Լրահոս
Կարևոր


«Մարդիկ հոգնել են պատերազմներից, բոլորի համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել. սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունները հայ հասարակությանը հավաստիացնում են, որ խաղաղությունը եկել է մեր տարածաշրջան, այն հաստատված է, ավելին՝ «լայնորեն քայլում է»։ Բայց բավական է Ադրբեջանի նախագահի մեկ հարցազրույց, մամուլի ասուլիս, ելույթ, անգամ մեկ ձևակերպում, որ վերստին համոզվենք՝ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում։ Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ նախ պետք է հասկանալ, թե, այսպես կոչված, խաղաղության գործընթացը ինչի՞ մասին էր, արդյոք դասական քաղաքագիտությունը սրա վերաբերյալ ունի՞ տեսակետ, թե՞ ինչոր նոր հեծանիվ ենք հորինելու։ «Եթե դիտարկենք քաղաքագիտության և կոնֆլիկտաբանության դիտանկյունից, ապա, պայմանական ասենք, սա խաղաղություն է իշխող էլիտաների և ոչ թե ժողովուրդների միջև։ Ինչպե՞ս է այն արտահայտվում։ Ամենափոքր էլեմենտները նույնիսկ խոսում են այն մասին, որ սա պահի ազդեցությամբ կնքված փաստաթուղթ է, որն այդ պահին որոշակի շահեր է վերաձևում։ Մասնավորապես, մինչև օգոստոսի 8-ի հռչակագրի ստորագրումը և այլն, մեր հասարակությունը տեղյակ չէր՝ ինչ և ինչպես է տեղի ունենալու։ Սա վկայում է այն մասին, որ հասարակությունը մասնակիցը չի եղել, այսպես կոչված, խաղաղության գործընթացի, և սա ինդիկատոր է այն մասին, որ ժողովուրդների միջև խաղաղության մասին խոսել ուղղակի հնարավոր չէ։ Խոսել կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման մասին՝ քաղաքագիտական անգրա գիտություն կլի նի, որովհետև կոնֆլիկտի բուն առարկան, խնդիրը լուծված չէ։ Կոնֆլիկտը կարելի է համարել սառեցված, բայց ոչ երբեք լուծված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Նա հիշեցնում է՝ մոտավորապես 70 տարի՝ Խորհրդային Միության իշխանության տարիներին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակ ամրագրելով և Արցախի հայությանը որոշակի իրավունքներ վերապահելով՝ խնդիրը չէր լուծվել, այն սառեցվել էր։ «Հիմա նույն գործընթացն է առանց էական բացառության։ Կոնֆլիկտը սառեցվել է, կոնֆլիկտածին երևույթը՝ մնացել։ Եթե կոնֆլիկտածին երևույթը մնացել է, նշանակում է՝ հարատև խաղաղություն ասելն արդեն իսկ քաղաքագիտական անգրագիտություն է հատկապես կոնֆլիկտաբանության տեսանկյունից։ Հետևաբար, եթե վերլուծելու լինենք վաշինգտոնյան փաստաթուղթը, այն ժամանակավորապես ֆիքսել է Հարավային Կովկասում հաստատված ստատուս քվոն, որի առանցքում դրվել են կոմունիկացիոն շահերը։ Քաղաքական շահերը Հայաստանի Հանրապետության դիտանկյունից սպասարկված չեն, ժողովրդագրական շահերը Հայաստանի Հանրապետության դիտանկյունից սպասարկված չեն, արդարություն հաստատված չէ։ Ուստի, խաղաղություն ասվածը մեծ ճոխություն կլինի այս պարագայում։ Ադրբեջանում սա հրաշալի հասկանում են։ Քանի որ ադրբեջանական իշխանությունները խնդիր չունեն հասարակությանը խաբելու խաղաղության մասին կենացներով, այլ խնդիր ունեն բացառապես միջազգային հանրությանը համոզելու, որ իրենք խաղաղարար կողմ են, դրանով պայմանավորված ցանկացած պահի ցանկացած հայտարարություն կարող են անել՝ առանց էապես մտահոգվելու, թե ներքին լսարանի շրջանում ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ։ Այլ է Հայաստանի Հանրապետության պարագայում։ Հայաստանի իշխանությունները, որպես իրենց քաղաքական հաղթաթուղթ, օգտագործել և օգտագործում են խաղաղությունը. իբրև թե այս իշխանությունը հայ ժողովրդին բերել է խաղաղություն։ Եվ սա է պատճառը, որ ամեն առիթով Հայաստանի իշխանությունները փորձում են արդարացնել Ադրբեջանի ռազմատենչ, երբեմն ծավալապաշտական հայտարարությունները՝ նույնիսկ մեղադրելով հայ ժողովրդին իր ազգային տենչերի, արդարության ընկալման մեջ և այլն։ Այն վարքագիծը, որը որդեգրել է Հայաստանի իշխանությունը, ավելին չէ, քան ցանկությունը՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ներկայացնելու, որ իրենք հայ ժողովրդի համար բերել են խաղաղություն, հակադրելու այլ ուժերի միջև խաղաղության և, այսպես կոչված, պատերազմի կուսակցությունների թեզը, համոզելու ժողովրդին, որ եթե իրենք չընտրվեն ընտրություններում, ապա կլինի պատերազմ։ Իսկ հետպատերազմական վիճակում գտնվող հասարակությունը (կամ հետկոնֆլիկտային, չնայած հետկոնֆլիկտային չէի ասի, որովհետև դեռևս կոնֆլիկտի հանգուցալուծում չունենք), որը ենթարկվել է բազմաթիվ հոգեբանական ազդեցությունների, տեսել է տեղեկատվական պատերազմից մինչև ակտիվ պատերազմի փուլեր, հոգնել է պատերազմներից, և իր համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել։ Սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները։ Նույնիսկ եթե վաղն Ադրբեջանը, Աստված մի արասցե, հարձակվի Հայաստանի վրա, մեր երկրի իշխանությունները դա այնպես են մեկնաբանելու, որ մեղավորը դարձյալ մենք ենք»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ այն թեզերը, որոնք այսօր գեներացվում են, բացառապես իշխող քաղաքական ուժի անձնական և խմբային շահերին են վերաբերում։ «Մյուս կողմից՝ Ադրբեջանի հայտարարությունները ոչ թե հիփոթետիկ, օդում ասված հայտարարություններ են, այլ վաղուց արմատավորվող, ադրբեջանական քաղաքական իշխող էլիտայի կողմից հովանավորվող թեզեր են։ Պատահական չէր, որ Ալիևը Սևանի մասին իր հայտնի հայտարարությունն անում էր Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում։ Նաև հրահանգեց, որ պետք է Հայաստանի տեղանունների ադրբեջանականացման ուղղությամբ ադրբեջանցի գիտնականները կատարեն ավելի մեծ աշխատանք, ինչը, բնականաբար, վերբալ, նաև վիզուալ մակարդակում Հայաստանի Հանրապետության տարածքների յուրացման առաջին էտապն է, որը մենք տեսել ենք Արցախի պարագայում, և հիմա հաջորդիվ փորձելու են դա լեգիտիմացնել միջազգային գիտական, այնուհետև քաղաքական հարթակներում, իսկ վերջին փուլը, ցավոք, գիտենք, որն է լինում»,-ասում է քաղաքագետը։

Խաղաղության քարոզին զուգահեռ՝ Հայաստանի իշխանությունները ներհասարակական՝ անասելի չափերի հասնող ատելություն են գեներացնում, թշնամանք Եկեղեցու և հոգևորականների, հասարակական ու քաղաքական գործիչների նկատմամբ։ Եկեղեցու պարագայում այն հանդիպում է հանրության հակազդմանը, որը գուցե բնազդային մակարդակով է զգում տեղի ունեցողի խորքային պատճառները։ «Եթե առանձին վերցրած Եկեղեցին դիտարկենք, գուցե պատկերը մի փոքր այլ լինի, բայց պետք է ավելի լայն և խոր դիտարկենք։ Այդ պարագայում կտեսնենք, որ այստեղ խնդիրը ոչ թե պարզապես Եկեղեցուն է վերաբերում ինքնին, այլ, ընդհանրապես, հայության մոբիլ իզացիոն ռեսուրսին։ Մեր թշնամիների թիվ մեկ խնդիրը դեռևս մինչև պատերազմը եղել է այն, որ մեր մեջ տեսակետների և պատկերացումների տարաբաժանում սերմանեն, որին արդեն հաջորդելու է եկել պառակտված ազգին շատ հեշտ հաղթելու իրենց ռազմավարական ծրագիրը։ Գրեթե բոլոր տեսաբանները հիմնավորված են համարում, որ որևէ պետություն կամ հասարակություն նվաճելու համար նախ և առաջ պետք է այդ հասարակությունը պառակտել, ներքին թշնամական խմբեր ստեղծել և դրանց միջոցով քայքայիչ աշխատանքներ տանել։ Քայքայիչ աշխատանքներին հաջորդում է պառակտված հասարակությունը գրավելը, բայց նաև վստահ լինելը, որ այդ պարագայում ներքին դիմադրության ռեսուրսը չափազանց սակավ կլինի»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Թրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան