Լրահոս
Կարևոր


«Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն անում է ներքին դաշտում, ուղղակիորեն շաղկապված է այն պահանջների հետ, որոնք նա ստանում է Ադրբեջանից». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է. 

«Ունենք նախընտրական իմիտացիա, մուլ յաժ, որը կոչվում է «Խաղաղության նախաստորագրված փաստաթուղթ» կամ «Խաղաղության տեսլական», որը որևէ էական աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային գործնական նշանակություն չունի։ Դա զուտ գործող իշխանությանը՝ Ադրբեջանի և գլոբալ առումով Թուրքիայի հետևում կանգնած Բրիտանիայի կողմից տրված նախընտրական գործիք է, մուլ յաժ, որն իրականում տրվել է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի իշխանություններին»,«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, որը կողմերից յուրաքանչյուրն իր ձևով է պատկերացնում։

Ընդգծում է՝ որքան Հայաստանի իշխանությունները շատ են խոսում խաղաղության մասին, որքան շատ են խոսում, որ նախաստորագրված փաստաթուղթն արդեն խաղաղություն է բերել Հայաստանին, որը, ինչպես փոքր մանուկ, ինչպես Փաշինյանն է ներկայացնում, պետք է գուրգուրել, այնքան Ադրբեջանում, ընդ որում՝ առաջին դեմքերի, շատ դեպքերում հենց Ալիևի մակարդակով, այնպիսի հայտարարություններ են արվում, որոնք, մեղմ ասած, կասկածի տակ են դնում, թե արդյոք կողմերի միջև, ընդհանրապես, գոյություն ունի խաղաղության գործընթաց։ «Ասվածի ապացույցը կամ հիմնավորումը եղավ այն, երբ Ալիևը խոսեց Սևանի, գոյություն ունեցող և չունեցող քարտեզների և այլնի մասին։ Կրկին հայտնեց իր նկրտումները՝ ասելով, որ հայերը չպետք է վախենան, որովհետև իրենք վերադառնալու են «Արևմտյան Ադրբեջան» ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Մի կողմից, ըստ էության, Նիկոլ Փաշինյանին տվել են խաղաղության «խաղալիքը», որպեսզի Հայաստանում ընտրություններում օգտագործի, բայց մյուս կողմից էլ՝ ժամանակ առ ժամանակ իրենց հայտարարություններով փաստացի ջախջախում են Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղություն կոչվող «խաղալիքը»։ Տարօրինակ զգացողություններ են առաջանում, մինչդեռ այստեղ ոչ մի իրարամերժ հարց չկա։ Սա ընդհանուր պլանի մի մաս է։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ միայն ես կարող եմ բերել խաղաղություն, մնացածը խաղաղության որևէ կոնցեպտ չունեն, պատերազմ են բերելու, եթե ես չեմ, ապա պատերազմ է լինելու։ Նիկոլ Փաշինյանի հիմնական թեզերից մեկը նախընտրական պայքարում լինելու է «պատերազմ, թե խաղաղություն» դիլեման։ Ալիևը հայտարարում է, թե իրականում ինչ ծավալապաշտական ծրագրեր ունի Ադրբեջանը, և ինչով է Ադրբեջանը զբաղվելու Նիկոլ Փաշինյանին տրված հրադադարից հետո, որովհետև սա խաղաղություն չէ, հրադադար է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը փորձի ընտրություններում վերընտրվել խաղաղության քողի տակ։ Իրականում թե՛ իր ներքին, թե՛ արտաքին լսարանին, թե՛ Հայաստանի ներքին լսարանին ասում է, թե ինչ է անելու Հայաստանում ընտրություններից հետո, այն դեպքում, երբ վերընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Օրինակ՝ բարձրացվելու է «ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն իրենց պատմական տարածքներ»։ Ասում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը լինի, տանկերով չենք գալու, այլ մեքենաներով։ Եթե, այսպես կոչված, ռևանշիստները գան իշխանության, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, այդ ժամանակ նույն ծրագիրը կիրականացնենք, բայց արդեն տանկերով։ Երկուսով նույն երգն են երգում, նույն ջրաղացի վրա ջուր է լցվում, շատ նուրբ է այդ ամեն ինչը արվում։ Ըստ էության, Ալիևն այստեղ մտել է նաև նախընտրական, ներքաղաքական պայքարի մեջ՝ որպես կողմ, և բավականին դիվանագիտորեն, քաղաքական բառամթերքով այսպիսի իրավիճակ է ստեղծում»,նշում է մեր զրուցակիցը։

Հակոբյանը հիշեցնում է՝ պատերազմից հետո Ալիևի ամբիցիաները շատ են մեծացել ոչ միայն Հայաստանի հետ կապված, նա ուզում է լինել տարածաշրջանային լիդեր. «Այդ իսկ պատճառով նա անընդհատ թե՛ իր լսարանին, թե՛ արտաքին խաղացողներին, իր գործընկերներին պետք է բացատրի, թե իր ամբիցիաները մինչև ուր են տարածվում, որ ինքը դեռևս թե՛ Հայաստանի հետ հարցեր ունի, թե՛ տարածաշրջանային նկրտումներ։ Ալիևը «պատերազմ, թե խաղաղություն» դիլեմայի մեջ նույն ջրաղացին ջուր է լցնում՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի խաղաղության խորհրդանիշ լինելու թեզի։ Հանրությանն է ասում՝ դուք մտածեք, մեքենաներով եմ գալու, թե տանկերով»։

Նիկոլ Փաշինյանը հանրությանը սնում է օկուպացված տարածքների և Արծվաշենի վերադարձով, հայտարարում է, թե մինչ տարեվերջ կհրապարակի Արցախի բանակցային գործընթացի հետ կապված փաստաթղթերը, շարունակում է արշավել Հայ առաքելական եկեղեցու դեմ, իսկ հանրային տիրույթում վերակենդանացնում է սահմանազատման և անկլավների հարցերը։ Քաղտեխնոլոգը համոզված է՝ այն, ինչ Նիկոլ Փաշինյանն անում է ներքին դաշտում, ուղղակիորեն շաղկապված է այն պահանջների հետ, որոնք նա ստանում է Ադրբեջանից։ «Թուրքիան, այնուամենայնիվ, Հայաստանի հետ հարաբերությունների մոդերատորի դերը առայժմ տվել է Ադրբեջանին, շարունակում է այն գիծը, որ մինչև Ադրբեջանի հետ բոլոր հարցերը չլուծես, ինձ հետ մի սեղանի շուրջ չես կարող նստել:

Ադրբեջանի հետ հարցեր չունենալն է այն նախապայմանը, որից հետո Թուրքիան կսկսի Հայաստանի հետ ընդհանրապես լուրջ խոսել ինչ-որ ձևաչափում։ Այն բոլոր օրակարգերը, որոնք հայաստանյան ներքին քաղաքական կամ հանրային դաշտում Նիկոլ Փաշինյանը դնում է, բխում են արտաքին պատվերներից, ազդակներից։ Պարզ է, որ Ադրբեջանի համար անկլավների թեման ընդհանուր փաթեթի մեջ էր, Ադրբեջանն այն կարող է ակտուալիզացնել կամ լռեցնել։ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հայտարարում է, որ Արծվաշենը վերադարձնելու ենք։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը նորից բարձրացրել է հարցը, թե երբ ես վերադարձնելու «մեր անկլավները», Փաշինյանն էլ ասում է՝ Արծվաշենը կփոխենք մեր վերահսկողության տակ եղած ադրբեջանական անկլավների հետ, այնպես է ամեն ինչ ցույց տալիս, որ իբր թե Հայաստանից է գալիս այդ նախաձեռնությունը։ Չեմ ուզում հայրենի հողի գնահատականը տալ, թե որն է ավելի կարևոր, որն ավելի քիչ կարևոր, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, բայց Ադրբեջանի համար, հատկապես տարածաշրջանային լիդերի նկրտումները բավարարելու համար շատ կարևոր են այդ անկլավները, որովհետև դրանք, ի տարբերություն Ադրբեջանի տարածքում եղած հայաստանյան անկլավների, ստրատեգիական, լոգիստիկ նշանակություն ունեն և՛ ռազմաքաղաքական, և՛ տնտեսական առումով։ Օրինակ՝ Տիգրանաշենի ռազմաքաղաքական և ռազմատնտեսական նշանակությունն ակնհայտ է։ Այդ առումով Արծվաշենը նույն նշանակությունը Հայաստանի համար չի կարող ունենալ։ Անկլավների թեման Ադրբեջանն արագացնում է խաղաղության նախաստորագրված փաստաթղթի ֆոնին։

Մյուս կողմից՝ կա արտաքին պատվեր վերահսկողության տակ վերցնել Հայ առաքելական եկեղեցին, որն այլընտրանքային, գաղափարախոսական, հայապահպանման կենտրոն է և, լինելով ցանցային ազդեցիկ և մնայուն ինստիտուտ, փաստացի մեր Սփյուռքի գլխավոր հենասյունն է։ Արտաքին պատվերը բաց տեքստով ասվում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի և աշխարհիկ քաղաքական իշխանությունների կողմից։ Նրանք ցանկանում են վերահսկողության տակ վերցնել Եկեղեցին։ Տվյալ պարագայում, եթե վերահսկողության տակ վերցնում է Հայաստանի իշխանությունը, դա մեխանիկորեն նշանակում է, որ այն Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվում, որքան էլ դա ամոթալի է և վատ է հնչում, բայց այդպես է»,-ասում է նա։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի գաղտնազերծմանը, Հակոբյանը վստահ է՝ այդ հարցով նա ընդհանրապես չէր պատրաստվում զբաղվել։ «Վերջին երեք-չորս տարվա ընթացքում այդ հարցը երեք նախագահների հետ կապված շրջանակները բարձրացնում էին։ Եթե մեղադրում ես նախկին՝ Լևոն ՏերՊետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանություններին, որ վաղուց Արցախը հանձնել էին, ապա գաղտնազերծիր արդեն գոյություն չունեցող Մինսկի խմբի փաստաթղթերը, նամակները և, մասնավորապես, 2019 թվականի առաջարկը, որի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանն ինչ «կրուտիտ» ասես անում էր, օրինակ՝ դա ինձ ուղղված չէր, ուղղված էր նախագահին։ Կարծում եմ՝ ստիպված է դա հրապարակել, որովհետև գուցե իր ականջին հասել է, որ այդ փաստաթղթերը, մասնավորապես՝ 2019 թվականի Մինսկի խմբի առաջարկը կարող է գաղտնազերծվել երրորդ կողմից։ Ի վերջո, Մինսկի խումբը պատմական կառույց է, հնարավոր է՝ որևէ երկիր հրապարակի այդ փաստաթուղթը։ Կարծում եմ՝ երեք նախագահներն էլ, ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ այդ փաստաթղթին այս կամ այն ձևով ծանոթ են, բայց պարզ է, որ եթե գաղտնազերծեն, կասեն, որ պետական գաղտնիք են գաղտնազերծում և մի նոր քրեական գործ կհարուցեն։ Դրա համար էլ բոլորը շատ զգույշ են այդ առումով։ Այդ փաստաթղթերի հրապարակումն ամենաանցանկալի բանն է Նիկոլ Փաշինյանի համար։ 2019 թվականի փաստաթղթի հրապարակումով բոլորի համար բացահայտ կդառնա, որ հարցերը խաղաղության միջոցով լուծելու՝ աշխատող, արդյունավետ հնարավորությունն այս իշխանությունները կորցրել են»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. ԹրամփԱդրբեջանի և Չինաստանի արտգործնախարարները Պեկինում քննարկել են տնտեսական և առևտրային համագործակցության հարցերՀանդիպում հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված հայ տղամարդկանց հետ․ Նարեկ ԿարապետյանԵվրոպան այլևս Վաշինգտոնի հիմնական ձգողականության կենտրոնը չէ. Կայա Կալլաս Սիդնի Սուինիի գայթակղիչ լուսանկարները ժանյակավոր ներքնազգեստով խելագարեցրել են սոցիալական ցանցերը Ինձ միշտ ասում էին, որ «Լիոնը» հիանալի թիմ է, և արժե գալ այստեղ․ թիմն իսկապես շատ լավն է․ ԷնդրիկՈգու իսկական տոն. Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Հայաստանի զինված ուժերին ՀՃՇ Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար` Սևակ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը` ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանինՀայոց բանակը երբեք չի պարտվել և միշտ լինելու է հաղթանակած. Հովհաննես Ծառուկյան «Մարիներ» լցանավի երկու ռուս նավաստիներն ազատ են արձակվել և ուղևորվում են Ռուսաստան. ԶախարովաԽոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած բոլոր հայորդիների հիշատակի առջև․ «Մեր ձևով»Չարլզ թագավորը և նրա երազանքի ավտոպարկը. 2 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ նվերից մինչև նոր էլեկտրական սուպերմեքենա՝ 160,000 ֆունտ ստեռլինգով«Արևմտյան Ադրբեջան» դոկտրինը, իրականում, համընկնում է իշխանությունների կողմից պարտադրվող «Չորրորդ Հանրապետության» գաղափարախոսության հետ» (տեսանյութ) Մենք միշտ կվերհիշենք այն, ինչ դուք արեցիք մեզ համար․ Հայաստանը ուժեղ կլինի Ձեր շնորհիվ․ Նարեկ ԿարապետյանԻրանում մահապшտժի է ենթարկվել Իսրայելի հետախուզության համար լրտեսության մեջ մեղադրվող տղամարդըԽաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվՍխալ է հարձшկվել Իրանի վրա. Իրանը պատրաստ է նորից բանակցել միջnւկային ծրագրի շուրջ. Թուրքիայի արտգործնախարարՍատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԽԽՎ նախագահ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. Թրամփ Ռիոյում էլ ենք եղել, բայց այստեղ մասշտաբը միանգամայն այլ է, արձանն այնքան հզոր է. օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահի այցը խնդիրներ է ստեղծելու Փաշինյանի համար Մհեր Գրիգորյանը խիստ մտահոգ է «Թրամփի ուղուց» Իշխանության մեջ վախերն ավելանում են Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց հայ չկա․ սա Ադրբեջանի պայմաններով Հայաստանը թուրքական աշխարհի վասալ դարձնել է (տեսանյութ) Բանակի տոնը Համահայկական Ճակատը նշում է Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոնՀայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով. Արման Վարդանյան Հուզված քաղաքացիները անկեղծ խնդրանք են ուղղել Նարեկ Կարապետյանին. այնպես արեք՝ նրանցից հետք անգամ չմնա Հակառակորդն ամեն օր նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը ոստիկանական ուժեր է համալրում. Սեյրան Օհանյան Սպասվում է մառախուղ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2020-2023 թթ․ հետո դիրքային հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Ադրբեջանի․ Ավետիք ՔերոբյանՇնորհավոր մեր բանակի տոնը. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում արագացնել «մաքուր էներգիայի հեղափոխությունը» Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ. Մհեր ԱվետիսյանՈւնենք համոզմունք, որ պատերազմի ելքը նախապես էր որոշված․ Արամ Պետրոսյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնՈրքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում. Էդմոն ՄարուքյանՀայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է. Արշակ ԿարապետյանՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, թող որ յուրաքանչյուր հաղթանակդ այսուհետ լինի կատարյալ. Խաչիկ ԱսրյանԲանակը պարզապես զենք ու համազգեստ չէ, բանակը պետության ողնաշարն է. Նաիրի Սարգսյան Շնորհավո´ր տոնդ, Հայոց Բանակ. ԶՊՄԿ Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Բանակի օրվա առիթով և կոչ եմ անում չհանձնվել․ Գրիգոր ԳրիգորյանՊարտության գաղափարախոսները կգան ու կանցնեն, իսկ հայոց զինական ուժը հավերժ է և կապացուցի´ իր զորությունը. ՀայաՔվեԵկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը Հիշատակի օր՝ լռության ու չպատասխանված հարցերի ֆոնին Մեր բանակը մեր հայրենիքի գլխավոր պաշտպանն է, մեր ազատության հիմնական երաշխավորը, մեր հավաքակսն արժանապատվության առանցքը. Ա. ՉալաբյանՄենք որևէ իշխանության թույլ չենք տալու անարգել մեր որդիների հերոսական գործըԿառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր «Google»-ը դատարանի վճռով 68 միլիոն դոլար կվճարի օգտատերերին ապօրինի գաղտնալսելու համար«Սա ծաղր է դասականի հանդեպ». Հիչքոքի լեգենդար ֆիլմը ադապտացվել է TikTok-ի համար