44-օրյա պատերազմից հինգ տարի անց. ինչու՞ պարտվեցինք․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Անցած կիրակի հրավիրված էի «Արմենիա» հեռուստատեսության «Սուր անկյուն» հաղորդաշարի տաղավար, որտեղ առիթ եղավ պատասխանել 44-օրյա պատերազմի և նրա հետևանքներին վերաբերվող մի քանի սուր հարցերի:
Այս հարցերը շարունակում են ակտուալ մնալ պատերազմից 5 տարի անց, ավելին՝ դրանց սրությունը աճում է, հաշվի առնելով վերջին շրջանի տարբեր բացահայտումները: Կիսվում եմ ձեզ հետ եթեր գնացած տեսանյութով, ձեր շահագրգիռ արձագանքների ակնկալիքով: