Զոհված մայոր Լևոն Ավետիսյանի մոր գրառումն ես կարդում ու փշաքաղվում ես. Լևոնը պատերազմ գնալուց 5 օր առաջ էր ամուսնացել
ԱպրելակերպԶոհված մայոր Լևոն Ավետիսյանի մոր գրառումն ես կարդում ու փշաքաղվում ես.
«Կյանքիս ամենատխուր Նոր տարին և Սուրբ Ծնունդը.... Իմ լույս տղա, իմ հրաշք Լևոն, դու գիտես, թե ես ինչ ոգևորությամբ ու անհամբերությամբ եմ 8 տարի անընդմեջ սպասել էս տոնին, որ դու գաս ու երջանկությամբ լցնես մեր տունը, որ դու գաս ու ժպիտ բերես մեզ, իմ աշխարհ ու կյանք.....Էս տարի մաման չի գրկում քեզ. քեզ մայր հողն ա գրկել, իմ պարծանք։ Բալես, իմ հերոս տղա, կյանքը շատ-շատ դաժան գտնվեց մեր հանդեպ ու տարավ քեզ։ Աշխարհը փուլ եկավ, Լևո՛ն։ Իմ ուրախությունը սուգ դարձավ, արևս։ Ինչ էլ ասեմ ու գրեմ, ցավս չի մեղմվի, սիրտս մղկտում ա իմ կյանք, իմ սիրտ Լևոն... Անարդար ու դաժան աշխարհ....Քո հետ կապված իմ բոլոր երազանքներն անկատար մնացին, տղես։ Մաման մեռնի քո ջանին, իմ հպարտություն, իմ հերոս։ Թող լույս իջնի շիրիմիդ, ԻՄ ԼՈւՅՍ.....։»
Լևոնը 7 ծառայակիցների հետ զոհվել էր հոկտեմբերի 13-ին, Մատաղիսում, անօդաչուի հարվածից։
Քավ լիցի, ես ոչ մեկի վիշտը չեմ քաղաքականացնում, բայց ախր չպետք ա սենց լիներ։ Պետքա չէ՞ մեկի լինի, ով կհիշեցնի, որ տղերքը զոհվում էին այն անօդաչուի հարվածից, որն ըստ արայիկ հարությունյանի՝ չէին կարող մտնել Արցախի երկինք, որովհետև այն այլևս հուսալի պաշտպանված էր։ Այն անօդաչուի, որոնց դեմ պայքարի համար նիկոլը 27 միլիոն դոլար տվեց ու առավ անպետք Оса-АКМ-ները, որոնք այդպես էլ չկրակեցին ու նվեր մնացին թշնամուն։
Լևոն Ավետիսյանը պատերազմ գնալուց 5 օր առաջ էր ամուսնացել...