Կիևում Զելենսկու և կnռուպցիայի դեմ հանրահավաք է տեղի ունեցել
ՔաղաքականությունԿիևի կենտրոնում կոռուպցիոն սկանդալի պատճառով Զելենսկու դեմ հանրահավաք է անցկացվել, հաղորդում է Ռիա նովոստին ուկրաինական Strana.ua հրատարակչության փոխանցմամբ։
«Այսօր Կիևի Մայդանում տեղի է ունեցել կոռուպցիայի և Զելենսկու դեմ հանրահավաք։ Հավաքվել էր մոտ 100 մարդ», - նշվում է հրատարակության մեջ։
Մասնակիցները պաստառներ էին պահում «Զելենսկին հանցագործ է», «Ո´չ կոռուպցիային» գրություններով, ինչպես նաև ի պաշտպանություն Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից ձերբակալված Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոйи դետեկտիվ Ռուսլան Մագոմեդրասուլովի։