Հստակ հիմնավորել ենք, որ չկա խափանման միջոցի պայման և պետք է միջնորդությունը մերժվի․ Արամ Վարդևանյան
ՔաղաքականությունՄենք հստակ հիմնավորել ենք, որ 3, այսպես կոչված, դրվագներով չկա ընդհանրապես հիմնավոր կասկած։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Դատարանն իր նախաձեռնությամբ 30 րոպե ընդմիջում է հայտարարել, որից հետո կշարունակենք, մենք մոտեցել ենք ավարտին արդեն։ Հստակ հիմնավորել ենք, որ չկա խափանման միջոցի պայման և պետք է մերժվի, սակայն, եթե դատարանը գտնի, որ այդ պայմանը ինչ-որ կերպ հիմնավորվում է, ապա պետք է կիրառի այլընտրանքային խափանման միջոցները»,– ասաց պաշտպանը։
Նշենք, որ քննիչը միջնորդել է երկարաձգել Կարապետյանի կալանքի ժամկետը։