Լրահոս
Կարևոր

Վաղարշապատի ընտրությունները բացեցին իշխանության ճաքերը. սա վերջի սկիզբն է

Քաղաքականություն

Վաղարշապատի (Էջմիածնի) խոշորացված համայնքի ընտրությունների արդյունքները դարձան ոչ միայն տեղական քաղաքական կյանքի թերևս ամենախորհրդանշական դրվագներից մեկը, այլ նաև՝ 2026 թվականին սպասվող համապետական ընտրությունների ուրվագիծը։ Այն, ինչ տեղի ունեցավ Էջմիածնում, չի սահմանափակվում մեկ համայնքով. սա շատ ավելի խոր գործընթացի արտացոլումն է՝ վստահության ճգնաժամ «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ, իշխանական մեխանիզմների սպառվածություն և ընդդիմադիր դաշտում նոր հնարավորությունների բացում։

Քաղաքացիական Պայմանագիրը փաստացի պարտվեց հենց Էջմիածին քաղաքում։ Շատ ընտրատեղամասերում կուսակցությունն ստացավ զգալիորեն ավելի քիչ ձայներ, քան իր մրցակիցները։ Սա պարզ թվաբանական արդյունք չէ՝ սա երկար տարիների կուտակված դժգոհության արձագանքն է։ Նախկին քաղաքապետի գործունեությունը, համայնքային կառավարման նկատմամբ հիասթափությունը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ընդհանուր քաղաքական վարքագիծը ձևավորեցին բացասական դաշտ, որը արտահայտվեց քվեաթերթիկներում։ Ավելի կարևոր է՝ ՔՊ-ն Էջմիածնում ստացավ ավելի քիչ քվե, քան 2021-ին։

Իշխանությունը կարողացավ ֆիքսել ընդհանուր հաղթանակ միայն Խոյ համայնքի և տասնյակ գյուղերի անեքսիայի հաշվին, որտեղ վարչական ռեսուրսը գործի էր դրված անթաքույց կոշտությամբ։ Դիտորդական խմբերը փաստագրեցին աննախադեպ թվով խախտումներ. ուղղորդված քվեարկություններ, ընտրացուցակների վրիպումներ, փոխադրումների կազմակերպում և փաստացի ճնշումներ։ Այս ամենը լրջորեն կասկածի տակ է դնում Արգիշտի Մեխակյանի հաղթանակի օրինականությունը, մանավանդ այն դեպքում, երբ թեկնածուն ոչ միայն պատերազմական անցյալով հերոսի որդի էր, այլև՝ ՔՊ պատմության ամենաուժեղ և «անբասիր» թեկնածուներից։ Եթե անգամ այդպիսի թեկնածուն չի կարողանում ստանալ 50+ ձայն առանց արհեստական մեխանիզմների, ապա սա իշխանության համար ահազանգ է, ոչ թե հաղթանակ։

Ոչ պակաս հատկանշական էր Փաշինյանի բացակայությունը քարոզարշավից։ Նա հասկանալով իր հսկայական հակառեյտինգը, խուսափեց անգամ մեկ անգամ հրապարակային աջակցել Մեխակյանին։ Սա քաղաքական վախ է, և ոչ թե մարտավարություն։ 2026 թվականին նա այլևս չի կարողանալու թաքնվել պատերազմի հերոսների կամ տեղական թեկնածուների հեղինակության հետևում։ Այս ընտրությունը՝ իր բոլոր կեղծված արդարացումներով, իրականում արձանագրում է իշխանական համակարգի բնական մաշվածությունը։ Սա վերջի սկիզբն է։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ամփոփելով արդյունքները, կարևոր մի դիտարկում է անում․ պետք չէ ընկնել իշխանության կողմից քարոզվող թեզերի ծուղակը, թե իբր այս պատկերն է լինելու նաև խորհրդարանական ընտրություններում։ Քաղաքացիական պայմանագիրն իր քարոզչական մեքենան ամբողջությամբ նետել է առաջ՝ հասարակությանը համոզելու, թե ընտրություններով փոփոխություն հնարավոր չէ, և որ իրենց հակաեկեղեցական գործողություններն իբր հասարակական աջակցություն ունեն։ Բայց տեղական ընտրություններն իրենց բնույթով երբեք չեն արտացոլում ազգային տրամադրությունների ամբողջական պատկերը։ Ավելին՝ այս քարոզարշավում իշխանությունն ու ընդդիմությունը եկեղեցու թեման ընդհանրապես չեն շոշափել։ Հետևաբար՝ փորձը կապել հակաեկեղեցական քաղաքականությանը՝ մանիպուլյացիա է։

Սուրենյանցի գնահատմամբ, Վաղարշապատում ընդդիմությունը շատ մոտ էր լրջագույն հաջողության։ Եթե ընդդիմադիր ուժերը լինեին ավելի կուռ, ավելի կազմակերպված և չընկնեին իշխանության ներքաղաքական թակարդների մեջ, այսօր պատկերն ամբողջությամբ կարող էր այլ լինել։ Եվ հենց սա է գլխավոր եզրահանգումը․ իշխանության «նախկին–ներկա» կեղծ բաժանումը այլևս չի աշխատում։ ՔՊ-ն դա գիտակցում է և դրա համար է անցնում տոտալ վարչական ռեսուրսի և ճնշումների ճանապարհին։

Քարոզարշավի վերջին օրը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հայտարարությունը միայն հաստատեց այս մտահոգությունը։ Նա բաց տեքստով փաստեց, որ իշխանությունն այլևս չի կարողանում իրական մրցակցության պայմաններում հաղթել և ամբողջ քաղաքական ռազմավարությունը կառուցում է հին, արհեստական հակադրության վրա։ Բայց եթե մինչև 2026 թվականը ձևավորվի առողջ, ուժեղ, արժանահավատ ընդդիմադիր հարթակ, ապա ՔՊ-ն կորցնում է իր միակ «հաղթաթուղթը»։

Վաղարշապատի ընտրությունները ցույց տվեցին, որ հանրությունը հոգնել է իշխանության կոշտ մանիպուլյացիաներից, և որ իշխանության ընկալումը փոխվում է ոչ թե «նախկին–ներկա» հարթությամբ, այլ՝ բովանդակային քաղաքականության պահանջով։ Մարդը ուզում է տեսնել առաջարկ, տեսնել ապագա, տեսնել լուծումներ, այլ ոչ թե հռետորաբանություն։

2026 թվականի ընտրություններին Հայաստանի քաղաքացին ակնկալելու է ոչ թե պատրանքներ, այլ ծրագրեր։ Ոչ թե մեղադրանքներ, այլ պատասխանատվություն։ Եվ Վաղարշապատը դարձավ դրա առաջին, բայց շատ կարևոր ազդակներից մեկը։

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում