Լրահոս
Կարևոր


«Սա չեզոքություն չէ, սա երեսպաշտություն է». Վահե Հակոբյանը՝ Եվրամիությանը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը բաց նամակ է հղել Եվրամիությանը, որտեղ անդրադառնում է Հայաստանում կատարվող հակաժողովրդավարական իրադարձություններին և միջազգային հանրության լռությանը: Նամակը ներկայացնում ենք ստորև.

Միջազգային հանրության լռության հետևանքները և դրա մեղավորները. լռություն, որը դարձել է ճնշումները ծածկելու քաղաքական գործիք, լռություն, որը Փաշինյանի ռեժիմին տալիս է լիակատար անպատժելիության վստահություն, լռություն, որը վերածվել է համաձայնության, մասնակցության և հավանության։ Քանի դեռ, միջազգային հանրությո՛ւն, դուք շարունակում եք խոսել արժեքների մասին, Հայաստանում հետապնդվում կամ ճնշման են ենթարկվում, կալանավորված կամ ձերբակալված են արքեպիսկոպոսներ, բարերարներ, լրագրողներ, ընդդիմադիրներ, փաստաբաններ և խաղաղ քաղաքացիներ։

Հայ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոս և հոգևորականներ են ձերբակալվել՝ նախադեպ, որը չի եղել նույնիսկ մեր պատմության ամենամութ տարիներին (Բագրատ, Միքայել և Մկրտիչ Սրբազանները): Արքեպիսկոպոսների հետ միասին անհիմն մեղարդանքով ձերբակալվել են նաև բազմաթիվ անձինք, և գործը հենց այդպես էլ կոչվում է` «18 արդարների գործ»` դարձյալ անհիմն, մտացածին մեղադրանքով` մոնտաժված ձայնագրությունների հիման վրա:

Սամվել Կարապետյանը բանտում է Եկեղեցուն աջակցելու և «մեր ձևով» արտահայտության համար։

Բանտում է Լիդյա Մանթաշյանը՝ կին քաղաքական բանտարկյալ, որի միակ «մեղքը» լռել չցանկանալն է։

Իշխանության հասցեին քննադատական խոսք ասելու համար ռեպրեսիվ մեթոդները չեն շրջանցում անգամ փաստաբաններին՝ ի դեմս Ալեքսանդր Կոչուբաևի և «Մեր ձևով» շարժման իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի: Ձերբակալությունները քանիցս գործածվեցին նաև «Իմնեմնիմի» պոդկաստի հաղորդավարների նկատմամբ՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի, ովքեր ևս հանդես են գալիս իշխանության հանդեպ քննադատական խոսքով:

Նույն գործելաոճը իշխանությունը գործածում է նաև լրագրողների ու լրատվամիջոցների հանդեպ՝ հաճախ օգտագործելով անհամաչափ մեթոդներ՝ խափանելով լրատվամիջոցների աշխատանքը՝ առգրավելով տեխնիկական միջոցները։

Իշխանության գործելաոճը այնչափ կաշկանդված չէ իրավական մեխանիզմներով, որ քաղաքական բանտարկությունները չեն շրջանցում ընտրված համայնքապետերին՝ Մամիկոն Ասլանյան, Դավիթ Համբարձումյան, Վարդան Ղուկասյան, չեն շրջանցում պատգամավորներին՝ Արթուր Սարգսյան, Լևոն Քոչարյան, տարատեսակ քրեական գործերով անցնող այլ ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր շատ արագ զրկվում են անձեռնմխելիությունից ու հայտնվում բանտերում:

Կարվում են շինծու գործեր, տարվում երկարատև դատական պրոցեսներ և «մեղադրյալների» նկատմամբ կիրառվում ամենախիստ պատիժները ողջ դատական պրոցեսի ընթացում՝ ազատազրկման ձևով։ Ճաղերի հետևում հայտնվելու չափանիշը բացառապես մեկն է՝ ընդդիմախոսել և քննադատել իշխանությանը, անհամաձայն լինել նրա գործելաոճի և վարած քաղաքականության հետ։

Խոսքի ազատությունը ոչնչացված է, Եկեղեցին՝ ճնշման տակ։ Արդարադատությունը վերածվել է հաշվեհարդարի մեխանիզմի։ Ռեժիմը արագորեն անցնում է բացահայտ ավտորիտարիզմի և/կամ բռնատիրական երկրի ստանդարտին համապատասխան։

Նիկոլ Փաշինյանի հետ ամեն ինչ վաղուց պարզ է։ Նա անում է այն, ինչ անում է ցանկացած լեգիտիմությունը կորցրած առաջնորդ։ Բայց, միջազգային հանրությո՛ւն,ձեր լռությունը անհամեմատ ավելի վտանգավոր է նրա գործողություններից։

Եվրոպական երկրներ, եվրոպական երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ես մեղադրում եմ ձեզ երկակի ստանդարտների մեջ։ Դուք դատապարտում եք ճնշումները այնտեղ, որտեղ դա ձեզ օգտավետ է, և աչք եք փակում, երբ ճնշումները կիրառում են ձեր գործընկերները։ Մինչև 2018 թվականը դուք արձագանքում էիք խոսքի ազատության ամենաչնչին ճնշմանը։ Այսօր, երբ Հայաստանում կալանավորված են արքեպիսկոպոսներ, երբ կեղծվում են քրեական գործեր, երբ ամեն օր հետապնդվում են չհամաձայնողները, դուք ընտրում եք լռությունը։ Երբ Ձեր ֆինանսավորմամբ ներդրվում են այլընտրանքային խափանման միջոցներ, ու դրանք պարզապես տրորվում են ու անտեսվում, դուք ընտրում եք լռությունը: Սա չեզոքություն չէ։ Սա երեսպաշտություն է։

Եվրոպական համայնք, դուք պատասխանատվություն եք կրում. պատասխանատվություն այն բանի համար, որ.

- մարդկանց ազատազրկում են կարծիքի համար,

- Եկեղեցին հարձակման է ենթարկվում,

- բողոքները ճնշվում են,

- անկախ կառույցները ոչնչացվում են,

- քաղաքական գործերը դառնում են օրինաչափություն։

Ձեր լռությունը այս համակարգի մի մասն է, ձեր ձեռքսեղմումները՝ դրա լեգիտիմացումը։ Դուք քանդում եք ձեր սեփական հեղինակությունը: Այսօր Հայաստանում հնչում է մի հարց՝ ինչո՞ւ է Եվրոպան անհետանում այնտեղ, որտեղ խախտվում է այն ամենը, ինչ ինքը՝ Եվրոպան է քարոզում։ Երբ դուք լռում եք ճնշումների մասին, դուք կորցնում եք բարոյական իրավունքը՝ խոսելու ժողովրդավարությունից։ Դուք կորցնում եք այն ժողովրդի վստահությունը, որը միշտ ընտրել է ազատությունը։ Եվ այս անկումը դուք եք ստեղծում ձեր սեփական ձեռքերով։

Խոսեք իրականության մասին ազնվորեն։ Եթե դուք աջակցում եք Փաշինյանին, ասացեք բացեիբաց, որ աջակցում եք ռեպրեսիվ ռեժիմին։ Եթե չեք աջակցում, բացատրեք, թե ինչու եք նրա գործողությունները ծածկում դիվանագիտական հաստատունությամբ։ Քանի որ այսօր լռությունը հավասար է մասնակցության, երկիմաստությունը՝ հավանելուն, կեղծավորությունը՝ սեփական սկզբունքներից հրաժարման։ Հայ ժողովուրդը դա տեսնում և հիշում է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոն