Լրահոս
Կարևոր


Վաղարշապատի ընտրությունների ոդիսականը․ ինչպես վարչական ռեսուրսով շրջանցվեց ժողովրդավարությունը

Քաղաքականություն

Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունները արդեն պատմություն են, բայց դրանց իսկական քաղաքական իմաստը միայն հիմա է սկսում բացվել։ Այդ օրը քվեաթերթիկները պարզապես լցվեցին արկղերը, իսկ իրական ընտրությունը կատարվեց շատ ավելի վաղ՝ վարչական, ուժային և քարոզչական ռեսուրսների աննախադեպ համադրմամբ։ Վաղարշապատը դարձվեց լաբորատորիա, որտեղ փորձարկվեց, թե ինչպե՞ս կարելի է տեսականորեն պահպանել ընտրությունների ձևը, բայց նույն պահին ոչնչացնել դրանց ժողովրդավարական բովանդակությունը։

Ընտրություններին նախորդած շրջանում իշխանությունը Վաղարշապատում ոչ միայն չսահմանափակվեց սովորական վարչական լծակներով, այլ անցավ համակարգային ճնշումների։ Ընդդիմադիր թեկնածուների, շտաբների պատասխանատուների, ակտիվիստների նկատմամբ իրականացվեցին խուզարկություններ, իրականացվեցին ձերբակալություններ, որոնց նպատակն ակնհայտորեն ոչ թե իրավական ճշմարտության բացահայտումն էր, այլ վախի մթնոլորտի ձևավորումը։ Երբ մարդու տանը վաղ առավոտյան խուզարկություն են անում ոչ թե ծանր հանցագործության, այլ քաղաքական մրցակցության պայմաններում նրա դիրքորոշման պատճառով, դա արդեն ընտրական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդհարում՝ քողարկված քրեաիրավական միջոցառումների տակ։

Վաղարշապատի ընտրական գործընթացի մասին խոսելով՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում շատ խոսուն գնահատական է տալիս. «Վաղարշապատում տեղի ունեցած ընտրությունները վարչական և այլ տիպի ռեսուրսների չարաշահման և անխնա օգտագործման շքահանդես էին։ Իշխանությունները նախքան ընտրություններն էին փորձել ապահովագրվել պարտությունից, և դա իրենց հաջողվեց։ Բայց պետք է լինի զրո հիասթափություն։ Պետք է վերլուծել տեղի ունեցածը, հետևություններ անել և պատրաստվել համապետական ընտրությունների։ Ճիշտ կոնֆիգուրացիաների դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն անխուսափելի կդառնա»։

Այս մի քանի նախադասության մեջ ամփոփված է ոչ միայն Վաղարշապատի, այլ ընդհանրապես այս իշխանության ընտրական փիլիսոփայությունը։ Սկզբում ձևավորվում է վարչական վերահսկողության գոտի․ պետական համակարգի աշխատակիցները կանգնում են ընտրության առաջ ոչ թե ընդդիմադիր ու իշխանական թեկնածուների, այլ սեփական աշխատանքի և քաղաքական համոզմունքների միջև։ Նրանց ստիպում են մասնակցել իշխանական քարոզչությանը, ցուցակագրել ենթակա աշխատակիցներին, ապահովել «ճիշտ» լուսաբանություն համայնքային միջոցառումների ժամանակ։ Այնուհետև խաղի մեջ են մտնում ուժային կառույցները՝ ազդակ ուղարկելով, որ իշխանության դեմ քաղաքական գործունեությունը կարող է վերածվել քրեական վտանգի։

Այս ամենին զուգահեռ կառուցվում է նաև քարոզչական փաթեթը․ իշխանությանը սպասարկող մեդիա հարթակները Վաղարշապատի ընտրությունները ներկայացնում են որպես վստահության քվե վարչապետի քաղաքականության հանդեպ՝ փորձելով տեղական ինքնակառավարման ընտրությունները վերածել կենտրոնական իշխանության նկատմամբ հավատարմության հանրաքվեի։ Այդ մեդիա դաշտում տեղ չեն գտնում ո՛չ հալածանքների, ո՛չ խուզարկությունների, ո՛չ էլ ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին պատմող փաստերը։ Երբ համատարած լռեցվում է այլընտրանքային կարծիքը, իսկ իշխանական մեկնաբանությունը ներկայացվում է որպես միակ իրականությունը, ընտրողը կանգնում է կիսատ-պռատ իրազեկվածության պայմաններում որոշում ընդունելու անհրաժեշտության առաջ։

Սակայն նույնիսկ նման պայմաններում Վաղարշապատի ընտրությունները չդարձան իշխանության բացարձակ հաղթանակի խորհրդանիշ։ Ընդհակառակը՝ դրանք ցույց տվեցին, որ վարչական ռեսուրսի լիակատար ներգրավմամբ անգամ հնարավոր չէ հաղթել արժանապատվության վերջին գծերը պահպանած հասարակությանը։ Այն, որ ընդդիմադիր ուժերը շարունակում են պայքարը, իսկ քաղաքական գործիչները, ինչպես Արեգնազ Մանուկյանը, խոսում են «զրո հիասթափության» մասին, վկայում է մեկ պարզ ճշմարտության մասին․ Վաղարշապատում իշխանությունը հաղթահարեց հերթական ընտրական փորձությունը, բայց չկարողացավ հաղթահարել հասարակության խորքային անվստահությունը։

Այս ընտրությունները բացահայտեցին նաև մեկ կարևոր հանգամանք․ գործող իշխանության համար ընտրությունները այլևս չեն հանդիսանում ժողովրդավարական մրցակցության դաշտ, այլ վերածվել են իշխանության վերարտադրության տեխնոլոգիական մեխանիզմի։ Վարչական ռեսուրսի յուրացումը, տեղական ինքնակառավարման մարմինների օգտագործումը, ուժային կառույցների քաղաքական գործիք դարձնելը, ընտրակաշառքի կազմակերպված սխեմաները, վախի մթնոլորտը, քրեական գործերի սպառնալիքը՝ այս ամենը միասին ձևավորում են մի համակարգ, որտեղ ընտրողի ազատ կամարտահայտումը դրվում է լուրջ հարցականի տակ։

Այդուհանդերձ, Վաղարշապատը պետք չէ դիտարկել որպես ավարտված պատմություն։ Այն նախանշում է այն միտումները, որոնք անխուսափելիորեն տեղափոխվելու են համապետական դաշտ։ Եթե տեղական ընտրություններում արդեն օգտագործվում են վարչական և ուժային ողջ սպառազինությունը, ապա համազգային ընտրությունների ժամանակ այդ գործիքակազմը կծավալվի առավել լայնամասշտաբ։ Սա է պատճառը, որ ընդդիմադիր դաշտում հուսահատության փոխարեն պետք է ձևավորվի սառը հաշվարկի և կազմակերպվածության տրամաբանություն։

Արեգնազ Մանուկյանի շեշտած «ճիշտ կոնֆիգուրացիաները» միայն կուսակցական պայմանագրերի կամ ցուցակների հարց չեն։ Խոսքը քաղաքական օրակարգի մասին է․ հասարակությանը պետք է հստակ ներկայացնել, որ խնդիրը միայն մեկ համայնքի կամ մեկ թեկնածուի ճակատագիրը չէ։ Խնդիրը պետության ինստիտուցիոնալ ապագան է․ արդյոք Հայաստանը շարունակելու է շարժվել դեպի կառավարման կենտրոնացված, անձնիշխանությանը մոտեցող մոդե՞լ, թե՞ հանրային կամքը կրկին կդառնա իշխանության ձևավորման իրական աղբյուրը։

Վաղարշապատի ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունը պատրաստ է քայլել մինչև վերջ՝ պահպանելու իր տիրապետությունը, բայց միաժամանակ ցույց տվեցին, որ այդ տիրապետությունը հիմնված է ոչ թե վստահության, այլ վախի, կախվածության և ճնշման վրա։ Նման համակարգերը պատմական փորձը վաղուց է դատապարտել․ դրանք կարող են երկար պահպանվել միայն այնքան ժամանակ, որքան չկա կազմակերպված և իրապես ներկայացուցչական այլընտրանք։

Հետևաբար, այս փուլում ընդդիմադիր ուժերի առաջնային խնդիրը Վաղարշապատի դեպքերը ոչ թե պարզապես արձանագրելն է, այլ դրանք վերածել գործողության ծրագրի։ Պետք է մանրամասն հավաքել բոլոր փաստերը՝ խուզարկությունների, ձերբակալությունների, ընտրակաշառքի, վարչական ճնշումների մասին, դրանք դարձնել ոչ միայն ներքին, այլև միջազգային քննարկման առարկա։ Պետք է ամրապնդել տեղական շտաբների, դիտորդական ցանցերի, իրավապաշտպան կառույցների համագործակցությունը, որպեսզի հաջորդ ընտրություններում իշխանության համար շատ ավելի բարդ լինի նույն մեխանիզմները կիրառել առանց հանրային աղմուկի և պատասխանատվության։

Վաղարշապատի ընտրությունների ոդիսականը, որքան էլ հակաժողովրդավարական մեթոդներով է իրականացված, ունի նաև իր դրական կողմը՝ այն մերկացրեց գործող համակարգի իրական բնույթը։ Երբ ժողովրդավարության ձևը պահպանում են, բայց բովանդակությունը փակում են ուժային կառույցների ավելցուկով, վարչական ճնշումներով և ընտրակաշառքով, դա արդեն ոչ թե ընտրություն է, այլ իշխանության ինքնահաստատման ծես։ Իսկ նման ծեսերը պատմության մեջ երբեք հավերժ չեն եղել։

Ուստի պետք չէ հուսահատվել։ Վաղարշապատը նախազգուշացում էր, բայց նաև հուշում․ եթե հասարակությունը, քաղաքական ուժերն ու քաղաքացիական նախաձեռնությունները կարողանան ճիշտ դասեր քաղել այս ընտրություններից, ապա համապետական ընտրությունները կարող են դառնալ ոչ թե վարչական ռեսուրսի «վերահաստատման», այլ հենց դրա մերժման պահը։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը, ինչպես ասում է Արեգնազ Մանուկյանը, իսկապես կդառնա ոչ թե ցանկալի, այլ անխուսափելի հետևանք՝ ժողովրդավարական և օրինական ճանապարհով։

Հանդիպում հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված հայ տղամարդկանց հետ․ Նարեկ ԿարապետյանԵվրոպան այլևս Վաշինգտոնի հիմնական ձգողականության կենտրոնը չէ. Կայա Կալլաս Սիդնի Սուինիի գայթակղիչ լուսանկարները ժանյակավոր ներքնազգեստով խելագարեցրել են սոցիալական ցանցերը Ինձ միշտ ասում էին, որ «Լիոնը» հիանալի թիմ է, և արժե գալ այստեղ․ թիմն իսկապես շատ լավն է․ ԷնդրիկՈգու իսկական տոն. Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Հայաստանի զինված ուժերին ՀՃՇ Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար` Սևակ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը` ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանինՀայոց բանակը երբեք չի պարտվել և միշտ լինելու է հաղթանակած. Հովհաննես Ծառուկյան «Մարիներ» լցանավի երկու ռուս նավաստիներն ազատ են արձակվել և ուղևորվում են Ռուսաստան. ԶախարովաԽոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած բոլոր հայորդիների հիշատակի առջև․ «Մեր ձևով»Չարլզ թագավորը և նրա երազանքի ավտոպարկը. 2 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ նվերից մինչև նոր էլեկտրական սուպերմեքենա՝ 160,000 ֆունտ ստեռլինգով«Արևմտյան Ադրբեջան» դոկտրինը, իրականում, համընկնում է իշխանությունների կողմից պարտադրվող «Չորրորդ Հանրապետության» գաղափարախոսության հետ» (տեսանյութ) Մենք միշտ կվերհիշենք այն, ինչ դուք արեցիք մեզ համար․ Հայաստանը ուժեղ կլինի Ձեր շնորհիվ․ Նարեկ ԿարապետյանԻրանում մահապшտժի է ենթարկվել Իսրայելի հետախուզության համար լրտեսության մեջ մեղադրվող տղամարդըԽաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվՍխալ է հարձшկվել Իրանի վրա. Իրանը պատրաստ է նորից բանակցել միջnւկային ծրագրի շուրջ. Թուրքիայի արտգործնախարարՍատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԽԽՎ նախագահ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. Թրամփ Ռիոյում էլ ենք եղել, բայց այստեղ մասշտաբը միանգամայն այլ է, արձանն այնքան հզոր է. օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահի այցը խնդիրներ է ստեղծելու Փաշինյանի համար Մհեր Գրիգորյանը խիստ մտահոգ է «Թրամփի ուղուց» Իշխանության մեջ վախերն ավելանում են Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց հայ չկա․ սա Ադրբեջանի պայմաններով Հայաստանը թուրքական աշխարհի վասալ դարձնել է (տեսանյութ) Բանակի տոնը Համահայկական Ճակատը նշում է Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոնՀայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով. Արման Վարդանյան Հուզված քաղաքացիները անկեղծ խնդրանք են ուղղել Նարեկ Կարապետյանին. այնպես արեք՝ նրանցից հետք անգամ չմնա Հակառակորդն ամեն օր նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը ոստիկանական ուժեր է համալրում. Սեյրան Օհանյան Սպասվում է մառախուղ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2020-2023 թթ․ հետո դիրքային հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Ադրբեջանի․ Ավետիք ՔերոբյանՇնորհավոր մեր բանակի տոնը. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում արագացնել «մաքուր էներգիայի հեղափոխությունը» Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ. Մհեր ԱվետիսյանՈւնենք համոզմունք, որ պատերազմի ելքը նախապես էր որոշված․ Արամ Պետրոսյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնՈրքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում. Էդմոն ՄարուքյանՀայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է. Արշակ ԿարապետյանՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, թող որ յուրաքանչյուր հաղթանակդ այսուհետ լինի կատարյալ. Խաչիկ ԱսրյանԲանակը պարզապես զենք ու համազգեստ չէ, բանակը պետության ողնաշարն է. Նաիրի Սարգսյան Շնորհավո´ր տոնդ, Հայոց Բանակ. ԶՊՄԿ Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Բանակի օրվա առիթով և կոչ եմ անում չհանձնվել․ Գրիգոր ԳրիգորյանՊարտության գաղափարախոսները կգան ու կանցնեն, իսկ հայոց զինական ուժը հավերժ է և կապացուցի´ իր զորությունը. ՀայաՔվեԵկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը Հիշատակի օր՝ լռության ու չպատասխանված հարցերի ֆոնին Մեր բանակը մեր հայրենիքի գլխավոր պաշտպանն է, մեր ազատության հիմնական երաշխավորը, մեր հավաքակսն արժանապատվության առանցքը. Ա. ՉալաբյանՄենք որևէ իշխանության թույլ չենք տալու անարգել մեր որդիների հերոսական գործըԿառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր «Google»-ը դատարանի վճռով 68 միլիոն դոլար կվճարի օգտատերերին ապօրինի գաղտնալսելու համար«Սա ծաղր է դասականի հանդեպ». Հիչքոքի լեգենդար ֆիլմը ադապտացվել է TikTok-ի համար Աշխատանքի և սոցիալական հարցերի պատասխանատու, դու գո՞հ ես քո աշխատանքից․ Հրայր ԿամենդատյանԻրանը ցանկանում է գործարք կնքել. նրանք բազմիցս զանգահարել են և ցանկանում են խոսել. Թրամփ