Փաշինյանը թուրքերի գերին է դարձել, պայմաններն ու պահանջները չեն դադարելու. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Այս թողարկման ընթացքում քննարկում ենք Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունները՝ Հայաստանի հետ սահմանի բացման, Զանգեզուրի միջանցքի և Հայաստանի սահմանադրական
փոփոխությունների պայմանների մասին։ Նաև քննարկում ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միակողմանի զիջումներով սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգը, ինչ ռիսկեր են պարունակում Հայոց ցեղասպանության հարցի «փակման» փորձերը և սահմանների բացման շուրջ տարվող բանակցությունները…