Լրահոս
Կարևոր


Որակյալ ներդրողներ, աշխարհի հետ մեկ լեզվով խոսելու հնարավորություն հանքարդյունաբերության ոլորտում՝ CRIRSCO ստանդարտներին անցման դեպքում

Հասարակություն

Նոր՝ որակյալ ներդրողների ներգրավում, հանքարդյունաբերական ոլորտի զարգացում և աշխարհի հետ նույն լեզվով խոսելու հնարավորություն․ CRIRSCO միջազգային կառույցին անդամակցությունը ըստ մասնագետների՝ թույլ կտա հասնել այս և այլ նպատակներին։

Նոյեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցավ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից բխող՝ ՀՀ-ում օգտակար հանածոների պաշարների գնահատման միջազգային միասնական հաշվետվողականության համակարգի ընդհանուր սկզբունքների և մոտեցումների ներդրման նպատակով «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտե»-ի CRIRSCO-ին անդամակցելու հարցի աշխատանքային քննարկում։

Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցում էին երկրաբաններ, հանքարդյունաբերական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

CRIRSCO միջազգային կառույցին անդամակցությունը թույլ կտա օգտակար հանածոների պաշարների գնահատման՝ Հայաստանում կիրառվող համակարգը ներդաշնակեցնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների և բորսաների կողմից ընդունելի հաշվետվողականության համակարգերին: Օգտակար հանածոների պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեին անդամակցությունը և իրենց կողմից ընդունելի ստանդարտների մշակումը կնպաստի երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքների ներկայացման որակի նկատմամբ պահանջների զգալի աճին, կբարձրացնի հաշվետվությունների կազմման նկատմամբ պատասխանատվությունը:

Հաշվետվությունների այս համակարգի ներդրումը կապահովի Հայաստանի հանքարդյունահանող ընկերությունների կողմից բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) հնարավորությունը, մուտքը դեպի համաշխարհային ֆոնդային բորսաներ և ընկերությունների բաժնետիրական կապիտալի ավելացում՝ ներկայումս ֆինանսավորման առավել տարածված տարբերակի՝ փոխառությունների փոխարեն: Այն նաև կնպաստի ներդրումների ներգրավմանը, քանի որ պաշարները գնահատված կլինեն միջազգային պահանջներին համապատասխան, որի արդյունքում պոտենցիալ ներդրողների շրջանում կմեծանա հետաքրքրությունը և ոլորտի հանդեպ վստահությունը:

Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Մի քանի տարի առաջ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ոլորտի զարգացման ռազմավարություն, կան կետեր, որոնք կարևորագույնն են մեր ոլորտի ճիշտ զարգացումն ապահովելու համար։ Դրանցից մեկը CRIRSCO միջազգային հաշվետվության երկրաբանական ստանդարտներն են, որոնք մեր օրենսդրությունը պետք է համապատասխանեցնեն CRIRSCO ստանդարտներին։ Դա ամբողջ աշխարհի ներդրողներին թույլ կտա հասկանալ մեր երկրաբանական հաշվետվությունները։ Այսինքն՝ ոլորտը, երբ անցնի CRIRSCO ստանդարտներին, կխոսի նույն լեզվով, ինչ աշխարհում»։

Նշենք, որ հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության կարևորագույն կետերից մեկն էլ ընդերքի մասին հաշվետվությունների համապատասխանեցումն է միջազգային CRIRSCO ստանդարտներին։ Այդ դեպքում ներդրողների համար այլևս խնդիր չի լինի առանձին միջազգային ստանդարտներով հաշվետվություններ պատրաստել միջազգային ներդրողների համար, ինչպես դա անում են հիմա։

Վարդան Ջհանյանը նշեց՝ այսօրվա դրությամբ ՀՀ-ում գործող հաշվետվության կանոնների մեծամասնությունը ԽՍՀՄ կանոններն են, որոնք արդի չեն․ «Եթե դրանք արդիականացվեն, ներդրողը, հասկանալով, որ ՀՀ-ում երկրաբանական արդի հաշվետվողականության ստանդարտներ են գործում, այդ մասով լրիվ կփոխվի նրանց վերաբերմունքը մեր ոլորտի նկատմամբ։ Կարևորագույն հարց է բարձր որակի ներդրողների ներգրավումը ՀՀ հանքարդյունաբերությունում։ ՀՀ-ում առաջին կարևորագույն քայլերից մեկը երկրաբանական մասով այդ փոփոխությունը կլինի, քանի որ երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմքն է․ առանց դրա չկա, չի կարող լինել հանքարդյունաբերություն։ Ուստի, եթե այս փոփոխությունը հաջողի, կարևորագույն առաջընթաց կարող ենք գրանցել հանքարդյունաբերության ոլորտում»։

Վարդան Ջհանյանը հայտնեց, որ ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ աշխատանքային խումբ է ձևավորվել, որտեղ քննարկվում են ոլորտի հարցերը այդ թվում՝ CRIRSCO-ի ստանդարտներին անցնելու հարցը։ Նա ասաց, որ այդ մասով մեծ աշխատանք են տարել, պատվիրել են ղազախ գործընկերների աշխատանքը․ «Ղազախստանը հետխորհրդային երկրներից միակն է, որն անցել է այս ճանապարհով, լավ օրինակ է տեսնել նրանց փորձը, հասկանալ՝ ինչքան արդյունավետ է եղել և ներդնել Հայաստանում»։

Վարդան Ջհանյանի փոխանցմամբ՝ դեռ հետազոտում են հարցը՝ հասկանալու ո՞ր տարբերակն է ՀՀ-ի համար ընդունելի․ «CRIRSCO-ի ստանդարտների ներդրումը ՀՀ-ում նպատակն է, բայց թե ինչ ճանապարհով, ինչ քայլերի հերթականությամբ դա պիտի արվի, կառավարության և ոլորտի ներկայացուցիչների որոշելիքն է։ Դեռ որոշում ենք՝ որ ճանապարհով է ամենաճիշտը գնալ»։  

Նշենք, որ համարյա բոլոր արևմտյան զարգացած տնտեսությունները ներկայացնող երկրները, որտեղ կա հզոր հանքարդյունաբերություն, անցել են CRIRSCO-ի ստանդարտներին։ Վարդան Ջհանյանը թվարկեց՝ Ավստրալիան, Կանադան, նաև Չիլին, Ղազախստանը։ Վստահեցրեց՝ այդ ստանդարտների անցման դեպքում հաշվետվությունների որակն էլ կբարձրանա, պետությունն էլ այդ համաշխարհային ստանդարտների համեմատությամբ կհասկանա՝ ինչ չափի պաշարներ ունի և ինչպես կարող է զարգացնել ոլորտն ու ընդհանրապես տնտեսությունը։

Քննարկման ընթացքում երկրաբաններն ու հանքարդյունաբերական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց կարծիքը հայտնեցին։ Նրանցից ոմանք փաստեցին՝ ընդերքը պետական է և կարևորեցին, որ պաշարների, երկրաբանական հաշվետվությունների հաստատումը պետք է լինի միայն պետական կառույցի կողմից։

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանն էլ ասաց․ «CRIRSCO ամբողջությամբ իր հաշվետվությունների համակարգով պաշտպանում է բիզնեսի շահերը։ Շուկայական հարաբերությունները մեզ ստիպում են, որ անցնենք դրան, որովհետև բիզնեսը ֆինանսավորելու համար անհրաժեշտ է բանկերին դիմել, իսկ բանկն ասում է՝ այս համակարգով եմ ուզում։ Միևնույն ժամանակ այդ անցումը կատարելու դեպքում ահռելի սովետական և նախկին սովետական ինֆորմացիա մենք ունենք, և դրա համապատասխանեցման կարիքը կա։ Առաջին հերթին հարկավոր է այդ համապատասխանեցման հարցի մասին մտածել, հետո դիմել CRIRSCO-ին»։


ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան