Լրահոս
Կարևոր


Սոցիալական «ռեքվիեմի» կառավարություն. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ երկրի բնակչության մեծ մասի ֆինանսները ռոմանսներ են երգում, կարծում ենք, մեր ընթերցողները մեզանից ոչ պակաս տեղյակ են: Չէ, սխալ ասացինք, ոչ թե տեղյակ են, այլ բոլորս էլ առարկայորեն զգում ենք դա: Փոխարենը փթթում են իշխանավորներն ու նրանց մերձավորները, այսինքն՝ նրանք էլ ռապսոդիաների տրամադրության մեջ են, որովհետև եկամուտներն ու շահույթներն անշեղորեն և անդադար աճում են: Հասկանալի է՝ «հպարտ» ու «հերոս» հարկատուների հաշվին: Ժողովրդի հաշվին:

Հասկանալի է՝ գնալով ավելի ու ավելի ընդգծված է դառնում սոցիալական բևեռացվածությունը: Հանգամանք, որ պարբերաբար ընդգծվում է անգամ Համաշխարհային բանկի՝ Հայաստանի վերաբերյալ հաշվետվություններում, որոնք այնքան էլ ընդունված չէ հանրորեն քննարկել:

Բայց հարցը զուտ «դասակարգային» հակադրությունը չէ: Երկրները, սովորաբար, հենց դրա համար էլ ունենում են կառավարություններ, որ փորձեն լուծել նման խնդիրները, վարեն այնպիսի քաղաքականություն, որ բևեռացվածությունը մեղմվի, աղքատությունը նվազի, եկամուտների արդար վերաբաշխում իրականացվի և այլն: Իսկ ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի կառավարությունը: Զբաղված է Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմով, հոգևորականներին հալածելով կամ «իրենով անելով», խոշոր գործարարի ու բարերարի բանտարկելով, ՀԷՑ-ը խլելով: Մի խոսքով, ինչով ասես՝ զբաղված է, բացի նրանից, ինչով պետք է զբաղվեր: Հա, էլ ի՞նչ է անում Փաշինյանի կառավարությունը. բավական է՝ մեկը Փաշինյանին և նրա կառավարությանը հիշեցնի իրենց բուն ու անմիջական պարտականությունների մասին, հիշեցնի իրենց ահռելի աշխատավարձերի ու աստղաբաշխական պարգևավճարների մասին, նաև այն մասին, որ իրենցից բացի այլ մարդիկ էլ են ապրում Հայաստանում, անմիջապես «խաչակրաց արշավանք» է սկսվում: Այ, «ՀայաՔվե» նախաձեռնությունը, մասնավորապես այդ նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը տևական ժամանակ է, ինչ հանդես է գալիս հայտարարություններով ու պահանջով՝ կենսաթոշակները առնվազն 50 տոկոսով բարձրացնելու մասին: Մարդիկ հանգամանորեն հիմնավորում են պահանջը, նշում հնարավոր աղբյուրներն ու տարբերակները, որոնցով կարելի է այդ քայլն անել:

Ու՝ ի՞նչ: Նորմալ, բանիմաց կառավարությունը կհրավիրեր, օրինակ՝ իր կողմից էլ մի աշխատասենյակ ու փորձագետներ կտրամադրեր, կասեր՝ եկեք, նստեք, քննարկեք, աշխատեք, համոզիչ մի հայտարարի եկեք, տեսնենք, թե ինչ կարելի է անել:

Հա, բայց դա՝ նորմալ կառավարությունը կամ իշխանությունը: Փաշինյանի իշխանության ու կառավարության դեպքում դա բացառվում է: Կառավարության և իշխանության ներկայացուցիչները մի այլ կարգի բորբոքվածությամբ դիմահար «սվինամարտի» են նետվում «ՀայաՔվեի» ու նշյալ առաջարկության վրա:

Ավելին, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե մարդու թոշակը ամիսը 10 հազար դրամով բարձրացնենք, ինքը իր առողջապահական խնդիրները չի կարողանալու շատ թե քիչ պատշաճ ձևով լուծել: Սա առաջին դեպքը չէ: Նախկինում էլ նա հայտարարել էր, թե կենսաթոշակները բարձրացնելու դեպքում ամբողջ պետական ապարատը աշխատավարձ չի ստանա: Նիկոլ Փաշինյանի սոցապ նախարարն էլ ասում է՝ կենսաթոշակների մոտ 50 տոկոս բարձրացումը պետբյուջեի վրա կարող է արժենալ մոտավորապես 100 միլիարդ դրամ, որն այս պահին չկա բյուջեում: Է, որտեղի՞ց լինի: Բա իրենք ինչպե՞ս ահռելի աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանան, բա ինչպե՞ս աջուձախ անիմաստ ծախսեր անեն... Բայց պարզվում է՝ պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման համար փող կա, ու Փաշինյանը դա կանի ընտրություններից առաջ, չնայած որոշ ժամանակ առաջ ասում էր, թե «որոշումը կա, բայց վախենում ենք բարձրաձայնել»: Ինչ էլ վախեցող են, է...

Այսինքն, հենց բանը հասնում է ժողովրդի սոցիալական կարիքներին, առհասարակ՝ սոցիալական հարցեր լուծելուն, հա, ու նաև՝ պաշտպանական ծախսերին, Փաշինյանն ու ՔՊ-ն, պատկերավոր ասած, վերածվում են հեռուստաէկրանային հայտնի հակահերոս Լացկանյանների: Մի խոսքով՝ սոցիալական «ռեքվիեմի» իշխանություն-կառավարություն:

Մյուս կողմից՝ երբ օրենքի պահանջով մի 1000 կամ 2000 դրամ ավելացնում են կենսաթոշակի գումարը, այնպիսի աղմուկ են դնում, որ էլ ասելու չէ: Առհասարակ, ամենամյա ավելացումների հարցը դեռ «նախկինների» ժամանակ ամրագրված նորմ է՝ թոշակի չափը ինդեքսավորելու, այսինքն՝ գների աճի ազդեցությունը մեղմելու նպատակով: Առավել ևս, որ Հայաստանում կենսաթոշակի չափը, որպես կանոն, թոշակառուների ճնշող մեծամասնության պարագայում սպառողական նվազագույն զամբյուղի շեմին չի հասնում: Հիմա էլ է մոտ 10000 դրամով ցածր:

Փաշինյանի իշխանությունը, փոխարենը, «հետվճարային» բառն է սովորել ու դրանով փիարվում է: Խոսքն այն մասին է, որ բանկային քարտով գնումների դեպքում թոշակառուները մինչև 20 տոկոս հետվճար կարող են ստանալ, ասենք, ամիսը՝ 10000 դրամ: Դա՝ եթե կենսաթոշակի չափը 50000 լինի: Իսկ եթե 32 հազա՞ր է...

Բայց նույնիսկ այն չի հարցը, որ ոչ բոլոր թոշակառուները կարող են իրենց բանկաքարտային գնումներ թույլ տալ, ոչ բոլորն է, որ կայտառ-զվարթ ու շարժունակ են: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ թոշակների զգալի մասը «գնում է» կոմունալների, բազմակի թանկացած գույքահարկի և նման այլ ծախսերի վրա, որոնցից հետվճար չի գանձվում, ու տակը բան չի մնում: Չնայած, սրանք կարևոր հարցեր են: Բայց ամենակարևոր հարցերից մեկը վերաբերում է նրան, որ Հայաստանում գները շարունակաբար աճում են ու աճում: Առաջին անհրաժեշտության մթերքը թանկանում է: Հատ-հատ չթվարկենք, դրանց մասին բոլորն էլ գիտեն իրենց ամենօրյա գնումներից ու դրամապանակների ու բանկային քարտերի արագ դատարկվելուց: Բոլորը, բացի իշխանություններից:

Ի դեպ, իրենց գովազդած «հետվճարայինի» կամ մի 2 հազար դրամ թոշակ ավելացնելու վերաբերյալ էլ արժե մի նուրբ դիտարկում անել: Այդ բոլոր «հետվճարները», հավելումները Փաշինյանի կառավարությունը նորից հետ է քամում: Ինչպե՞ս: Այ, հենց այդպես. ապրանքների թանկացմամբ, թանկացած ուղեվարձով, երկրաչափական պրոգրեսիայով աճած գույքահարկով: Եթե 1000 տալիս են, ուրեմն արդեն ոչ միայն 5000 «քերթելու» տեղ են արել, այլև հորինել են «փուչիկ», թե ինչպես դա հանրությանը որպես մեծ լավություն ներկայացնեն:

Ականջներն առժամանակ միգուցե տաքանում են իրենց վրա կախված 8,2 տոկոսով թանկացած լապշայից, բայց մարդկանց «ոչ աչքներն է բան տեսնում, ոչ փորներն է բան մտնում»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ ՌաումինԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդ