ՀայաՔվե Ազգային Քաղաքացիական Միավորումը կազմակերպում է դասընթաց. Մարինե Միքայելյան
ՔաղաքականությունՄարինե Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀայաՔվե Ազգային Քաղաքացիական Միավորումը կազմակերպում է ԱՆՎՃԱՐ դիտորդական 2 օրյա դասընթաց, որը տեղի կունենա ՀայաՔվե Նոր Նորք–Ավան գրասենյակում՝ Գայի պողոտա 37 հասցեում։
Դասընթացի նպատակն է՝ բնակչության իրավագիտակցության բարձրացում, ընտրական գործընթացը վերահսկելու մեխանիզմների ուսուցում, ընտրական օրենսգրքի հետ ծանոթացում։
Դասընթացները վարելու են ոլորտի առաջատար մասնագետները և անցկացվելու են շաբաթ–կիրակի օրերին։
Շրջանավարտները կստանան սերտիֆիկատ' դիտորդական և վստահված անձանց առաքելություններին մասնակցելու հնարավորություն։
Գրանցման համար զանգահարել 044 010187