Լրահոս
Կարևոր


Փաշինյանը վախենում է Վանեցյանից․ Ալիևը օգնության է հասնում

Քաղաքականություն

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին շարունակում է անհանգստացնել ընդդիմադիր տարբեր առաջնորդների ակտիվությունն ու հանրության շրջանում նրանց նկատմամբ հետաքրքրության աճը։ 

 

Փաշինյանը լավ է հասկանում, որ իր իշխանությանը կարճ ժամանակ է մնացել ու պարզ է, որ նա հեռանալու է, որպես դավաճան, որը թշնամուն առանց անգամ մեկ կրակոցի հանձնել է հազարավոր քառակուսի կիլոմետրեր։ Փաշինյանը պատմության մեջ կմնա, որպես Արցախի պետականությունը կործանած ղեկավար։ Ու հիմա նա ամեն կերպ փորձում է սևացնել ընդդմադիր բոլոր այն առաջնորդներին, ովքեր կարող են արագացնել իր հեռացումը և դավաճանի պիտակի պաշտոնական ամրագրումը։

Այս իմաստով Փաշինյանի թիվ մեկ թիրախը ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն է։ Ակնհայտ է, որ Վանեցյանը պատերազմից հետո Փաշինյանի դեմ ձևավորված ընդդիմադիր պայքարի կարևոր առանցքներից մեկն է ու որ ամենակարևորն է միակ ընդդիմադիր առաջնորդն է, որ տիրապետում է ահռելի տեղեկությունների, որոնք առնչվում են Փաշինյանի գործունեությանը։  Վանեցյանը բոլորից լավ գիտի, թե ով է Նիկոլ Փաշինյանը, ինչ վախեր և մտահոգություններ ունի, ուստի իր ընդդիմադիր բևեռում լինելը ակնհայտորեն թուլացնում է Փաշինյանին և նվազեցնում նրա քաղաքական խարդավանքների զինանոցը։

Հենց սա է պատճառը, որը Փաշինյանի ամբողջ քարոզչամեքենան արդեն երկու ամիս է շարունակում է թիրախավորած պահել Վանեցյանին։ Երկու ամիս է իշխանական քարոզաչմեքենան տարածում է կեղծ տեղեկատվություն Վանեցյանի Շուշիից «փախնելու» մասին։ Վանեցյանի դեմ իրականցվող այս կեղտոտ մեդիատեռորին օրերս միացավ նաև Ալիևի քարոզչամեքենան։ Ադրբեջանական պետական «Բաքու» հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ էր պատրաստել, որում կային կադրեր անօդաչու թռչող սարքերից փախնող հայ զինվորների և այն վերագրել էր Արթուր Վանեցյանի գլխավորած ջոկատին (հետաքրքիր է, թե այդ որ երկրի զինվորականներն են կանգնում, երբ իրենց գլխավերևում անօդաչու սարք է հայտնվում)։ Վանեցյանի և իր գլխավորած ջակատի հետ անգամ հեռակա կապ չունեցող ադրբեջանական այս տեսանյութը մեծ թափով սկսկեցին տարածել իշխանական մեդիաներն ու ֆեյքերը, ինչը ակնհայտ դարձրեց Փաշինյանի և Ալիևի նույն գծի մեջ լինելու հանգամանքը։ 

Ստացվում է` Արթուր Վանեցյանը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է խանգարում իր քաղաքական գործունեությամբ, այլ Փաշինյանի կիրթ ընկերոջը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Սա հանրության համար հետարքիր մտորումների տեղիք պետք է տա։

politik.am

Հոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալ