Լրահոս
Կարևոր


Իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոն հանդես կգա մենահամերգով Երևանում և վարպետության դասեր կանցկացնի հայ դաշնակահարների համար

Հասարակություն

Դեկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոյի մենահամերգը, որի աջակիցն է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը: Համերգին իր ելույթներով հանդես կգան նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները։ Երեկոյի ընթացքում կհնչեն ⁠Ռոբերտ Շումանի Արաբեսկ դո մաժոր, երկ 18 (6 րոպե), ⁠Յոհաննես Բրամսի 4 Բալլադ, երկ 10 (22 րոպե), Ֆերենց Լիստի «Օբերմանի հովիտը» թիվ 6 մի մինոր «Ուխտագնացության տարիներ» սյուիտներից, S. 160 (14 րոպե), ⁠Ալբան Բերգի Դաշնամուրի սոնատ, երկ 1 (10 րոպե), ⁠Ֆրեդերիկ Շոպենի Պոլոնեզ թիվ 7 լյա բեմոլ մաժոր, երկ 61, «Պոլոնեզ-ֆանտազիա» (14 րոպե) ստեղծագործությունները։

Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia ընկերությունը, իսկ գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ այդ օրերին եռօրյա վարպետության դասեր են կազմակերպվելու հիմնադրամի դաշնակահարների համար։ Դասերը տեղի են ունենալու դեկտեմբերի 17-ից 19-ը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Եվ ամենակարևորը՝ դասերը կանցկացնի իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոն։ Դասերը լինելու են բաց ձևաչափով և հասանելի ազատ ունկնդրման համար։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը սիրով հրավիրում է երաժշտական ու արվեստի դպրոցների սաներին, ուսուցիչներին և բոլոր երաժշտասերներին ներկա գտնվելու վարպետության դասերին, որոնց ընթացքում ճանաչված դաշնակահարը կկիսվի իր հարուստ կատարողական վարպետությամբ, երաժշտական ընկալումներով և արժեքավոր մասնագիտական խորհուրդներով: ⁠Դեկտեմբերի 17-ին վարպետության դասերը տեղի կունենան ժամը 10:00 - 14:00 և 15:30 - 18:30-ին, դեկտեմբերի 18-ին՝ 10:00 - 14:00-ին, դեկտեմբերի 19-ին՝ 10:00 - 12:30 և 12:45 -14:30-ին։

«Վիրտուոզների բանաձևը» նախագիծն իրականացվում է Renshin Urban Investments-ի աջակցությամբ։

Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ ՌաումինԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդ500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանLoud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճըՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում 85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՎովային կգործուղեն Սահմանադրական դատարանԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Փաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ»