Լրահոս
Կարևոր


Ամեն թեզ ու խոսք, որ այսօր նենգաբար շրջանառվում է՝ բացարձակ սուտ է և աստվածհայհոյություն. Հայր Ասողիկ Կարապետյան

Հասարակություն

Սուրբ Պատարագի արարողությունը Սբ Եկեղեցու «Խորհուրդ խորին»-ն է:
Սուրբ Պատարագի արարողությունն այն աղբյուրն է, որը կյանք, հույս, հարություն, քավություն և թողություն է շնորհում Տիրոջն ապավինած և ապաշխարող հավատավոր անձին:


Սուրբ Պատարագն այն արարողությունն է, որով Սբ Եկեղեցին՝ որպես մեկ միտք, մեկ հոգի, մեկ մարմին, մեկ անձ՝ իր ողջ նվիրապետությամբ և հավատացյալ ժողովրդով, դավանում է իր սուրբ և ուղղափառ հավատքը, հիշատակելով Սբ Եկեղեցու Հայրապետին և թեմակալ առաջնորդին՝ սահմանադրում և հռչակում է Սբ Եկեղեցու առաքելական ծագումն ու նվիրապետական միությունը, ճաշակելով Տիրոջ Սբ Մարմինն ու Սբ Արյունը՝ Սբ Հաղորդությունը, կազմավորում է Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդկան մարմինը:


Եվ ահա այս ահեղ խորին խորհուրդը մի քանի նենգադավ ու դավաճան եպիսկոպոսներ վերածել են խելահեղ արկածախնդրության: Բայց Սուրբ Պողոս առաքյալի խոսքը, արդարև, վկայում է, որ Ամենակալ Աստված արժանին է հատուցելու բոլորին՝ ամբարտավան ու ամբարիշտ եպիսկոպոսներին, նրանց կամակից մի քանի անարժանապատիվ քահանաներին և անզգամ պաշտոնյաներին. «Թող մարդ նախ ինքն իրե՛ն փորձի և ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից, որովհետև, ով ուտում է և խմում անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը: Դրա համար իսկ ձեր մեջ բազում հիվանդներ և ցավագարներ կան, և շատերն էլ մեռած են, որովհետև, եթե մե՛նք մեզ քննեինք, ապա չէինք դատապարտվի» (Ա. Կորնթ. ԺԱ. 28-31):


Սիրելի հավատավոր ազգակիցներ,
Արթո՛ւն մնացեք և անսասա՛ն, ի սրտե աղոթեցե՛ք՝ ընդմիշտ փարված մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:


Թող ոչ ոք Ձեզ չխաբի և չմոլորեցնի՝ ինչպես սատանան, որ հայրն է ստության, ապստամբության և կործանման. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ընտրված Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովով, ցկյանս է, ուստի որևէ ոտնձգություն Հայրապետի նկատմամբ՝ բացառապես օրինազանցություն է, նվիրապետական սուրբ կարգի դեմ ապստամբություն է, աստվածուրաց բռնություն է:
Ամեն թեզ ու խոսք, որ այսօր նենգաբար շրջանառվում է՝ բացարձակ սուտ է և աստվածհայհոյություն, քանզի Հայոց Եկեղեցում ամեն բան կարգավորյալ է, Հայոց Եկեղեցում գոյություն չունեն հիմնախնդիրներ (իսկ ընթացիկ հարցերն էլ միշտ ստացել, ստանում և ստանալու են իրենց պատշաճ լուծումները):


Հայոց Եկեղեցու Հովվապետը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ամենայն իմաստությամբ և շնորհալի առաջնորդությամբ շենություն ու պայծառություն է բերել մեր եկեղեցական կյանքին ու անդաստանին: Մեր հոգևոր կյանքում միակ և հիմնական խնդիրն այդ մի քանի եպիսկոպոսների քայքայիչ անգործունեությունն է և մահացու ագահությունը՝ անձնական շահով խարանված, որոնք էլ նրանց մղել են այս պախարակելի ու դատապարտելի արարքին՝ ընդդեմ Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:


Առաջ Աստված, սա՛ էլ, նրա՛նք էլ կանցնեն:

Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Արխիվի և Թանգարանների տնօրեն

Այսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է. Մեսրոպ ՄանուկյանԵրիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքումԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Պատմությունը հաճախ է ցույց տվել, որ ամենաբարձր մակարդակի քաղաքական խաղերը սերտորեն հյուսված են դավաճանության, ներքին խարդավանքների և բարոյական անկման հետ. ԿամենդատյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ռուսաստանը սկսել է կոր տանիքների համար հարմար ճկուն արևային վահանակների արտադրությունը Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական. Միքայել Մելքումյան Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ» «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» «Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբԵրեկ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ. Ավետիք ՉալաբյանԵկա հետևության, որ Փաշինյանը ոչ թե մեկ, այլ շատ հիվանդություններ ունի. Սամվել ԿարապետյանԳյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍկսելու ենք մարզերից, լինելու են քայլերի շարք, որով կապահովենք մեր ժողովրդի բարեկեցությունը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)Արմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել ենԵրևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոցԵթե հարցը ՀՀ-ն կորցնելն է, լավ կյանքի բոլոր ամբիցիաները երկրորդ պլան են գնում. ԿարապետյանՄեր ծրագրի «0 տոկոս հարկ» կետն ամենահեշտ իրագործելին է․ ԿարապետյանՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիք, իսկ Փաշինյանը՝ 3 մլն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք. ԿարապետյանՍամվել Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի աջակցության մասինՀայկական ծագումով ֆրանսիացի նկարիչը ստեղծել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված շախմատի տախտակ՝ այն նվիրելով իր տատիկի և պապիկի սիրուՏնային կալանքի տակ լինելով ևս հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին․ Սամվել ԿարապետյանՀայաստան եմ վերադարձրել ստրատեգիական ռուսական ակտիվները, հիմա էլ ես եմ վերադառնում․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պшտերազմի սկզբից ի վեր Իրանում առնվազն 21 մարդ է մшhապատժի ենթարկվել, իսկ ավելի քան 4,000-ը՝ ձերբшկալվելԳնում ենք բացարձակ հաղթանակի՝ հիշելով Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները. Սամվել ԿարապետյանՎստահեցնում եմ՝ սեպտեմբերին պատերազմ չի լինի․ ՀՀ-ին սպառնում են Ալիևը և Փաշինյանը․ ԿարապետյանՓամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել էԱվելի լավ է մեկ անգամ դու քո ձեռքով ճիշտ ու լավ անես, քան հույսդ անընդհատ դնես այլ քաղաքական ուժերի վրա. Սամվել ԿարապետյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հարցազրույցըԻնչու որոշ տղամարդիկ չեն սիրում ամուսնական մատանիներ կրել Իրանում hակամարտnւթյան 60 օրվա ընթացքում ԵՄ երկրների ծախսերը վառելիքի ներկրման համար աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով. ֆոն դեր ԼայենԱրդեն ապացուցել ենք՝ ինչի ենք ընդունակ ցանկացած մարզադաշտում. Արտետան զգուշացնում է «Ատլետիկո»-ին«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր21-ամյա վարորդը «Mazda»-ով Չարենցի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW»-ին և «Hyundai»-ինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների գողությունները«Հայ վիրտուոզներ» ծրագրի ավարտական գալա համերգներ․ ևս մեկ հաջողված կրթական տարվա հանդիսավոր ամփոփումԱռաջին ադրբեջանցին այսօր հասավ Հայաստան․ մենք կփոխենք նրանց ծրագիրը․ Արեգա ՀովսեփյանԱՄՆ-ում Թրամփի դեմքով անձնագրեր կթողարկվեն Կարևոր առաջարկներն եմ ներկայացրել «Առաջարկ Հայաստանին» ծրագրին, որոնք և արժանացել են հավանության․ Մարտուն ԳրիգորյանԳյումրի, Արթիկ, Մարալիկ, Ախուրյան միասին` մինչև փոփոխություն․ Ուժեղ ՀայաստանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Մինչև քո վարչապետ լինելը մենք ապրում էինք քարի դարում»․ Մենուա Սողոմոնյան