Լրահոս
Կարևոր


Գնաճը ձեռնտու է իշխանություններին. ինչպե՞ս կարձագանքի հանրությունը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի հոկտեմբերի դրությամբ արձանագրված 12-ամսյա գնաճը՝ 3,7 տոկոսի չափով, առաջին հայացքից կարող է թվալ չափավոր և կառավարելի, հատկապես եթե համեմատենք այն անցած տարիների կամ տարածաշրջանի այլ երկրների ցուցանիշների հետ։ Սակայն, երբ խորությամբ վերլուծում ենք այս թվի կառուցվածքը, դրա ազդեցությունը բնակչության կենսամակարդակի, սպառողական վարքագծի և երկրի տնտեսական կայունության վրա, ակնհայտ է դառնում, որ գնաճի նույնիսկ փոքր շեղումը կարող է ունենալ խոր և բազմաշերտ բացասական հետևանքներ՝ հատկապես այն դեպքում, երբ գնաճի հիմնական բեռը ընկնում է ամենախոցելի սոցիալական խմբերի վրա։

Հայաստանի կառավարությունը 2025 թվականին նպատակադրել էր, որ գնաճը չպետք է գերազանցի երեք տոկոսը, ինչը համարվում է տնտեսական զարգացման ու գնողունակության պահպանման համար անհրաժեշտ հավասարակշռված ցուցանիշ։ Բայց 0,7 տոկոսային կետի գերազանցումը իրականում զգալի ազդեցություն ունի, եթե հաշվի առնենք, որ խոսքը վերաբերում է ապրանքների և ծառայությունների այն խմբերին, որոնք կազմում են միջին և ցածր եկամտային խմբերի սպառման հիմնական զանգվածը։ Մասնավորապես, սննդամթերքի շուկայում արձանագրված 5,8 տոկոս գնաճը, որը ներառում է հացաբուլկեղենը, կաթնամթերքը, մսամթերքը և սննդամթերքի այլ հիմնական տեսակներ, հարվածում է հատկապես քաղաքացիների այն հատվածին, որի եկամուտների էական մասը ծախսվում է առաջնային ապրանքների վրա։ Մյուս կողմից էլ՝ այս ապրանքների թանկացումն անմիջականորեն ազդում է ընտանիքների սննդակարգի որակի, առողջության, երեխաների և տարեցների խնամքի վրա՝ հանգեցնելով նաև սոցիալական լարվածության և դժգոհության խորացման։

Հատկանշական է, որ գնաճի միայն պաշտոնական ցուցանիշները հաճախ չեն արտացոլում բնակչության առօրյա կյանքում զգացվող գնային ճնշումները։ Տնտեսական վերլուծաբաններն ու հասարակության լայն շրջանակները պարբերաբար նշում են, որ իրական գնաճը շատ ավելի բարձր է, քան ներկայացվում է վիճակագրական հաշվարկներում։ Երբեմն էլ գնաճի բարձր ցուցանիշը տեսանելի չէ, քանի որ դրա փոխարեն իջեցվում են ապրանքի քաշը և որակական հատկանիշները։

Այսպես, արևածաղկի յուղի դեպքում արձանագրվել է 18,6 տոկոս գնաճ, սուրճի՝ 12,6 տոկոս, կարագի՝ 12,3 տոկոս, իսկ ալյուրի ու հացի գները համապատասխանաբար աճել են 6 և 3,5 տոկոսով։ Այս ապրանքախմբերը ոչ միայն լայն սպառման են, այլև կենսական նշանակություն ունեն բնակչության մեծամասնության համար, ուստի դրանց թանկացումը հաճախ ուղղակիորեն կապված է կյանքի որակի անկման հետ։

Իսկ գնաճային ճնշումը թուլացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն պետությունը «ձեռքերը ծալած՝ նստած է» (դե, մարդիկ զբաղված են քաղաքական շոուներով, Եկեղեցու և ընդդիմության դեմ պայքարով), ինչն էլ իր հերթին տեղիք է տալիս այնպիսի տեսակետի արմատավորմանը, որ լայն սպառման ապրանքների գների բարձրացումը որոշ չափով ձեռնտու է պետությանը, քանի որ գնաճի հաշվին մեծանում են բյուջետային հարկային մուտքերը։ Որքան բարձր է ապրանքի գինը, այնքան ավելին է գանձվում ավելացված արժեքի հարկի և այլ ներքին հարկերի տեսքով, ինչը նշանակում է, որ պետական բյուջեն ստանում է լրացուցիչ ռեսուրսներ։ Սակայն այս մոտեցումը կարճաժամկետ է և պարունակում է լուրջ ռիսկեր։ Հարկային մուտքերի աճը չի կարող «փակել» բնակչության գնողունակության նվազումից, աղքատության մակարդակի բարձրացումից և սոցիալական լարվածության խորացումից բխող բացասական հետևանքները։ Բացի այդ, գնաճի հետևանքով բյուջեի իրական ծախսերը նույնպես աճում են, դրա արդյունքում իշխանությունները կարող են «հպարտանալ», թե իբր պետական ծառայությունների, աշխատավարձերի, կենսաթոշակների և այլ սոցիալական վճարների չափը որոշակիորեն ավելացրել են, բայց դրա ազդեցությունը ներկայիս թանկացումների պարագայում զրոյական է։

Սակայն հարկ է նկատել, որ գնաճի բացասական հետևանքները չեն սահմանափակվում միայն բնակչության նյութական վիճակով։ Սպառողական գների աճը հանգեցնում է տնտեսության մեջ մի շարք դոմինոէֆեկտների՝ ազդելով ինչպես մակրոտնտեսական, այնպես էլ միկրոտնտեսական մակարդակներում։ Նախ՝ գնաճը, ինչպես արդեն նշեցինք, նվազեցնում է աշխատավարձերի և կենսաթոշակների իրական արժեքը, ինչի հետևանքով քաղաքացիները ստիպված են կրճատել ոչ առաջնային ծախսերը՝ վնասելով տարբեր ոլորտների՝ մասնավորապես ծառայությունների, մանրածախ առևտրի և մշակույթի զարգացումը։ Երկրորդ խնդիրն այն է, որ գնաճը կարող է խթանել «սպառողական միտումը», երբ մարդիկ փորձում են հնարավորինս արագ ծախսել իրենց միջոցները՝ կանխատեսելով հետագա թանկացումները։ Սա խախտում է շուկայի հավասարակշռությունը, մեծացնում է պահանջարկը և նորից նպաստում գների աճին՝ ձևավորելով գնաճի փակ շրջան։

Մյուս կողմից՝ գնաճը բացասաբար է անդրադառնում նաև ներդրումային միջավայրի վրա։ Տնտեսական անկայունության և գների անկանխատեսելի աճի պայմաններում ընկերությունները (հատկապես փոքր և միջին բիզնեսը) դժվարությամբ են կարողանում պլանավորել իրենց ծախսերը, ներդրումները և արտադրողականությունը։ Սա էլ իր հերթին բացասաբար է ազդում տնտեսական աճի տեմպերի վրա և կարող է երկարաժամկետ հեռանկարում հանգեցնել գործազրկության մակարդակի բարձրացման։ Գնաճի հետևանքով նաև փոխվում է ֆինանսական շուկաների վարքագիծը. մարդիկ ավելի հաճախ նախընտրում են ներդրումներ կատարել անշարժ գույքի, ոսկու և այլ «ապահով» ակտիվների մեջ, ինչը նվազեցնում է բանկային համակարգի վարկային ակտիվությունն ու ներդրումների հոսքը արտադրող ոլորտներ։

Ինչպես նշեցինք, գնաճի ազդեցությունը հատկապես ծանր հետևանքներ է ունենում Հայաստանի սոցիալապես խոցելի խավերի վրա։ Միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար սննդամթերքի, կոմունալ վճարների, դեղորայքի և տրանսպորտի գների աճը դառնում է լուրջ բեռ։ Արդյունքում, շատերը ստիպված են կրճատել առողջապահության, կրթության, հանգստի և նույնիսկ սննդի ծախսերը, ինչը կարող է բերել աղքատության ավելի խորացման, սոցիալական բևեռացման և առողջության վատթարացման։ Այս երևույթը հատկապես նկատելի է գյուղական բնակավայրերում և մարզերում, որտեղ աշխատատեղերի պակասի, եկամուտների ցածր մակարդակի և ենթակառուցվածքների անբավարարության պայմաններում գնաճի ազդեցությունը բազմապատկվում է։

Հատուկ ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ գնաճը կարող է ունենալ ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև քաղաքական հետևանքներ։ Սպառողական գների կայուն աճը հաճախ դառնում է հանրային դժգոհության հիմնական աղբյուր, որը կարող է արտահայտվել բողոքի ակցիաներով, քաղաքական պահանջներով և իշխանությունների նկատմամբ վստահության անկմամբ (եթե կա)։ Ինչպես պատմությունն է ցույց տվել, տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, գնաճի և սոցիալական լարվածության աճի միջև գոյություն ունի ուղիղ կապ։ Հետևաբար, գնաճի կանխարգելման և զսպման քաղաքականությունը պետք է լինի ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական առաջնահերթություն՝ ուղղված երկրի ներքին կայունության պահպանմանը։

Գնաճի դեմ պայքարի հիմնական գործիքներից է դրամավարկային քաղաքականության խստացումը՝ տոկոսադրույքների բարձրացումը, փողի զանգվածի կրճատումը և վերահսկողության ուժեղացումը։ Հայաստանի Կենտրոնական բանկը, հետևելով իր նպատակային ցուցանիշին, փորձում է պահել գնաճը կառավարելի շրջանակներում՝ ճշգրտելով տոկոսադրույքները և վերահսկելով դրամական շրջանառությունը։ Սակայն այս գործիքները նույնպես ունեն իրենց սահմանափակումները։ Տոկոսադրույքների բարձրացումը կարող է զսպել գնաճը, բայց, միևնույն ժամանակ, թանկացնել վարկային ռեսուրսները տնտեսության համար՝ դանդաղացնելով տնտեսական ակտիվությունը։ Այդ պատճառով շատ կարևոր է գտնել ճիշտ հավասարակշռություն գնաճի զսպման և տնտեսական զարգացման խթանման միջև։

Վերջապես, գնաճի դեմ արդյունավետ պայքարն անհնար է առանց համակարգային, խորքային բարեփոխումների։ Պետությունը պետք է այնպիսի համալիր քայլեր ձեռնարկի, որոնք ուղղված կլինեն տեղական արտադրության խթանմանը, մատակարարման շղթաների դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսության զարգացմանը և սպառողական շուկայի մրցակցային միջավայրի ձևավորմանը։ Միայն այս ճանապարհով է հնարավոր որոշակիորեն նվազեցնել արտաքին շուկաներից կախվածությունը և ապահովել գների կայունությունը։ Բացի այդ, անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել սոցիալական պաշտպանության համակարգը՝ հասցեական աջակցություն տրամադրելով առավել խոցելի խմբերին, բարձրացնելով կենսաթոշակները և նպաստները։ Եթե, իհարկե, այդպիսի ցանկություն կա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ ՌաումինԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր Միքայելյան