Լրահոս
Կարևոր


«Մեր Եկեղեցու թուլացմամբ մեր հոգիներն են ուզում սպանել, ուզում են որպես ազգ մեզ թուլացնել, և այս իշխանություններն էլ սպասարկում են այդ օրակարգը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ ամիսներ առաջ սկսվեց Եկեղեցու դեմ իշխանությունների կազմակերպած արշավը, փորձագիտական հանրույթը գոհունակությամբ էր նշում՝ Եկեղեցին ամուր է, չի տրվում սադրանքներին, բայց, ավաղ, վերջին շրջանում հոգևոր դասի որոշ ներկայացուցիչներ անցնում են իշխանությունների «ճամբարը»։ Հայաստանի գործող իշխանությունները թույլ օղակներ գտան նաև Հայ առաքելական եկեղեցու ներսում։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը նշում է՝ ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանը հարվածներ հասցրեց Եկեղեցուն, որոշակիորեն թուլացրեց նրան։ «Նա որոշակիորեն սասանեց նրա ամրությունը, բայց չի կարելի ասել, որ սրանով Եկեղեցին քանդվել է։ Եկեղեցին ամուր է, և հնարավոր չէ այն այսպիսի արշավանքներով, տեխնոլոգիաներով քանդել։ 1725-ամյա նվիրապետական կառույց ունեցող այդ ինստիտուտը հնարավոր չէ այսպես քանդել։ Իհարկե, պատեհապաշտներ ամեն տեղ կան, և պատեհապաշտներ գտնվեցին նաև Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցում։ Շատ ցավալի է, որ այդ պատեհապաշտները նաև զբաղեցնում են հոգևոր բարձր պաշտոններ, նրանցից ոմանք էլ թեմակալ առաջնորդներ են։ Գաղտնիք չէ, որ նրանց՝ Կաթողիկոսի դեմ դուրս հանելը, հնազանդության ուխտը խախտելը տեղի է ունեցել պետական լծակների գործադրմամբ։ Իրենք էլ դա չեն թաքցնում, թե ինչ ինֆորմացիաներ, գաղտնալսումներ ունեն և այլն։ Ցավոք, մեր հայ հոգևոր սպասավորները, ովքեր իրականում չպետք է անեին շատ բաներ, ինչն արել են, բայց արած լինելով հանդերձ էլ այնքան քաջություն չունեցան իրենց մեջ, որ եթե իրենց կատարած քայլերի հետևանքով խայտառակվելու էին, թող խայտառակվեին, ներողություն խնդրեին և զղջային, դրանով շատ ավելի բարձր կլիներ նրանց պատիվը, քան իրենց չխայտառակվելու կամ ինչ-ինչ առաջարկությունների համար, ինչն ավելի ստորացուցիչ հանգամանք է, գնացին այս՝ իր բնույթով հակաեկեղեցական, հակաքրիստոնեական արշավին։ Իրենց հնազանդության ուխտը խախտեցին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։ Մեր զրուցակցի համար ցավալի է այս ամենը տեսնելը։ Բայց, միևնույն ժամանակ, երբ տեղի ունեցող իրադարձություններին նայում ենք մյուս կողմից, մաքրման պրոցես է տեղի ունենում։ «Ինչպես Աստվածաշնչում, առակներում է գրված, որոմը մաքրվում է ցորենից։ Սա մաքրման պրոցես է։ Այո՛, ցավոտ պրոցես է, այո՛, սրա արդյունքում հասարակության աչքին նվազում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հեղինակությունը։ Մարդիկ սկսելու են այս թեմաներով խոսել, թե տեսաք՝ Կճոյանը, Գևորգ, Վազգեն սրբազանները և մյուսները դուրս եկան Կաթողիկոսի դեմ, մարդիկ սկսելու են քննարկել նրանց։ Հետո սկսելու են քննարկել նրանց գործած մեղքերը՝ և՛ կանոնական, և՛ աշխարհիկ։ Ընդհանուր առմամբ, սա հայոց եկեղեցու հեղինակությունն ինչ-որ չափով նվազեցնում է, բայց եթե սա է գինը լինելու, որպեսզի Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին որոշակիորեն և՛ մաքրվի, և՛ իր ներսում առկա խնդիրներին լուծումներ տրվեն, թող որ այս պրոցեսն էլ տեղի ունենա։ Պարզապես վատն այն է, որ այս պրոցեսը քաղաքականացվում է։ Այսօր փորձում են Եկեղեցին քաղաքականացնել։ Իրենք են խոսում, որ իբր Եկեղեցու շատ սպասավորներ քաղաքականացված են, բայց այն, ինչ հիմա արվում է, սրանից ավելի քաղաքականացում չկա։

Նույնիսկ կարող եմ ասել, որ որոշ սպասավորների ոչ միայն քաղաքականացնում են, այլ ուղղակի կուսակցականացնում են, որովհետև չտեսնված ու չլսված բան է, որ պատարագի ժամանակ չհիշատակվի Վեհափառ Հայրապետի անունը, այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն այդտեղ մասնակցում է պատարագին, այսինքն՝ ուժի, պարտադրանքի, ստիպողականության ազդեցության ներքո այն կանոնավոր ընթացքը, որը պետք է տեղի ունենա ծեսերի, խորհուրդների ժամանակ, տեղի չի ունենում, որովհետև պարտադրանք կա։ Պետությունը բռնազավթված է քաղաքական իշխանության կողմից, այդ պատճառով էլ համապատասխան հանցանքների մասին տրված հաղորդումները դատախազությունը թողնում է անպատասխան, դա էլ է հասկանալի ու տեսանելի։ Արդյունքում ունենք այսպիսի իրավիճակ։ Թող հասարակությունը տեսնի այս ամենը, գնահատի, և դա թող հիմք հանդիսանա իրենց դիրքորոշումները ձևակերպելու համար։ Հավատացյալները շատ ծանր վիճակում են հայտնվել։ Օրինակ՝ ես չգիտեմ՝ եթե գնամ Կոտայքի թեմի ցանկացած եկեղեցի և որոշեմ մասնակցել պատարագի, թեմի առաջնորդը՝ Քյարամյանը, ի՞նչ հրահանգ է տված լինելու իր քահանաներին, կատարելո՞ւ են քահանաներն այդ հրահանգը, թե՞ ոչ։ Երբ մասնակցում եմ պատարագի, ակնկալում եմ, որ պատարագը լինի ամբողջության մեջ և չզեղչվի Վեհափառ Հայրապետի անունը, և վեր ջում երգվի «Ամեն հա յ ի ս ր տ ի ց բխած...»,-նշում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ շատ մարդիկ, ովքեր իրական հավատացյալներ են, այս խնդրի առաջ են կանգնելու։ «Բայց հույս ունենանք, որ սա երկար չի տևելու։ Սրանից ուղիղ 100 տարի առաջ էլ Եկեղեցին այսպիսի ճգնաժամային վիճակում էր հայտնվել, խորհրդային իշխանությունները նրա դեմ նոր եկեղեցի էին հիմնել՝ «Ազատ եկեղեցական եղբայրություն» անունով։ Շատ եպիսկոպոսներ, քահանաներ էին դավաճանել Եկեղեցուն, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ»:

Սողոմոնյանի համար ակնհայտ է, որ տեղի ունեցող պրոցեսը տարբեր շահառուներ ունի, տարբեր՝ նույնիսկ իրար զուգահեռ նպատակներ է հետապնդում։ «Այն, ինչ տեղի է ունենում, միայն ներազգային, ներեկեղեցական խնդիրներ չեն։ Խնդիրներ գուցե կան, բայց չպետք է այսպես քննարկվեին։ Սա ակնհայտորեն թուրք-ադրբեջանական օրակարգ է, որի նպատակն է թուլացնել Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին, քանդել այն, քանի որ Եկեղեցին մեզ համար բացառիկ նշանակություն ունեցող կառույց է մեր ազգային ինքնության տեսակետից, Եկեղեցին կրողն ու պահպանողն է մեր ազգային ինքնության և նաև համազգային կարևոր խնդիրների լուծման հարցում ունենում է իր ծանրակշիռ մասնակցությունը։ Մեր Եկեղեցու թուլացմամբ մեր հոգիներն են ուզում սպանել, ուզում են որպես ազգ մեզ թուլացնել։ Այս իշխանությունները, շատ լավ իմանալով այդ մասին, սպասարկում են այդ օրակարգը, որովհետև դրա դիմաց Բաքվից և Անկարայից իրենց աջակցում են իշխանությունը, աթոռը պահպանելու հարցում։ Երկրորդ հերթին՝ սա իրենից նաև քաղաքական կոնֆլիկտ է ներկայացնում, որտեղ Փաշինյանը ձգտում է կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, որպեսզի որևէ կառույց, որն իրենից ավելի բարձր հեղինակություն ունի, չունենա այդ բարձր հեղինակությունը։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին՝ որպես ինստիտուտ, ունի եռապատիկ ավելի բարձր հեղինակություն, քան կառավարությունը։ Եվ Փաշինյանի խնդիրն է նվազեցնել, նսեմացնել Առաքելական եկեղեցու հեղինակությունը, որպեսզի կոնսոլիդացիայի, համախմբման որևէ օջախ չլինի, որովհետև համախմբումը նա ընկալում է որպես համախմբում իր դեմ։ Ընդ որում՝ ճիշտ է ընկալում, որպես այդպիսին։ Նրան այս կոնֆլիկտն անհրաժեշտ է հասարակության աչքին, նաև ի դեմս Եկեղեցու առաջնորդության, Վեհափառ Հայրապետի, նոր չար ուժեր ցույց տալ, որոնց դեմ նա կռվում է։ Միշտ ինչ-որ չար ուժեր կան՝ «նախկիններ» կան, հիմա էլ Եկեղեցու առաջնորդությունն է։ Ուզում է ցույց տալ, որ անընդհատ պայքարի մեջ է, և դրանով իր ընտրազանգվածին ակտիվ վիճակի մեջ պահել»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի երրորդ գյուղում մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում. Նարեկ Կարապետյան Կենսաթոշակները 50%- ով պետք է բարձրանան. «Հայաքվեն» ստորագրահավաք է նախաձեռնում. ասուլիսԵվրամիության արևային հզորությունները հինգ տարում կրկնապատկվելու են Խաղաղության պատրանք․ Փաշինյանի խոստումներն ու մեր իրականությունըՔաղբանտարկյալ տերմինը Արշակ սրբազանի նկատմամբ այնքան էլ կիրառելի չէՄոսկվայում տեղի է ունեցել Արևելագիտության ինստիտուտի ուսանողական ինտելեկտուալ մրցույթ Ուզել են Արշակ Սրբազանի գրպանը բան գցեն, հիշել են՝ սքեմը գրպան չունի. Հայկ Մամիջանյան Վաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Ֆասթ Բանկը վերանորոգել է Կապանի թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքը Հայաստանում հիմնավորված է անորակ քաղաքական մշակույթը, մի բան, որ էդպես էլ չի ստացվում փոխել. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը փաստացի կրճատում բանակը, և երկիրը անպաշտպան թողնում հնարավոր նոր թշնամական ագրեսիայի առաջ. Ա. ՉալաբյանՍուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման ռիսկը․ F&FՄհեր Ավետիսյանը Տավրիչեսկի պալատում հանդես է եկել «Հայրենական մեծ պատերազմը ԱՊՀ ժողովուրդների հավաքական հիշողության մեջ․ Հաղթանակի 80-ամյակին» նվիրված միջազգային կոնֆերանսումՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել Արտաքին քամիներ միշտ եղել են ու կան, բայց մենք կայուն 7 տոկոսանոց աճը ապահովել ենք. ՓաշինյանԲրյուսովի անվան համալսարանում միմյանց հարվածած 5 ուսանողուհիներից 2-ը հարազատ քույրեր են«Մեր ձևով» ժողովրդական շարժումը՝ Վայոց Ձորում․ մարզում բացվեցին շարժման երկու գրասենյակներ63 տարեկանը փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, դա մարդու համար շատ ծաղկուն տարիք է. Նիկոլ ՓաշինյանՄոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասինՀայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքումՌուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱվստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. ՌյուտեՆեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին «Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանՄեր պետությունը չի կայանում նաև ամենաթողության պատճառով․ Արմեն Մանվելյան Ռազմարդյունաբերությունը կանգ է առել, անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում․ Ավետիք Քերոբյան Պետությունը ուրիշ զբաղմունք չունի՞, մի թղթի հիման վրա գործ եք հարուցում. Գ. Ծառուկյան Ադրբեջանի հետ չունենք խաղաղության օրակարգ, քանի դեռ ադրբեջանական դպրոցներում բեմադրվում են հայ երեխային նվաստացնող բեմադրություններ․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մի զորակոչը հանելու արդյունքում 6000-ով պակաս զինծառայող ենք ունենալու․ Ավետիք ՉալաբյանՖրանսիական Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և ՀայաստանինԲանակցային փաստաթղթերի վերաբերյալ ես պատրաստ եմ ցանկացած պահի բանավիճել․ Էդմոն Մարուքյան Փոխարժեքի տարբերությունը դատախազությունը դիտարկում է որպես «ապօրինի եկամուտ» Team Holding-ը հայտարարում է պարտատոմսերի վաճառքի մեկնարկը․ տեղաբաշխողը Freedom Broker Armenia-ն է Եկել է ժամանակը՝ ընտրելու նոր առաջնորդի․ ուժեղ առաջնորդ, որը կմիավորի մեր ժողովրդինՅունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանի մուրազը կարող է փորում մնալ Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Մենք որպես պետություն օրակարգ չունենք և սպասարկում ենք ադրբեջանաթուրքական օրակարգը․ Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է թաքնված Bloomberg-ի հրապարակման տակ Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Միացումը անկախությամբ շփոթեցին ու 35 տարի առանց ստրատեգիայի կառավարեցինՊետական կառավարման ազգային մոդելը. երկպալատ խորհրդարան․ ՀայաՔվե հիմնասյուներԹոշակով կարելի՞ է Նոր տարին նշել. Հրայր Կամենդատյան Եկեղեցին չի պարտվի․ արժեքների դեմ դուրս եկողներն ի վերջո կվտարվեն․ Ատոմ ՄխիթարյանԱյն մասին, թե ինչ անհեթեթ հետևանքների են բերել Նիկոլ Փաշինյանի և նրա նորահայտ հավատացյալների շքախմբի «շրջիկ պատարագները». Ա. ՉալաբյանԱրդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» Վտանգավոր հուշագրի իրական գինը