Լրահոս
Կարևոր


«Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 2-ին կառավարությունը հրապարակեց «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը» անունով փաթեթ՝ ի պատասխան ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանին ուղղված հորդորների՝ հրապարակել Արցախյան հակամարտությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, որոնցից պարզ կդառնա, թե ինչ է քննարկվել անցնող տասնամյակների ընթացքում։

«Փաստը» հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Հարութ Ուլոյանի հետ զրուցել է ոչ միայն հրապարակված փաստաթղթերի, դրանց հրապարակման փաստը մանիպուլացնելու, այլ նաև Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների՝ ամիսներ շարունակվող արշավի մասին։

-Պարո՛ն Ուլոյան, Հայաստանի նախկին նախագահների ճնշման ներքո և Նիկոլ Փաշինյանին ուղղված նրանց հորդորներից հետո կառավարությունը հրապարակեց «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը»։ Որքան հասկանում ենք քաղաքական ու հասարակական շրջանակների արձագանքներից, այս փաթեթն ամբողջությամբ ցույց չի տալիս, թե ինչ զարգացում է ապրել բանակցային գործընթացը, ավելին՝ կան տեսակետներ, որ ընտրողաբար են հրապարակվել փաստաթղթերը։ Իրականում ի՞նչ փաստաթղթեր է հրապարակել կառավարությունը։

- Կառավարության կողմից հրապարակված փաստաթղթերի գերակշիռ մասը վաղուց հրապարակված են եղել, մասնավորապես՝ 90-ականներին վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Մյուս ժամանակահատվածներն ընդգրկող փաստաթղթերը ևս, եթե ոչ պաշտոնապես, ապա արտահոսքերի կամ բուն փաստաթղթերից առանձնացված հիմնական դրույթների կամ սկզբունքների տեսքով բազմիցս հրապարակվել են։ Այսինքն, թեմայով քիչ թե շատ հետաքրքրվող շրջանակները, այսպես թե այնպես, պատկերացում ունեին այդ փաստաթղթերի բովանդակության մասին։ Սակայն խնդիրն այն է, որ հրապարակված փաստաթղթերը նախ ամբողջական չեն: Ի մասնավորի, բացակայում են ինչպես կոնկրետ փաստաթղթեր ու առաջարկներ, այնպես էլ դրանց վերաբերյալ հայկական կողմի պաշտոնական պատասխանները, և երկրորդ՝ հրապարակված նյութերն ակնհայտորեն կրում են ընտրովի ու մանիպուլ յացիոն բնույթ. Մեղրիի տարբերակի նախաբանում այդ տարբերակի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունն է կցված, և որպես առանձին նյութ կցված են 2018 թվականի Սերժ Սարգսյանի հայտարարությունները։

-Գործ ունենք հերթական մանիպուլ յացիայի հե՞տ։

- Այո, սա 44-օրյա պատերազմից հետո սկիզբ առած մանիպուլ յացիոն շղթայի հերթական փուլն է։ Եթե մինչև օգոստոսի 8-ի ամերիկյան հռչակագրի ստորագրումը Փաշինյանն, այնուամենայնիվ, խուսափում էր որևէ բան հրապարակել, ապա դրանից հետո, օգոստոսի 23-ի ուղերձի տրամաբանությունից ելնելով, թվում էր, թե իրեն արդեն ոչինչ չի խանգարում ցինիկաբար հրապարակել բոլոր առաջարկներն ու դրանց վերաբերյալ հայկական կողմի պատասխանները։ Սակայն, հրապարակված նյութերի կիսատ ու ընտրովի հանգամանքներից ելնելով, կարելի է միանշանակ արձանագրել, որ կառավարությունն ու անձամբ Փաշինյանը ինչ-որ «արժեքավոր» փաստաթղթեր, այնուամենանիվ, թաքցնում են։ Որպես օրինակ՝ 97-98 թվականներին առաջարկված 3 փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի և Ղարաբաղի պաշտոնական պատասխանները վաղուց պաշտոնապես հրապարակված են, ինչո՞ւ ներկայում դրանք կցված չեն հրապարակված փաստաթղթերին, և ինչո՞ւ գաղտնազերծված չեն մյուս բոլոր փաստաթղթերի վերաբերյալ հայկական կողմի արձագանքները, այդ թվում՝ 2019 թվականի։ Այնպես որ, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել։ Դրա լավագույն ապացույցը փաստաթղթերի հրապարակումից անմիջապես հետո նույն կառավարության կայքում հրապարակված անանուն հոդվածն էր, որն ամբողջովին ընդգծում է մոտ ապագայում իշխանությունների ու իրենց արբանյակների կողմից շրջանառման ենթակա կեղծիքների ու մանիպուլ յացիաների ողջ բազան։

-Ընտրություններին ընդառաջ այս և նմանատիպ մանիպուլ յացիաները հօգուտ ՔՊի, թե՞ նրա դեմ են աշխատելու։

- Եթե իշխանությունները հաջողացրած լինեին ամբողջովին բթացնել հասարակական տրամադրություններն ու հետաքրքրվածությունը, ապա նրանք, ինչպես վերևում նշեցի, իրապես կհրապարակեին բանակցային գործընթացին առնչվող ողջ բազային փաստաթղթերն ու դրանց վերաբերյալ հայկական կողմի պատասխանները։ Իսկ քանի որ այդպես չեն վարվել ու հերթական անգամ կեղծիքի ու մանիպուլյացիաների օգնությանն են դիմել, ապա այս դեպքում լուրջ աշխատանք ունեն կատարելու ինչպես իրական ընդդիմադիր քաղաքական ուժերը, այնպես էլ իրական անկախ փորձագետներն ու թեմային խորամուխ անձինք։

-Այս շրջանում Նիկոլ Փաշինյանի գրոհի հիմնական ուղղությունը Եկեղեցին է, որի դեմ պայքարը մեկ ուժգնանում է, մեկ՝ թուլանում։ Ականատես եղանք, որ Եկեղեցու ներսում ևս Նիկոլ Փաշինյանը գտավ թույլ օղակներ։ Ըստ ձեզ, ի՞նչ փուլում է Եկեղեցու դեմ սկսված արշավը, ի՞նչ խնդիր է այս պահի դրությամբ լուծել Փաշինյանը և Եկեղեցին կազմաքանդելու հարցում կարո՞ղ է ունենալ կարմիր գիծ ու ինչ-որ պահի հետ կանգնել իր կողմից իրականացվող քայլերից։

- Փաշինյանի առջև մի քանի բարձրաստիճան հոգևորականների ծնկի գալն ու Փաշինյանի հետ ողջագուրվելն ամբողջությամբ հօդս ցնդեցրին այն խոսույթը, թե իբր Փաշինյանի գործողությունները միտված են Եկեղեցին «նորոգելուն» ու «բարեվարքությունն» ապահովելուն։ Եթե սկզբնական շրջանում Փաշինյանը ամեն կերպ փորձում էր իր գործողություններին գաղափարական շղարշ հաղորդել, թե, իբր, այդ ամենը Գարեգին Երկրորդի անձով չի պայմանավորված, այլ խնդիրը բոլոր բարոյալքված հոգևորականներն են, ապա այժմ բացահայտորեն ընդունում է, որ խնդիրը զուտ Գարեգին Երկրորդն է, իսկ իր առջև ծնկի եկող բոլոր տիպի բարոյազուրկ հոգևորականների հետ նա խնդիր չունի։ Ջրբաժանն արդեն գծված է, և Փաշինյանին որևէ բարոյական կարմիր գիծ չի ստիպելու հետ կանգնել իր նպատակադրումից, այն է՝ Մայր Աթոռում ունենալ իրեն ենթակա կաթողիկոս։ Փաշինյանին հետ պահել կարող է միայն ժողովրդական լայն զանգվածների ընդվզումը, որի ձևավորումը վերապահված է ընդդիմությանը և ոչ ամենևին Մայր Աթոռին։ Այս հարցում ընդդիմությունը պետք է գործի միասնական և լինի նախաձեռնող։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՃՇ Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար` Սևակ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը` ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանինՀայոց բանակը երբեք չի պարտվել և միշտ լինելու է հաղթանակած. Հովհաննես Ծառուկյան «Մարիներ» լցանավի երկու ռուս նավաստիներն ազատ են արձակվել և ուղևորվում են Ռուսաստան. ԶախարովաԽոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած բոլոր հայորդիների հիշատակի առջև․ «Մեր ձևով»Չարլզ թագավորը և նրա երազանքի ավտոպարկը. 2 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ նվերից մինչև նոր էլեկտրական սուպերմեքենա՝ 160,000 ֆունտ ստեռլինգով«Արևմտյան Ադրբեջան» դոկտրինը, իրականում, համընկնում է իշխանությունների կողմից պարտադրվող «Չորրորդ Հանրապետության» գաղափարախոսության հետ» (տեսանյութ) Մենք միշտ կվերհիշենք այն, ինչ դուք արեցիք մեզ համար․ Հայաստանը ուժեղ կլինի Ձեր շնորհիվ․ Նարեկ ԿարապետյանԻրանում մահապшտժի է ենթարկվել Իսրայելի հետախուզության համար լրտեսության մեջ մեղադրվող տղամարդըԽաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվՍխալ է հարձшկվել Իրանի վրա. Իրանը պատրաստ է նորից բանակցել միջnւկային ծրագրի շուրջ. Թուրքիայի արտգործնախարարՍատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԽԽՎ նախագահ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. Թրամփ Ռիոյում էլ ենք եղել, բայց այստեղ մասշտաբը միանգամայն այլ է, արձանն այնքան հզոր է. օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահի այցը խնդիրներ է ստեղծելու Փաշինյանի համար Մհեր Գրիգորյանը խիստ մտահոգ է «Թրամփի ուղուց» Իշխանության մեջ վախերն ավելանում են Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց հայ չկա․ սա Ադրբեջանի պայմաններով Հայաստանը թուրքական աշխարհի վասալ դարձնել է (տեսանյութ) Բանակի տոնը Համահայկական Ճակատը նշում է Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոնՀայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով. Արման Վարդանյան Հուզված քաղաքացիները անկեղծ խնդրանք են ուղղել Նարեկ Կարապետյանին. այնպես արեք՝ նրանցից հետք անգամ չմնա Հակառակորդն ամեն օր նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը ոստիկանական ուժեր է համալրում. Սեյրան Օհանյան Սպասվում է մառախուղ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2020-2023 թթ․ հետո դիրքային հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Ադրբեջանի․ Ավետիք ՔերոբյանՇնորհավոր մեր բանակի տոնը. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում արագացնել «մաքուր էներգիայի հեղափոխությունը» Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ. Մհեր ԱվետիսյանՈւնենք համոզմունք, որ պատերազմի ելքը նախապես էր որոշված․ Արամ Պետրոսյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնՈրքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում. Էդմոն ՄարուքյանՀայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է. Արշակ ԿարապետյանՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, թող որ յուրաքանչյուր հաղթանակդ այսուհետ լինի կատարյալ. Խաչիկ ԱսրյանԲանակը պարզապես զենք ու համազգեստ չէ, բանակը պետության ողնաշարն է. Նաիրի Սարգսյան Շնորհավո´ր տոնդ, Հայոց Բանակ. ԶՊՄԿ Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Բանակի օրվա առիթով և կոչ եմ անում չհանձնվել․ Գրիգոր ԳրիգորյանՊարտության գաղափարախոսները կգան ու կանցնեն, իսկ հայոց զինական ուժը հավերժ է և կապացուցի´ իր զորությունը. ՀայաՔվեԵկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը Հիշատակի օր՝ լռության ու չպատասխանված հարցերի ֆոնին Մեր բանակը մեր հայրենիքի գլխավոր պաշտպանն է, մեր ազատության հիմնական երաշխավորը, մեր հավաքակսն արժանապատվության առանցքը. Ա. ՉալաբյանՄենք որևէ իշխանության թույլ չենք տալու անարգել մեր որդիների հերոսական գործըԿառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր «Google»-ը դատարանի վճռով 68 միլիոն դոլար կվճարի օգտատերերին ապօրինի գաղտնալսելու համար«Սա ծաղր է դասականի հանդեպ». Հիչքոքի լեգենդար ֆիլմը ադապտացվել է TikTok-ի համար Աշխատանքի և սոցիալական հարցերի պատասխանատու, դու գո՞հ ես քո աշխատանքից․ Հրայր ԿամենդատյանԻրանը ցանկանում է գործարք կնքել. նրանք բազմիցս զանգահարել են և ցանկանում են խոսել. ԹրամփԱղքատը վճարում է հարուստի առողջության համար․ պարտադիր ապահովագրության խերը․ ՀայաՔվե հիմնասյուներ «Ռեալի» լեգենդի որդին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել մադրիդցիների հետ Ինչ են հորինել Եկեղեցու դեմ Ստրասբուրգում. իշխանության վտանգավոր թեզը ընտրություններին ընդառաջԵՄ-ն և Հնդկաստանը կնքել են խոշոր առևտրային համաձայնագիր ԱՄՆ-ում հզոր ձնաբքի հետևանքով առնվազն 30 մարդ է զnհվել