Լրահոս
Կարևոր


Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերն այն կարծիքին են, որ Նիկոլ Փաշինյանն սկսեց քայլել Գյումրուց և անցած կիրակի օրն իր իշխանավարումը փաստացի ավարտեց Գյումրիում՝ տոտալ ձախողման ենթարկվելով: Նման կարծիքների համար կան չափազանց ծանրակշիռ փաստեր:

Նախ՝ եթե Հովհաննավանքի կեղծ «պատարագը» ավելի շատ մինիհանրահավաքի տպավորություն էր թողնում, ապա հաջորդ կիրակիներին նույնիսկ շատ փոքր հանրահավաքի համար համադրելի մարդաքանակ չէր ապահովվում, իսկ Գյումրիում ընդհանրապես ներկա էին միայն ուժային կառույցների ներկայացուցիչներ ու որոշ քպականներ: Արդյունքում այնպիսի տպավորություն էր, որ Յոթ վերք եկեղեցում անցկացրել են քպական ժողով: Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի «հակապատարագներն» արդեն ստացել են «քպատարագ» անունը: Ավելին, Շիրակի թեմի հոգևորականների բարձր, իրական հոգևորականին վայել պահվածքի, Հայ առաքելական եկեղեցուն նվիրվածության արդյունքում Նիկոլ Փաշինյանն ստիպված էր «արենդով» քահանաներ բերել, բռնությամբ բացել Եկեղեցու դուռն ու «հակապատարագն» անցկացնել առանց համապատասխան պարագաների:

Դրանից զատ, գյումրեցիները փողոցներում ցույց տվեցին իրենց իրական վերաբերմունքը քպականների, ինչպես նաև Վեհափառին, Եկեղեցուն դավաճանած «հոգևորականների» նկատմամբ, ինչից հետո հատկապես վերջիններս ստիպված էին արագորեն փախչել:

Դրան գումարած՝ Եկեղեցում դարձյալ մի քանի քաղաքացիների կողմից հնչեցվեցին Վեհափառ Հայրապետի ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի անունները: Ի դեպ, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում Հովհաննես Իշխանյանի՝ Կաթողիկոսի անունը հնչեցնելուց հետո մենք տեղեկացրել էինք, որ, մեր տեղեկություններով, սա ձնագնդի էֆեկտ է ունենալու, և առաջիկայում ընդդիմադիր ուժերն առավել կազմակերպված են նման ակցիաներ անելու: Եվ ահա, հերթականն արդեն Գյումրիում էր: Ի դեպ, մեր տեղեկություններով, Վեհափառի անունը հնչեցրած աղջիկը, որին իրավապահները դուրս բերեցին եկեղեցուց, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման Գյումրու կառույցի ներկայացուցիչ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն․ «Մեր ձևով»Թրամփը և Նեթանյահուն Մայամիում կքննարկեն Գազայի խաղաղության ծրագրի 2-րդ փուլը Սլոտը խոսել է Սալահի հետ կոնֆլիկտի մասին Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքին«Ֆուլ Հաուս»-ի ստեղծագործական խումբը կիսվել է բեքսթեյջ լուսանկարներով Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՀայաստանում չկա իրական քաղաքացիական հասարակություն․ Արմեն Մանվելյան«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ Արցախը կորցնելուց հետո, սփյուռքը օդի մեջ է. Սեպուհ Գազարյան 12,000 կամավորներ արդեն միացել են մեր Շարժմանը. «Մեր ձևով»Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association համաժողովինՈւնենք դիրքեր, որտեղ մեր զինվորները փաստացի պատանդառված են. Ավետիք ՔերոբյանԱբսուրդ է պնդելը, որ թոշակառուն փողը ծախսել չի կարող․ Ավետիք Չալաբյան Մայր Աթոռը աստիճանաբար կոշտացնում է դիրքորոշումները Ո՞վ է պատասխանատու Միհրան Հակոբյանի դեմ հարձակման համար Ադրբեջանական բենզինն ու իշխանական նարատիվները Չի կարող լինել ժողովրդի համար ավելի թանկ և կարևոր արժեք, քան պետականությունն է. Մհեր ԱվետիսյանԳերմանիան էլ «տորթի» իր բաժինն է ուզում Հարավային Կովկասում Ընդամենը մեկ շաբաթում Շարժմանը միացող անհատ կամավորների թիվը 10.000-ից դարձավ 12.000 կամավոր. Նարեկ ԿարապետյանԻշխանության սխալների հետևանքով մենք արդեն շատ ենք վճարել. «Մեր ձևով»Միհրան Հակոբյանի դեմ իրականացված բորենիության մասին Գիտնականը պետք է ունենա աճելու հնարավորություն․ ինչպե՞ս կանխել ուղեղների արտահոսքը. Ատոմ Մխիթարյան Եղնիկներ և վերանդա. Ծաղկաձորում դռներն են բացել Մուլտի Գրանդ ռեզորթն ու Ռոյալ Սքայ ռեստորանը Կաթողիկոսի կողմից արցախցիների իրավունքների բարձրաձայնումը խանգարում է վարչապետին․ Վահե ԴարբինյանՉափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը. Ռոբերտ ԱմստերդամԱՄՆ-ում տեղադրվում են 3D արևային վահանակներ. Ինչու են դրանք ավելի լավը, քան սովորականները Ուսադիրներիդ նայիր, ամեն դեմ տվածի տակ մի ստորագրի․ Արշակ ԿարապետյանՄեծ շուքով նշեցինք Հայրենական մեծ պատերազմի հերոս Վոլոդյա Գասպարյանի 100-ամյակը. Մհեր ԱվետիսյանԻ՞նչ հարցի վրա է լույս սփռում Բայրամովի ինտերվյուն. Էդմոն ՄարուքյանՆոր ցուցադրությամբ եզրափակվեց Գեղարվեստական տպագրության Երևանյան Միջազգային Բիենալեն Հայաստան – Վրաստան թոշակային համակարգերի համեմատություն. Հրայր ԿամենդատյանԵկեղեցու դեմ կազմակերպված նոր հարվածը. ինչու է իշխանությունը փորձում գլխատել հոգևոր կառույցը Եկեղեցու դեմ վարչախմբի մեթոդները նույնն են, ինչ 1937-ին Բերիայի օրերին. Ավետիք Չալաբյան Վտանգավոր խոստումներ. ինչ իրական գին կարող է ունենալ Վաշինգտոնի հուշագիրը Ռիսկեր՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման ճանապարհին. «Փաստ» Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ» «Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ» Այս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ» Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ. «Փաստ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ» Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ. «Փաստ» Շարունակենք կառուցել , ստեղծել աշխատանքի տեղ և միավորել մարդկանց. Նարեկ ԿարապետյանԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Ռոբերտ ԱմստերդամԵս էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան Եկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինԵրկրաշարժ Հայաստանում