Ստեղծվել Է կորոնավիրուսը կես րոպեում ոչնչացնող սարք
ԱպրելակերպՃապոնիայում մշակվել է պորտատիվ սարք, որը, ըստ ստեղծողների, կարող է կես րոպեում 99,9 տոկոսով ոչնչացնել կորոնավիրուսը՝ 5 սմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Mainichi պարբերականը։ Սարքը կոչվում է Handy UV emitter։ Այն իրենից ներկայացնում է խորը ուլտրամանուշակագույն ճառագայթների լուսադիոդային ճառագայթիչ։ Այս կարգի ճառագայթների ստացումն ու կիրառումը համարվում է ժամանակակից գիտության ամենից հեռանկարային ուղղություններից մեկը։ Ճառագայթվող ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարությունը կազմում է 280 նանոմետր, օպտիկական հզորությունը՝ 70 միլիվատտ։ Գիտական ներկայիս տեսակետի համաձայն, վիրուսային մասնիկները ոչնչանում են 260 նմ երկարության ալիքների ազդեցության ներքո։ 265 նմ երկարությամբ ճառագայթների ճառագայթման դեպքում սարքը կարելի է օգտագործել 10 հազար ժամ, իսկ 280 նմ երկարությամբ ալիքների ճառագայթման դեպքում՝ 10 անգամ ավել։