Լրահոս
Կարևոր


Շատ ավելին, քան սխալը.... «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ դեկտեմբերի 10-ն էր. ճիշտ 34 տարի առաջ այդ օրը տեղի ունեցավ ԼՂՀ անկախության հանրաքվեն: Այն ժամանակ ԼՂԻՄ տարածքում բնակվող ադրբեջանական փոքրամասնությունը Բաքվի ցուցումով հրաժարվեց մասնակցել հանրաքվեին, որին հետևում էին ԽՍՀՄ ԳԽ պատգամավորներ, հասարակական գործիչներ: Հանրաքվեն կայացավ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկեց անկախության օգտին: Հանրաքվեն հռչակագրի հետ դարձավ ԼՂՀ անկախության հռչակման ու պետականության ստեղծման օրինական իրավաքաղաքական հենքը:

Իսկ մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, այսինքն՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ավարտի մասին, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց, ինչպես ինքն էր նշել, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին»:

Փաշինյանն, իհարկե, «ծաղկաքաղ» էր արել, «փաստաթղթի» անվան ներքո անգամ փորձել էր «իրացնել» իր խմբագրած թերթում հրապարակված մի բան, ինչը, բնականաբար, ծաղրական ակնարկների տեղիք տվեց: Նաև որոշակի առանցքային փաստաթղթեր (նույն Քի Վեսթի բանակցությունների վերաբերյալ) բացակայում էին: Բայց մի հարցում իրավացի է. հրապարակված բանակցային փաստաթղթերը թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել:

Ամենատարբեր անկախ փորձագետների և մեկնաբանների կարծիքները համընկան այն առումով, թե ինչու Փաշինյանը հիմա հրապարակեց այդ թղթերը: Հիմնականն այն է, որ Փաշինյանն այդպիսով փորձում է «ձեռքերը լվանալ» կամ ընդհանրապես «պարզաջրվել»՝ Արցախն ուրացողի, Արցախը ադրբեջանական տարածք ճանաչողի խարանից: Դե, առջևում ընտրություններ են, հասկանալի է...

Վերադառնանք, սակայն, հրապարակվածին ու պատկերացումներին:

Այդ շարքում, կարծում ենք, ամենից առանցքայինը ԼՂ հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ) կողմից 2019 թ. հունիսին ներկայացված կարգավորման համաձայնության և կից փաստաթղթերի նախագծերի փաթեթն է: Ինչո՞ւ ենք դա համարում առանցքային: Ամեն ինչ չափազանց պարզ է. թե ինչ են բանակցել ՀՀ նախկին նախագահները, ինչ տարբերակներ են քննարկել, նրանցից ով երբ է առավել մոտ եղել խնդրի կարգավորման վերաբերյալ համաձայնությանը, սկզբունքորեն, արդեն կարևոր է միայն պատմաբանների և կոնֆլիկտաբանություն հետազոտողների համար: Փաստն այն է, որ երբ Տեր-Պետրոսյանը թողել է պաշտոնը, Արցախն ու ազատագրված տարածքներն էլ եղել են հայկական վերահսկողության ներքո: Նույնը՝ երբ Ռոբերտ Քոչարյանն է թողել պաշտոնը: Նույնը՝ երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Արցախը կար ու կա՛ր հայկական:

Իսկ 2018-ին իշխանությունն անցավ Նիկոլ Փաշինյանին: Դա տեղի ունեցավ, ի դեպ, Արցախի համար նշանակալից օր՝ մայիսի 8-ին:

Ու հենց այն պատճառով, որ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ներկայացված (ի դեպ, ժողովրդից թաքուն պահված) կարգավորման առաջարկների հետ, հիշյալ՝ 2019-ի փաստաթուղթը ստանում է չափազանց գերկարևոր, եթե չասվի՝ առանցքային նշանակություն:

Փաստաթուղթը հրապարակված է, բաց է, հիմա արդեն բոլորը կաող են տեսնել, թե ինչ էր առաջարկվում (հակիրճ՝ 5 շրջանների վերադարձ, այնտեղ ադրբեջանական զինուժի մուտքի արգելք, միջազգային խաղաղապահ ուժեր, ժամանակի ընթացքում՝ ԼՂՀ ճանաչման հնարավորություն, Բերձորի և Քարվաճառի հայկական վերահսկողություն՝ մինչև խնդրի վերաբերյալ վերջնական համաձայնությունը):

Իսկ ի՞նչ է կատարվել: Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն գործնականում մերժել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները: Ճիշտ է, հիշյալ առաջարկներին ՀՀ պաշտոնական պատասխանը Փաշինյանը չի հրապարակել: Սակայն նկատի ունենալով 2019-ի հուլիսից Փաշինյանի արած հայտարարություններն ու գործողությունները՝ կարելի է վստահաբար ասել, որ նա ոչ միայն մերժել է այդ առաջարկները, ոչ միայն անտեսել է, այլև հետևողականորեն «տորպեդահարել» դրանք:

Այդ առաջարկների մերժումը, կարելի է ասել, «անդառնալիության կետն» էր, որից հետո 2020-ի պատերազմի հետհաշվարկն արդեն միացված էր: Բայց Փաշինյանն ու ՔՊ-ն հանրությանը ոչինչ չէին ուզում ասել, նրանք զբաղված էին դատարաններ ու, մասնավորաբար, Սահմանադրական դատարան գրավելով: Ինքը՝ Փաշինյանը, բավականին վարպետորեն, պետք է նկատել, «ուռռա-հայրենասեր» էր խաղում:

Ա՛յ, Մինսկի խմբի հիշյալ առաջարկություններն ստանալուց գրեթե անմիջապես հետո՝ 2019-ի օգոստոսին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, կհիշեք, Փաշինյանը բղավելով հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի՝ 1992-ին արած արտահայտությունը կրկնելով՝ Փաշինյանը ծափեր ու ոգևորության հնչյուններ քամեց հրապարակում հավաքված բազմությունից...

Թե ինչ ու ինչեր եղան հետո, կարծում ենք, այս անգամ հատուկ հիշեցնելու կարիք չկա:

Հիմա Փաշինյանն ու ՔՊ-ն ոչ միայն չեն բղավում, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», այլև արդեն 3 և ավելի տարի է, ինչ բացարձակապես ուրացել են Արցախը, հասել են Արցախի լրիվ հայաթափմանը, պատմականորեն ու հազարավոր տարիներ հայկական ու հայաբնակ երկրամասը ճանաչում են որպես ադրբեջանական տարածք:

Այո, 2019-ին Մինսկի խմբի առաջարկները մերժելը անդառնալիության կետ կարելի է համարել: Չնայած, հետագայում և նույնիսկ 2020-ի պատերազմի ընթացքում եղել են այլ հնարավորություններ ևս: Սակայն կհիշեք՝ Փաշինյանը չէր կամենում, որ իրեն դավաճան անվանեն, ու այդ էգոիստական պատճառով մերժել էր պատերազմը դադարեցնելու 2020 թ. հոկտեմբերի 19-ի առաջարկը ևս: Ու այն բանի համար, որ Փաշինյանին դավաճան չանվանեն, էլի մի քանի հազար հայ զինվորներ կյանքով հատուցեցին, հազարավորները վիրավորվեցին ու հաշմվեցին: Իսկ թշնամին էլ հայտնվեց Շուշիում...

Բայց նույնիսկ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախի գոյության և Արցախի հայության իրավունքների խնդիրը փակված չէր: Փաշինյանը դա մեծ շքեղություն համարեց իրեն հանդուրժող մի հինավուրց, բայց քաղաքականապես մշտամանուկ ժողովրդի համար, և 2022-ի հոկտեմբերի 6-ին, Մակրոնի, Շառլ Միշելի օգնությամբ, Էրդողանի ու Ալիևի հետ այդ «օդանցքն» էլ փակեց՝ ճանաչելով Արցախը ադրբեջանական տարածք:

Հասկանալի է, որ ներկայի համեմատությամբ 1994-ից առաջարկված ու բանակցված բոլոր տարբերակներն էլ կարող են ընդունելի թվալ, անգամ՝ Տեր-Պետրոսյանի «փուլայինը», որն իր իսկ իշխանության մաս կազմող գործիչների կողմից մերժվեց:

Բայց այստեղ հիմնականը դա չէ: Ու ամենևին չարժե 30 կամ 20 կամ 10 տարի առաջ եղածի շուրջ վիճել: Առանցքայինն ու կարևորը այն է, ինչ արել է Փաշինյանը:

Առանցքայինն այն է, ինչ կատարվել է մեր ժամանակներում, հենց ա՛յս իշխանության գործունեության հետևանքով ու պայմաններում:

Ու կատարվում է ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանն անտեղյակ էր, միամիտ էր, թյուրիմացության մեջ էր, «հայրենասեր» էր և այլն: Այդ ամենը կատարվել է գիտակցված ու հետևողականորեն: Գիտակցված, քանի որ այս հարցում այն ամենը, ինչ արել է Փաշինյանը, պարզապես սխալներ չեն, դրանք վրիպումներ կամ թյուրիմացություն չեն: Դրանք գիտակցված քայլեր են, որոնք հանգեցրել են ծանրագույն աղետի: Ու սա արդեն նույնիսկ ինքը չի թաքցնում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն Մանվելյան25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Ոսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ Քոչարյան