Լրահոս
Կարևոր


«Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականին Հայաստանում իշխանության եկած թիմը մեր երկիրը հռչակեց «ժողովրդավարության բաստիոն»։ Յոթուկես տարի անց փորձագետները փաստում են՝ ամուր քայլերով ընթանում ենք դեպի ավտորիտարիզմ։ Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ չգիտի աշխարհում այնպիսի ռեժիմ, որը կխոստովանի՝ ինքն ավտորիտար ռեժիմ է։ «Ավտորիտարիզմի և տոտալիտար վարչակազմերի կամ ռեժիմների տարբերությունը բավականին էական է։ Նկատել եմ՝ նրանք, ովքեր փորձում են հիմնավորել, որ Հայաստանում ավտորիտարիզմ չկա, նախանշում են տոտալիտար ռեժիմներին բնորոշ երևույթներ. իբր թե դրանք բացակայում են Հայաստանում։ Իհարկե, որևէ մեկը չի ասում, որ հիմա Հայաստանում հաստատված է տոտալիտար կամ բաց բռնապետական ռեժիմ։ Խոսքն այն մասին է, որ ավտորիտարիզմն ունի որոշակի բնորոշիչներ։ Որպեսզի տարբերենք տոտալիտար ռեժիմը, պետք է տեսնենք՝ տվյալ պետության մեջ կա՞ն, օրինակ՝ լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակության կամ ժողովրդավարական համակարգերին բնորոշ ինստիտուտներ։ Ավտորիտար ռեժիմի պայմաններում սրանք բոլորը գոյություն ունեն ձևական առումով, սակայն բովանդակային առումով բացակայում է դրանց բուն ֆունկցիոնալ աշխատանքը։ Օրինակ՝ գոյություն ունի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ, սակայն այն չունի վստահություն հասարակության շրջանում և գլխավորապես սպասարկում է իշխանական նարատիվներ։ Մյուսը՝ գոյություն ունի դատական համակարգ, ձևական առումով գոյություն ունեն նաև դատական համակարգի անկախությունն ապահովող կամ երաշխավորող ինստիտուտներ, բայց բովանդակային առումով սրանք քաղաքական մոտիվացված գործերով կատարում են իշխանական կամ իշխանահաճո որոշումներ։ Սրա ամենաբացահայտ դրսևորումներից մեկը, թերևս, այն է, երբ գործադիրի ղեկավարը հայտարարում է՝ Հայաստանում կա՞ այնպիսի դատավոր, որ կարող է վարչապետի ասածը չանել։ Սա ինքնին խոսում է դատական համակարգի անկախության բացակայության մասին։ Էլ չեմ խոսում դատական համակարգում գործող բազմաթիվ դատավորների նկատմամբ գործերի հարուցման մասին, որոնք պայմանավորված են եղել կամ առնվազն հարուցվել են այն դրվագներից հետո, երբ նրանք քաղաքական մոտիվացված գործերով կայացրել են ոչ իշխանահաճո որոշումներ։ Հաջորդը լրատվամիջոցներն են։ Ձևական առումով պահպանվում է լրատվամիջոցների կամ, այսպես ասենք, խոսքի ազատության իրավունք։ Սակայն սա հատվում է այն պահին, երբ իշխանությունը կամ ռեժիմը զգում է իրական վտանգ այս ինստիտուտից։ Այդ պահից սկսում է գործել ռեժիմի ռեպրեսիվ մեքենան։ Օրինակ՝ ես և դուք կարող ենք խոսել այնքան ժամանակ, քանի դեռ մեր խոսքը և գործողությունները չեն սպառնում տվյալ ռեժիմի՝ իշխանության մնալու հնարավորություններին։ Հենց տվյալ ռեժիմը մեր խոսքից կամ վարքագծից վտանգ զգաց, անպայման կսկսի մեզ լռեցնել։ Դա տեսնում ենք այն քաղաքական գործերով, ամենատարբեր ռեպրեսիվ մեխանիզմներով, որոնք արտահայտվում են Հայաստանում, այդ թվում՝ լրատվամիջոցների նկատմամբ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Ընդգծում է՝ երբ խոսվում է լրատվամիջոցների նկատմամբ հարձակումների մասին, ամենապարզ ռեպրեսիվ մեխանիզմն այն է, երբ լրատվամիջոցին մեղադրում են արտաքին օրակարգ սպասարկելու կամ արտաքին ազդեցության գործակալ լինելու մեջ, և լրատվամիջոցին ակնարկով հարցնում են, թե որտեղից է այն ֆինանսավորվում։

«Եթե տեսականորեն մարդկանց կարող է թվալ, որ սա ընդամենն անմեղ հարց է, ապա իրականում սա ռեպրեսիվ մեխանիզմի կամ տեխնոլոգիայի մաս է։ Այսպիսով, գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ, որտեղ դրսևորվում են ավտորիտարիզմի բոլոր էլեմենտները առանց բացառության, միաժամանակ որոշակիորեն կա խոսքի ազատության պատրանք, բայց այն հատվում է այն պահին, երբ խոսքի ազատության իրացման իրավունքը սկսում է վտանգ ներկայացնել իշխանության ռեժիմի հաստատունությանը։ Եթե հիշենք այն գործերը, որոնք հարուցում են հենց խոսքի ազատության իրացման հիմքով, ակնհայտ է դառնում, որ խոսքի ազատությունը ևս ձևական բնույթ է կրում, և այն կարող է շարունակվել այնքան ժամանակ, մինչև իշխանությունը դրանից վտանգ կզգա»,-նշում է մեր զրուցակիցը։

Շարունակվում է նաև իշխանությունների արշավանքը Եկեղեցու նկատմամբ։ Կեղծ «պատարագներ» եկեղեցիներում, հոգևոր դասի ներկայացուցիչների հանդեպ ոտնձգություններ՝ կալանավորումների և քրեական հետապնդումների հարուցման ձևով։ Նիկոլ Փաշինյանը փորձում է Եկեղեցին միացնել պետությանը, մինչդեռ Սահմանադրությունն է փաստում՝ Եկեղեցին ու պետությունն իրարից անջատ են։ Սահմանադրական հնարավոր փոփոխությունների պարագայում, բացի Սահմանադրության նախաբանի՝ Անկախության հռչակագրին վերաբերող մասի փոփոխությունից, փորձ կարվի՞ դիպչել Եկեղեցուն վերաբերող դրույթներին։ Քաղաքագետը նկատում է՝ այստեղ կա 2 հանգամանք։ «Հանգամանքներից մեկն այն է, որ գործադիրի ղեկավարն արդեն իսկ հայտարարել է, որ պետությունը պետք է որոշակի մասնակցություն ունենա, դա նշանակում է, որ անպայման Սահմանադրության մեջ սա որևէ կերպ կարտահայտվի։ Եկեղեցին իրենց համար ինստիտուտ է, որտեղ սեփական ռեժիմի հարատևությունն ապահովելու համար ուզում են ունենալ որոշակի ազդեցություն, ինչը հնարավորություն կտա ռեժիմի շարունակական վերարտադրման համար։ Այստեղ հոգևոր բովանդակություն փնտրելը բացարձակապես անիմաստ զբաղմունք է։ Մյուս հանգամանքն այն է, որ իշխանությունը գոնե այս պահին անցել է այն գիծը, որը սահմանադրականությանն է վերաբերում։ Պարտադիր չէ լինել իրավագետ կամ սահմանադրագետ, որպեսզի տեսնենք, որ խախտված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առնվազն 17-րդ և 18-րդ հոդվածները, որոնք վերաբերում են կրոնական կազմակերպությունների ազատությանը և Եկեղեցի-Պետություն փոխհարաբերություններին։ Այս 2 հոդվածները խախտված են, ինչը իրավունքի տեսանկյունից սահմանադրական կարգի տապալման գոնե նախանշան է։ Որպեսզի սա ապագայի համար արդարացվի, իրենք մտածելու են այնպիսի հոդված, որով սա կապաքրեականացվի՝ հետագայում իրավական խնդիրների առաջ չկանգնելու համար։ Այս պահին սահմանադրական այս 2 հիմքի դեմ արդեն ոտնձգություն կատարվել է։ Ոչ թե գործ ունենք սահմանադրական կարգի տապալման կամ սահմանադրականության դեմ փորձի, այլ՝ կոնկրետ իրացված գործողության հետ։ Հետևաբար, վստահ եմ, որ հետագայում փորձ են անելու սա ապաքրեականացնել, այնպիսի հոդված ներառել, որով այլևս իշխանության միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին չի լինի սահմանադրական կարգի տապալում կամ խախտում»,-հավելում է նա։ Սա այն է, ինչ կատարվում է երկրի ներսում։ Իսկ Հայաստանի շուրջ զարգացումներն ընթանում են իբր խաղաղության ճանապարհի գործարկման, պատերազմի չլինելության շուրջ։ Պողոսյանը նշում է՝ երբ ինքնաձիգերը չեն կրակում, դեռ չի նշանակում, որ խաղաղություն է։ «Ժամանակակից աշխարհում պատերազմները վարվում են ոչ միայն ռազմական ուժերի միջոցով, այլ նաև փափուկ մեթոդներով կամ ուժերով։ Այն, ինչ Հայաստանի նկատմամբ կատարվում է, շատ պարզ բացատրություն ունի գիտական առումով։ Հայաստանի նկատմամբ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, թե՛ այլ շահագրգիռ դերակատարներ կիրառում են սուր ուժ։ Այն իրենից ենթադրում է քայքայիչ գործողություններ Հայաստանի Հանրապետության պետականության դեմ, որն ինչ-որ պահի կբերի պետականության կոլապսի։ Երբ խոսում ենք «խաղաղություն, թե պատերազմ» հարացույցի մասին, շատերին թվում է, թե խոսում ենք զուտ ռազմական գործողությունների մասին, ընդ որում՝ այն, ինչ հիմա ասում եմ, Ալիևը հաստատում է իր բոլոր հարցազրույցներում, ասում է, որ այլ կերպ են պատկերացնում Հայաստանի նվաճումը՝ ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Սա սուր ուժի այն ռազմավարությունն է, որը փորձում են կիրառել Հայաստանի նկատմամբ։ Նույնիսկ մեծ ջանքեր չի պահանջվում մասնագիտական առումով հիմնավորելու, որ խաղաղության տարածվող նարատիվը շատ փուչ է։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագիրը պայմանագիր չէ ժողովուրդների միջև, այն իշխող էլիտաների միջև համաձայնություն է, որը ցանկացած պահի կվիժեցվի, երբ տեղի ունենա, օրինակ՝ էլիտաների փոփոխություն, շահերի փոփոխություն, իսկ ավելի հավանական եմ համարում շահերի փոփոխության դեպքում սրա խզումն իրականության հետ, այդ թվում, օրինակ՝ Միացյալ Նահանգներում ռեժիմի փոփոխություն, որը կարող է հանգեցնել նաև արտաքին քաղաքական նպատակահարմարությունների փոփոխության։ Սա մի փաստաթուղթ է, որը ոչնչով հիմնավորված չէ։ Վերջին շրջանում փորձ է արվում ցույց տալ, թե սա նաև քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի միջև երկխոսություն է։ Նշեմ՝ Ադրբեջանում գոյություն չունի քաղաքացիական հասարակություն: Հիմա արդեն Հայաստանում էլ այլևս գոյություն չունի քաղաքացիական հասարակություն։ Քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարական ինստիտուտների կարևորագույն էլեմենտներից մեկն է, որն ունի կոնկրետ բնորոշիչներ, և եթե գոնե մինչև 2018 թվականը Հայաստանում այն կար, դրանից հետո փոխակերպվել է և դարձել քաղաքական օրակարգերի մաս և ոչ թե քաղաքացիական հասարակության շահերի սպասարկման ինստիտուտ, ինչը հանգեցրել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նշանակովի ինստիտուտի, այսինքն՝ այս ինստիտուտը դեֆորմացվել է։ Արտաքին շղարշ է ստեղծվում, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև կա երկխոսություն, ինչն իրականում այդպես չէ։ Սրանք ընդամենը իշխող էլիտաների ներկայացուցիչների միջև հերթական կամ ոչ ֆորմալ շփումներ են, որոնց նպատակը դարձավ քարոզչական։ Ինչո՞ւ է հիմա կարևոր այդ քարոզչական բաղադրիչը, որովհետև բոլոր կողմերը՝ Հայաստանի իշխանությունները գիտակցում են (դա գիտակցում են նաև թե՛ Թուրքիայում ու Ադրբեջանում), որ 2026 թվականին կարևոր է իրենց վերարտադրումը հետագա ծրագրերի իրագործման համար»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք միշտ կվերհիշենք այն, ինչ դուք արեցիք մեզ համար․ Հայաստանը ուժեղ կլինի Ձեր շնորհիվ․ Նարեկ ԿարապետյանԻրանում մահապшտժի է ենթարկվել Իսրայելի հետախուզության համար լրտեսության մեջ մեղադրվող տղամարդըԽաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվՍխալ է հարձшկվել Իրանի վրա. Իրանը պատրաստ է նորից բանակցել միջnւկային ծրագրի շուրջ. Թուրքիայի արտգործնախարարՍատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԽԽՎ նախագահ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. Թրամփ Ռիոյում էլ ենք եղել, բայց այստեղ մասշտաբը միանգամայն այլ է, արձանն այնքան հզոր է. օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահի այցը խնդիրներ է ստեղծելու Փաշինյանի համար Մհեր Գրիգորյանը խիստ մտահոգ է «Թրամփի ուղուց» Իշխանության մեջ վախերն ավելանում են Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց հայ չկա․ սա Ադրբեջանի պայմաններով Հայաստանը թուրքական աշխարհի վասալ դարձնել է (տեսանյութ) Բանակի տոնը Համահայկական Ճակատը նշում է Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոնՀայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով. Արման Վարդանյան Հուզված քաղաքացիները անկեղծ խնդրանք են ուղղել Նարեկ Կարապետյանին. այնպես արեք՝ նրանցից հետք անգամ չմնա Հակառակորդն ամեն օր նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը ոստիկանական ուժեր է համալրում. Սեյրան Օհանյան Սպասվում է մառախուղ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2020-2023 թթ․ հետո դիրքային հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Ադրբեջանի․ Ավետիք ՔերոբյանՇնորհավոր մեր բանակի տոնը. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում արագացնել «մաքուր էներգիայի հեղափոխությունը» Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ. Մհեր ԱվետիսյանՈւնենք համոզմունք, որ պատերազմի ելքը նախապես էր որոշված․ Արամ Պետրոսյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնՈրքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում. Էդմոն ՄարուքյանՀայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է. Արշակ ԿարապետյանՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, թող որ յուրաքանչյուր հաղթանակդ այսուհետ լինի կատարյալ. Խաչիկ ԱսրյանԲանակը պարզապես զենք ու համազգեստ չէ, բանակը պետության ողնաշարն է. Նաիրի Սարգսյան Շնորհավո´ր տոնդ, Հայոց Բանակ. ԶՊՄԿ Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Բանակի օրվա առիթով և կոչ եմ անում չհանձնվել․ Գրիգոր ԳրիգորյանՊարտության գաղափարախոսները կգան ու կանցնեն, իսկ հայոց զինական ուժը հավերժ է և կապացուցի´ իր զորությունը. ՀայաՔվեԵկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը Հիշատակի օր՝ լռության ու չպատասխանված հարցերի ֆոնին Մեր բանակը մեր հայրենիքի գլխավոր պաշտպանն է, մեր ազատության հիմնական երաշխավորը, մեր հավաքակսն արժանապատվության առանցքը. Ա. ՉալաբյանՄենք որևէ իշխանության թույլ չենք տալու անարգել մեր որդիների հերոսական գործըԿառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր «Google»-ը դատարանի վճռով 68 միլիոն դոլար կվճարի օգտատերերին ապօրինի գաղտնալսելու համար«Սա ծաղր է դասականի հանդեպ». Հիչքոքի լեգենդար ֆիլմը ադապտացվել է TikTok-ի համար Աշխատանքի և սոցիալական հարցերի պատասխանատու, դու գո՞հ ես քո աշխատանքից․ Հրայր ԿամենդատյանԻրանը ցանկանում է գործարք կնքել. նրանք բազմիցս զանգահարել են և ցանկանում են խոսել. ԹրամփԱղքատը վճարում է հարուստի առողջության համար․ պարտադիր ապահովագրության խերը․ ՀայաՔվե հիմնասյուներ «Ռեալի» լեգենդի որդին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել մադրիդցիների հետ Ինչ են հորինել Եկեղեցու դեմ Ստրասբուրգում. իշխանության վտանգավոր թեզը ընտրություններին ընդառաջԵՄ-ն և Հնդկաստանը կնքել են խոշոր առևտրային համաձայնագիր ԱՄՆ-ում հզոր ձնաբքի հետևանքով առնվազն 30 մարդ է զnհվել Լուիզա Ներսիսյանի նոր ֆոտոշարքը Հարավային Կորեայի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը 15%-ից դարձնում եմ 25%. ԹրամփՍիրիայի և ՌԴ նախագահները չորեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում Նա հայտարարեց, որ չի մնալու․ դա մեզ համար տհաճ էր և անսպասելի․ Լապորտան՝ Ֆերնանդեսի մասինՄեր նաhատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա․ Նիկոլ ՓաշինյանՎախենամ՝ «Ռեալի» երկրպագուն կնախընտրեր հաղթել Էլ Կլասիկոներում, բայց չդառնալ չեմպիոն. Կրոս