Լրահոս
Կարևոր


Հայաստանն առաջին անգամ ներկայացավ համաշխարհային հարթակում՝ պետություն-մասնավոր գործակցային բարձր մակարդակով․ Վարդան Ջհանյանը՝ London mining week-ի մասին

Հասարակություն

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ՀՀ կառավարության պատվիրակության և ասոցիացիայի գործընկերների հետ վերջերս մասնակցել է Լոնդոնում կայացած ամենամյա London mining week / Resourcing tomorrow հանքարդյունաբերական ամենահեղինակավոր միջազգային ֆորումին, որն իրենից ներկայացնում է մեկշաբաթյա միջոցառումների ցանկ՝ ճանաչողական, գործակցային հանդիպումներով, ոլորտին առնչվող՝ մոլորակի ամենահեղինակավոր կազմակերպությունների, կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց ներկայացրած հետազոտությունները, վերլուծությունները, ներդրումները որոշում են համաշխարհային հանքարդյունաբերության թիրախներն ու ապագան։ Վարդան Ջհանյանի հետ armhanq.com-ը զրուցել է Resourcing tomorrow այցի, արդյունքների ու Հայաստանին առնչվող հեռանկարների մասին։

Ինչո՞ւ էիք մեկնել Լոնդոն, ո՞րն էր այցի նպատակը։

-Այս տարի առաջին անգամ Լոնդոնի հանքարդյունաբերական համաժողովին (London mining week / Resourcing tomorrow) մասնակցում էր Հայաստանի կառավարության պատվիրակությունը։

Լոնդոնյան հանքարդյունաբերական շաբաթն աշխարհի խոշորագույն հարթակներից է և կարևորագույնը մեր տարածաշրջանի համար, որտեղ ձևավորվում են մետաղների շուկայի հիմնական միտումներն ու ներդրումային քաղաքականությունները։ Այն հնարավորություն է տալիս երկրների ու ընկերությունների ղեկավարներին ներկայացնելու իրենց հումքային ներուժը, բարեփոխումները և արժանանալու միջազգային ներդրողների ու ոլորտային կազմակերպությունների ուշադրությանը։ Միջոցառումը նաև կարևոր է ESG և պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային ստանդարտներին մոտենալու և գլոբալ գործընկերային կապեր ձևավորելու համար։

 

Այսպիսով, Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես ներկայացավ համաշխարհային կարևորագույն նշանակության իրադարձությանը, ինչպե՞ս անցավ, ի՞նչ հետաքրքրություններ էինք մենք հետապնդում։

-Մեր կառավարության բարձրաստիճան պաշտոնյանների ներկայությունը նման միջազգային հարթակներին չափազանց կարևոր է, քանի որ այն ուժեղացնում է երկրի ներկայացվածությունն ու վստահությունը գլոբալ ներդրումային և քաղաքական շրջանակներում։ Նրանց մասնակցությունը հնարավորություն է տալիս ներկայացնելու Հայաստանի հանքարդյունաբերական ռազմավարությունը, բարեփոխումները և ներդրումային միջավայրը միջազգային գործընկերներին։

 

Ես և մեր հանքարդյունաբերության ոլորտի որոշ գործընկերներ մասնակցում էինք, որպեսզի աջակցենք կառավարության պատվիրակությանը և ներկայացնենք ոլորտի դիրքորոշումը բիզնեսի տեսանկյունից։ Միջազգային հարթակներում շատ բարձր է գնահատվում, երբ պետական պատվիրակության հետ միասին մասնակցում են նաև բնագավառի ներկայացուցիչներ։ Դա ոլորտային գործակցությանը բարձր որակ է հաղորդում։ Սա նաև ցույց է տալիս, որ պետությունն ու ոլորտը գործում են համահունչ և միասնական օրակարգով, ինչը բարձր է գնահատվում միջազգային քաղաքական և գործարար հանրության կողմից։

 

Հնարավոր եղա՞վ մասնակցել քննարկումների, որոշակի, թեկուզ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել փոխադարձ այցերի, հետագա գործակցության համար։

-Այո, միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը շատ արդյունավետ էր։ Կայացան բազմաթիվ հանդիպումներ։ Ներկայում ամբողջ աշխարհի տնտեսական գլխավոր թեմաներից մեկը կրիտիկական մետաղներն են։ Կրիտիկական մետաղների մեծ և ավելացող պահանջարկը և հանքհումքային շուկաների վերաբաշխումը հզոր տերությունների գլխավոր օրակարգն է հիմա։ Այս իրավիճակում Հայաստանի համար ստեղծվել է հսկայական հնարավորությունների ասպարեզ՝ դառնալու կարևոր դերակատար այս գործընթացներում` մեծացնելով իր դերը տարածաշրջանում և աշխարհում, ինչպես մի քանի տասնյակ տարի առաջ դա արեց Ադրբեջանը՝ իր նավթի վրա հիմնվելով և հենց դրանով ստանալով մեծ առավելություններ Հայաստանի համեմատ։

 

Ի՞նչ ելույթ ունեցաք Դուք, ի՞նչ ներկայացրեցիք համաշխարհային հանրությանը, ո՞ր սկզբունքային թեզերն առաջնային համարեցիք։

Ի թիվս բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների, ես մասնակցեցի «Կենտրոնական Ասիա․ հնարավորությունները կրիտիկական մետաղների ոլորտում» թեմայով պանելային քննարկմանը։ Նշեցի, որ ստեղծված իրավիճակը մեծ հնարավորություն է մետաղական պաշարներով հարուստ երկրների համար և խոսեցի դրանցից օգտվելու հիմնական խոչընդոտների մասին, որոնցից առաջնային են երկրաբանական ուսումնասիրությունների և հետախուզական աշխատանքների ոչ բավարար ծավալը և օրենսդրական կարգավորումների արդիականացման ու միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխանեցման հարցը։

 

Մեր ոլորտը շատ յուրահատուկ և երկարաժամկետ հորիզոն ունեցող ոլորտ է։ Պահանջարկի կտրուկ աճը չի կարող արագ բավարարվել, առաջարկի համապատասխան աճ ապահովելու համար պետք ունենալ հաստատված հանքային պաշարներ և արդյունահանման, հանքաքարի վերամշակման ենթակառուցվածքներ։ Եթե երկրորդը կարելի է ստեղծել ու ավելացնել մի քանի տարում՝ պահանջարկի դեպքում, ապա առաջինի համար պահանջվում է 5-10 տարի՝ նոր հանքաերևակումների համար, և 2-5 տարի՝ արդեն իսկ հետազոտված հանքային մարմինների համար։

 

Կառավարության մակարդակով մասնակցությունն ի՞նչ կտա Հայաստանի տնտեսությանը, մասնավորապես, կհաղորդի՞ լրջություն այն առումով, որ պետությունը պատրաստ է լսել և աջակցել ոլորտին, օժանդակել միջազգային ներդրումների ծրագրերին։

Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր կառավարության գործընկերներին՝ ՏԿԵՆ նախարար պարոն Խուդաթյանին,  բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Մարտիրոսյանին, ՏԿԵՆ փոխնախարար պարոն Վարդանյանին և ՏԿԵՆ Հանրապետական երկրաբանական ֆոնդի տնօրեն պարոն Մովսիսյանին, որ ընդունեցին կազմակերպիչ կողմի հրավերը և համաձայնեցին մասնակցել այս միջոցառմանը։

 

Նորից եմ կրկնում՝ նման մակարդակի և ծավալի մասնակցություն հանքարդյունաբերական այս միջազգային հարթակում չենք ունեցել։ Հայաստանը տարիներ շարունակ մասնակցել է այս միջոցառմանը տարբեր հանքարդյունաբերական կազմակերպությունների մակարդակով միայն, և անկեղծ ասած՝ մենք, անցած տարիների ընթացքում տեսնելով տարբեր երկրների պատվիրակությունները՝ համալրված բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներով, փափագում էինք տեսնել Հայաստանի՝ այդպիսի ներկայացվածություն։

 

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ինչպիսի՞ դերակատարում ունի այդ ամենում։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան միջոցառմանը մասնակցել է ոչ պաշտոնական՝ իր անդամ ընկերությունների մի քանի ներկայացուցիչներով, որպես աջակցություն կառավարության պատվիրակությանը, որովհետև առաջնային էր կառավարությա՛ն մասնակցությունը։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ասոցիացիան ունի համակարգող և կամրջող առանցքային դեր։ Ասոցիացիան միավորում է ոլորտի բոլոր խոշոր ընկերություններին, համակարգում նրանց դիրքորոշումները և ներկայացնում կառավարությանն ու միջազգային գործընկերներին՝ ապահովելով, որ պետական քաղաքականությունը և ոլորտի իրական կարիքները համահունչ լինեն և փոխլրացնեն միմյանց։ Մեր մասնակցությունը նման բարձր մակարդակի միջոցառումներին թույլ է տալիս ապահովել ոլորտի մասնագիտական ձայնը, աջակցել կառավարության գործընկերներին միջազգային հարթակներում, ձևավորել գործընկերային կապեր, ինչպես նաև խթանել ներդրումային բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը Հայաստանում։ Միջազգային շատ կառույցներ և մեր կառավարությունը ևս ողջունում են հանքարդյունաբերական ասոցիացիաների ներգրավվածությունը ոլորտային բարեփոխումներին։

 

Ինչպե՞ս կամփոփեք այցը։ Խնդրում եմ ներկայացրեք նաև հետագա անելիքը, հաջորդ միջազգային ֆորումին ներկայանալու մարտահրավերները։

Այցը կարելի է գնահատել չափազանց հաջող և գործնական արդյունքների հանգեցնող։ Հայաստանը կարողացավ առաջին անգամ ներկայանալ համաշխարհային հարթակում՝ միասնական և համակարգված, պետություն-մասնավոր հատված գործակցության բարձր մակարդակով։ Սա կարևոր ազդակ է միջազգային հանրությանն առ այն, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել հանքարդյունաբերական ոլորտը ժամանակակից ստանդարտներով և ապահովել ներդրումային կանխատեսելի միջավայր։

 

Հետագա անելիքները մի քանի ուղղությամբ են․ շարունակել ներդրողների ու միջազգային կառույցների հետ սկսած քննարկումները՝ ներկայացնելով կոնկրետ ծրագրեր և բարեփոխումների ճանապարհային քարտեզ։ Արագացնել հանքային օրենսդրության և երկրաբանական կառավարման բարեփոխումը, որը միջազգային գործընկերների առաջնահերթ ակնկալիքն է։ Աշխատել CRIRSCO reporting standards-ին համահունչ ազգային երկրաբանական ստանդարտների ներդրման ուղղությամբ, ինչը Հայաստանի մրցունակությունը կբարձրացնի բազմակի։ Շարունակել մասնակցել հաջորդ միջազգային համաժողովներին և նույնիսկ ծրագրել նման միջազգային համաժողով Հայաստանում, օրինակ, 2027 թվականին։ Անկեղծ ասած՝ սրա մասին արդեն մենք քննարկում ունեցել ենք կառավարության մեր գործընկերների հետ և նախնական նրանց կողմից հավանություն ենք ստացել այդ գաղափարը կյանքի կոչելու համար։

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան