Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
ՔաղաքականությունԱրժույթի միջազգային հիմնադրամը և մեր գնահատականները ցույց են տալիս, որ Ուկրաինայի կարիքները 2026 և 2027 թվականներին կազմում են մոտ 137 միլիարդ եվրո, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրոսուլա ֆոն դեր Լեյենը։
«Եվրոպան պետք է ծածկի երկու երրորդը, կամ 90 միլիարդ եվրո։ Եվ խոսքը միայն թվերի մասին չէ։ Խոսքը վերաբերում է Ուկրաինայի կարողության ամրապնդմանը՝ ապահովելու իրական խաղաղություն, որն արդար է, կայուն և պաշտպանում է Ուկրաինան և, հետևաբար, Եվրոպան։ Եվ խոսքը նաև Ռուսաստանի համար ռազմական ծախսերի ավելացման մասին է։ Ահա թե ինչու ես առաջարկեցի երկու տարբեր տարբերակ առաջիկա Եվրոպական խորհրդի համար՝ մեկը հիմնված ակտիվների, մյուսը՝ ԵՄ վարկերի վրա։ Եվ մենք պետք է որոշենք, թե որ ուղղությամբ ենք ուզում գնալ, որ ճանապարհով ենք ուզում գնալ», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։