Լրահոս
Կարևոր


Դեկտեմբերի 18-ին 17:00-ին կգրոհե՞ն Մայր Աթոռը, ինչո՞ւ են շարժվելու դեպի Վեհարան

Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ որոշ ժամանակ առաջ հանդիպած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել նոր հայտարարությամբ, որում ասվում է․

«Սիրելի՛ ծառայակից եղբայրներ, հավատարիմ և հավատացյալ ժողովուրդ.

Վերջին ժամանակներում Հայ առաքելական մեր սուրբ եկեղեցու շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումները, որոնց վերաբերյալ բազմաթիվ մտահոգություններով հանդես ենք եկել թե՛ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ ունեցած մեր անհատական զրույցների ժամանակ, թե՛ ժողովական մակարդակով և թե՛ հանրային տիրույթում, այլևս հատել են այն սահմանագիծը, որով կարող են անդառնալի վնաս հասցնել թե՛ մեր եկեղեցուն, թե՛ պետությանը և թե՛ հավատավոր ժողովրդին։

Այս մտահոգություններին վերաբերող ժողովները, ըստ էության, Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից եղել են ուղղորդված և չեն ծառայել խնդիրների լուծմանը, որը կրկին ապացուցում է այս տարիների ընթացքում Գարեգին Բ կաթողիկոսի միանձնյա, կամայական և թերի կառավարման ընթացքը:

Եկել է ժամանակը, որպեսզի մենք՝ հոգևոր դասը և հավատացյալները, կարողանանք անկեղծ լինել միմյանց հետ և խոստովանել, որ անցնող տարիների ընթացքում մեր ձայնը ոչ միայն լսելի չի եղել եկեղեցում, այլև որևէ էական, որոշիչ ազդեցութուն չենք ունեցել եկեղեցու առաքելության իրականացման մեջ:

Արդ, հասել է ժամանակը, որ հանուն բոլորիս պաշտելի Սուրբ Էջմիածնի, այլև Ամենայն հայոց կաթողիկոսության և հավատավոր աշխարհասփյուռ մեր ժողովրդի արտահայտենք հստակ և վճռական դիրքորոշում մեր եկեղեցու առջև ծառացած խնդիրների վերաբերյալ, չկաշկանդվենք տարատեսակ դժվարությունների և ճնշումների առջև, և, ի սեր Աստծու, կանգնեցնենք Մայ Աթոռի օր ավուր ահագնացող գահավիժումը։

Մայր եկեղեցու այսօրվա անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային և պետական անվտանգային շահերին:

Պատմության առջև յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր կայացրած որոշումներով և գործերով:

Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին և հավատավոր մեր ժողովրդին՝ ի Հայաստան և ի սփյուռս.

Միասնական կամք դրսևորել, միանալ մեզ և ձեր արդար բողոքի ձայնը բարձրացնել եկեղեցու վարկն ու հեղինակությունը միտումնավոր ոչնչացման տանող այս կործանարար, հակականոնական ընթացքի դեմ՝ իսպառ մերժելով հայ եկեղեցին օտարի շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ճիգերն ու ջանքերը։

Սիրելի՛ հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»։

ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԱշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան