Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. Պեսկով
ՔաղաքականությունՌուսաստանն իսկապես պատրաստում է շփումներ ամերիկյան կողմի հետ՝ Վաշինգտոնի կողմից Կիևի և Բրյուսելի հետ ուկրաինական կարգավորման շուրջ իրականացվող աշխատանքներից հետո։ Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Axios-ի կողմից Մայամիում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին հաղորդագրության վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ՝ ТАСС-ի փոխանցմամբ։
Ամերիկյան Axios լրատվական կայքը նախկինում, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները այս շաբաթ Մայամիում նախատեսում է հանդիպել ոչ միայն ուկրաինական պատվիրակության, այլև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեսպաններ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նախատեսում են հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ։