Կորոնավիրուսի վերաբերյալ վերջին պաշտոնական թվերը՝ Հայաստանից
ԱպրելակերպՀայաստանում հունվարի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162643 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 611815 վերջին մեկ օրում` 1885 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 8393 պացիենտ. մեկ օրում նվազել է 389-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 150602 անձ` վերջին մեկ օրում 729 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 2941 է:
Ավելին՝ այստեղ