ԱՄՆ-ն նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռшզմանավեր. Թրամփ
ՔաղաքականությունՄիացյալ Նահանգները նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր, դեկտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք, հավանաբար, խոսում ենք 2 կամ 2,5 տարվա մասին: Սա հակահարձակում է», - ընդգծել է ԱՄՆ առաջնորդը՝ պատասխանելով այն հարցին, թե ում է ուղղված նավաշինության ծրագիրը և արդյոք այն ուղղված է Չինաստանին։
Նա նշել է, որ շատ լավ շփում ունի Չինաստանի հետ։
«Ես հիանալի հարաբերություններ ունեմ նախագահ Սիի հետ», - ասել է Թրամփը։