Ես կապտած մատներով չեմ կառչում իշխանությունից․ Լուկաշենկո
ՔաղաքականությունԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին հայտարարել է, որ «կապտած մատներով» չի կառչում իշխանությունից։
«Ներկայիս նախագահը, ինչպես ես հաճախ եմ ասում, կապտած մատներով չի կառչում իշխանությունից», - հայտարարել է Լուկաշենկոն՝ երկրի գլխավոր դատախազության և քննչական կոմիտեի նոր ղեկավարների նշանակման ժամանակ։ Բելառուսի առաջնորդի խոսքերը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։
Պետության ղեկավարը հայտարարել է, որ գոյություն ունեցող պետական կարգի դեմ «հեղափոխական» պայքարի որևէ դրսևորում չպետք է լինի, իսկ իշխանափոխության համար գոյություն ունեն ընտրություններ։
«Ոչ մի ոտնձգություն չի կարող լինել գոյություն ունեցող պետական կարգի դեմ «հեղափոխական» պայքարի առումով։ Դրա համար կան ընտրություններ։ Պետք է գնալ ընտրությունների և լուծել այդ խնդիրները։ Այս հարցում Բելառուսն ունի ամեն ինչ», - ընդգծել է Լուկաշենկոն։