Հենրիխ Մխիթարյանը՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ հարցազրույցում խոսել է արցախյան պատերազմի ու Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին։
«Արցախում պատերազմը շարունակվում է 30 տարի, սակայն շատ երկրներ նախընտրում են անտեսել այդ կոնֆլիկտը: Անհավանական է, որ նման բան տեղի է ունենում 21-րդ դարում:
Ցավալի է, որ Ադրբեջանում կան հայ գերիներ, որոնց գողացել են իրենց ընտանիքներից։
Պատերազմի ընթացքում ես կոչով դիմեցի ամբողջ աշխարհին: Կարևոր էր, որ մեր ձայնը դառնար լսելի։ Շնորհակալ եմ Իտալիայի կառավարությանն աջակցության համար: Շնորհակալ նաև եմ բոլորին, ովքեր ճանաչել են Արցախի անկախությունը։
Ավելին՝ այստեղ