Ռուսաստանը երկարաձգել է բենզինի, դիզելի և վառելիքի այլ տեսակների արտահանման արգելքը
ՔաղաքականությունՌուսաստանի կառավարությունը երկարաձգել է բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելիքների արտահանման ժամանակավոր արգելքը, հաղորդում է TASS-ը։
«Նոր որոշմամբ մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ երկարաձգվել է երկրի սահմաններից դուրս ավտոմոբիլային բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը։ Այն գործելու է բոլոր արտահանողների, այդ թվում՝ անմիջական արտադրողների համար։ Մեկ այլ որոշմամբ մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ երկարաձգվել է դիզելային վառելիքի, ինչպես նաև նավային վառելիքի և այլ գազոյլների արտահանման արգելքը (այդ թվում՝ բորսայական սակարկություններով ձեռք բերված), որը չի տարածվի նավթամթերքի անմիջական արտադրողների վրա», - ասված է հաղորդագրության մեջ։
Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 28-ին։ Ռուսաստանի կառավարությունը ձեռնարկում է այս միջոցառումները՝ վառելիքի ներքին շուկայում կայունությունը պահպանելու համար։