Լրահոս
Կարևոր


Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia

Հասարակություն

Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առաջին փուլի տեղաբաշխման հաջող և վաղաժամկետ ավարտի մասին։ Տեղաբաշխումը նախատեսված էր մինչև 2026թ մարտի 3-ը, սակայն ավարտվել է 2025թ դեկտեմբերի 29-ին՝ ներդրողների բարձր հետաքրքրության արդյունքում։ Տեղաբաշխումն իրականացվել է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային չափանիշներին համապատասխան իրականացումը։

Առաջին փուլի շրջանակում տեղաբաշխվել են պարտատոմսեր ինչպես ԱՄՆ դոլարով, այնպես էլ ՀՀ դրամով։

ԱՄՆ դոլարով պարտատոմսերի ծավալը կազմել է 9 միլիոն ԱՄՆ դոլար՝ մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 9%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

ՀՀ դրամով պարտատոմսերի ծավալը կազմել է 1,4 միլիարդ ՀՀ դրամ՝ մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

Ծրագրային ազդագրով նախատեսված ՀՀ դրամով ծավալն ամբողջությամբ տեղաբաշխվել է, և ծրագրի շրջանակում այլևս ՀՀ դրամով տեղաբաշխում չի իրականացվելու։

Պարտատոմսերը հիմնականում ձեռք են բերվել ֆիզիկական անձ հանդիսացող ներդրողների կողմից, ինչը վկայում է շուկայի լայն մասնակցության և ներդրումային հետաքրքրության աճի մասին։

Տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները Team Holding-ը կուղղի ռազմավարական առաջնահերթությունների իրականացմանը՝ ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը, նորարարական լուծումների ներդրմանը և գործող նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։

«Պարտատոմսերի տեղաբաշխման՝ նախատեսված ժամկետից զգալիորեն վաղ ավարտը հերթական անգամ հաստատում է, որ Team ընկերությունների խումբը ներդրողների համար առաջարկում է հետաքրքիր և մրցունակ ներդրումային պայմաններ։ Սա հստակ ազդակ է շուկայի կողմից, որ մեր ընկերությունների խմբի զարգացման ռազմավարությունը՝ հիմնված թափանցիկության, կայուն աճի և երկարաժամկետ արժեք ստեղծելու վրա, արժանանում է ներդրողների բարձր վստահությանը»,-նշում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը նշում է «Տեղաբաշխման վաղաժամկետ ավարտը ցույց է տալիս, որ ներդրողները բարձր են գնահատում կանխատեսելի, թափանցիկ և կառուցված ներդրումային գործիքները։ Այս թողարկումը կարևոր քայլ է ոչ միայն Team Holding-ի, այլև հայկական կապիտալի շուկայի շարունակական զարգացման համար»։

Հիշեցնենք, որ պարտատոմսերի ծրագրային ազդագրով նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 31,500,000 ԱՄՆ դոլար և 1,4 միլիարդ ՀՀ դրամ։

Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում 2025թ նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ։

Ազդագրի էլեկտրոնային տարբերակին և հրապարակային առաջարկի հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր պայմանները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԱշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին