Փաշինյանը ձայնագրության է գնացել Հանրային ռադիո
ՔաղաքականությունԵրեկ ժամեր շարունակ Հանրային ռադիոն վերածվել էր ամրացված «ֆորպոստի»։ Բանն այն է, որ Փաշինյանը մեր շքախմբով ժամանել էր Հանրային ռադիո, և դրանից ժամեր առաջ ոստիկանությունն ու Փաշինյանի անվտանգության ծառայությունը շրջում էին ռադիոյի տարածքում և միջանցքներում։
Փաշինյանը Հանրային ռադիո է եկել մեկ նպատակով։ Հիշեցնենք՝ դեռևս Ամանորին, նա «Քաղպայմանագրի» ամփոփիչ ժողովից հետո խնջույքի ժամանակ նվագել էր Աննա Հակոբյանի նվիրած թմբուկներով և այժմ էլ ցանկանում է տեսահոլովակ նկարել և պրոֆեսիոնալ պայմաններում ձայնագրություն իրականացնել։ Հենց այդ նպատակով էլ երեկ Հանրային ռադիո էին բերել Նիկոլ Փաշինյանի թմբուկները, ինքը ժամանել էր և ձայնագրել իր ստեղծագործությունը, որը գրված է իր «Իրական Հայաստան» բանաստեղծության հիման վրա։
Ի դեպ, Հանրային ռադիոյի աշխատակիցներին պարտադրել են կայանատեղից դուրս բերել մեքենաները, շատերին էլ պարտադրել են շուտ լքել ռադիոյի տարածքը՝ հաշվի առնելով, որ ի տարբերություն հեռուստատեսության, Հանրային ռադիոյում ընդդիմադիր տրամադրված մարդիկ ավելի շատ են, իշխանությունը մտավախություն է ունեցել, թե նրանք կարող են տեսնելու դեպքում մի երկու քաղցր խոսք ասել Փաշինյանին։
Նանե Եղիազարյան