Վրաստանի տարածքային ջրերում Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավ է կալանավորվել․ կապիտանը Թուրքիայի քաղաքացի է
ՔաղաքականությունՊանամայի դրոշի ներքո նավարկող «CAMINERO» լցանավը կալանավորվել է Վրաստանի տարածքային ջրերում՝ նավարկության կանոնները խախտելու համար, հաղորդում է Գրուզիա Օնլայնը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանությանը։
Ինչպես պարզվել է, սահմանապահ ոստիկանության օպերատիվ-քննչական գլխավոր վարչության աշխատակիցները քրեական գործ են հարուցել թուրքիայի քաղաքացի հանդիսացող կապիտանի դեմ՝ նավագնացության կանոնները խախտելու համար՝ Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին մասի «ե» ենթակետի համաձայն:
Նավի կապիտանին տուգանել են 15,000 լարիով, որը վճարվել է բյուջե։ Տուգանքի վճարումից հետո նավին թույլատրվել է ազատորեն նավարկել։