Լրահոս
Կարևոր


Ինչո՞ւ է ՍԴ-ն խուսափում հարցին պատասխանել՝ անտեսելով օրենսդրական պահանջը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ Հայաստանի օրվա իշխանությունները օգտագործում են ամեն հնարավորություն՝ օրենքների տարբեր վիճահարույց դրույթները որպես մահակ կիրառելու ընդդիմության դեմ: Դրանցից մեկը վերաբերում է ՀՀ Քրեական օրենսգրքի չարաբաստիկ 236 հոդվածի 2­րդ մասին, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում հանրահավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար:

Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականին ԱԺ պատգամավորների 1/5­ը դիմել էր Սահմանադրական դատարան՝ այդ կետը հակասահմանադրական ճանաչելու համար: ՍԴ­ն հայցը վարույթ էր ընդունել, սակայն հետո ՍԴԱՈ­156 որոշմամբ կասեցրել էր վարույթն ու խորհրդատվական կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողով: Մեկ տարի անց ստացվել էր Հանձնաժողովի կարծիքը, այն է՝ այդ նորմը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև ազատ հավաքներ անցկացնելու ԵՄ ուղեցույցին: Տրամաբանորեն դրանից հետո ՍԴ­ն պետք է վերսկսեր հարցի քննությունը, սակայն դա չի անում:

Մենք դեռևս 2025 թ. դեկտեմբերի 15­ին գրավոր հարցում էինք ուղարկել ՍԴ՝ խնդրելով պատասխանել, թե ե՞րբ է նախատեսվում վերսկսել հարցի քննությունը: ՍԴ­ն հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է որևէ գրություն ուղարկեր՝ կա՛մ հարցին որևէ կերպ պատասխանելու, կա՛մ «լրացուցիչ ուսումնասիրության» համար ևս 30 օրվա անհրաժեշտության մասին ծանուցելու (թեպետ դժվար է պատկերացնել, թե այդ պարզ հարցին պատասխանելու համար ինչ «լրացուցիչ ուսումնասիրություն» կարող է պետք լինել): Անցել է 17 աշխատանքային օր, սակայն ՍԴ­ից այդպես էլ պատասխան չենք ստացել: Բարձրագույն դատարանն ինքն այսպիսով անտեսում է օրենսդրական պահանջը: Դժվար է ասել՝ իրենք էլ չեն կողմնորոշվե՞լ՝ ինչ պետք է անեն, թե՞ չեն պատկերացնում՝ ինչպես չնեղացնել Նիկոլ Փաշինյանին, բայց և ակնհայտ հակաօրինական գործողությունների չգնալ: Ավելին, ՍԴ կայքում տեղադրված է ՍԴ առաջիկա նիստերի ժամանակացույցը, որտեղ առնվազն մինչև մարտի 3­ը այդ հարցի քննարկում նախատեսված չէ:

Հիշեցնենք, որ նախորդ հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ, մեր ունեցած տեղեկություններով, հասկանալով, որ այլ որոշում, քան հակասահմանադրական ճանաչելն է, հնարավոր չէ ընդունել, ՍԴ նախագահին դիմել է հենց Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հարցի քննությունը առնվազն մինչև առաջիկա ընտրություններ ձգձգվի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բանակի տոնը Համահայկական Ճակատը նշում է Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոնՀայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով. Արման Վարդանյան Հուզված քաղաքացիները անկեղծ խնդրանք են ուղղել Նարեկ Կարապետյանին. այնպես արեք՝ նրանցից հետք անգամ չմնա Հակառակորդն ամեն օր նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը ոստիկանական ուժեր է համալրում. Սեյրան Օհանյան Սպասվում է մառախուղ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2020-2023 թթ․ հետո դիրքային հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Ադրբեջանի․ Ավետիք ՔերոբյանՇնորհավոր մեր բանակի տոնը. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում արագացնել «մաքուր էներգիայի հեղափոխությունը» Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ. Մհեր ԱվետիսյանՈւնենք համոզմունք, որ պատերազմի ելքը նախապես էր որոշված․ Արամ Պետրոսյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնՈրքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում. Էդմոն ՄարուքյանՀայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է. Արշակ ԿարապետյանՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, թող որ յուրաքանչյուր հաղթանակդ այսուհետ լինի կատարյալ. Խաչիկ ԱսրյանԲանակը պարզապես զենք ու համազգեստ չէ, բանակը պետության ողնաշարն է. Նաիրի Սարգսյան Շնորհավո´ր տոնդ, Հայոց Բանակ. ԶՊՄԿ Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Բանակի օրվա առիթով և կոչ եմ անում չհանձնվել․ Գրիգոր ԳրիգորյանՊարտության գաղափարախոսները կգան ու կանցնեն, իսկ հայոց զինական ուժը հավերժ է և կապացուցի´ իր զորությունը. ՀայաՔվեԵկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը Հիշատակի օր՝ լռության ու չպատասխանված հարցերի ֆոնին Մեր բանակը մեր հայրենիքի գլխավոր պաշտպանն է, մեր ազատության հիմնական երաշխավորը, մեր հավաքակսն արժանապատվության առանցքը. Ա. ՉալաբյանՄենք որևէ իշխանության թույլ չենք տալու անարգել մեր որդիների հերոսական գործըԿառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր «Google»-ը դատարանի վճռով 68 միլիոն դոլար կվճարի օգտատերերին ապօրինի գաղտնալսելու համար«Սա ծաղր է դասականի հանդեպ». Հիչքոքի լեգենդար ֆիլմը ադապտացվել է TikTok-ի համար Աշխատանքի և սոցիալական հարցերի պատասխանատու, դու գո՞հ ես քո աշխատանքից․ Հրայր ԿամենդատյանԻրանը ցանկանում է գործարք կնքել. նրանք բազմիցս զանգահարել են և ցանկանում են խոսել. ԹրամփԱղքատը վճարում է հարուստի առողջության համար․ պարտադիր ապահովագրության խերը․ ՀայաՔվե հիմնասյուներ «Ռեալի» լեգենդի որդին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել մադրիդցիների հետ Ինչ են հորինել Եկեղեցու դեմ Ստրասբուրգում. իշխանության վտանգավոր թեզը ընտրություններին ընդառաջԵՄ-ն և Հնդկաստանը կնքել են խոշոր առևտրային համաձայնագիր ԱՄՆ-ում հզոր ձնաբքի հետևանքով առնվազն 30 մարդ է զnհվել Լուիզա Ներսիսյանի նոր ֆոտոշարքը Հարավային Կորեայի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը 15%-ից դարձնում եմ 25%. ԹրամփՍիրիայի և ՌԴ նախագահները չորեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում Նա հայտարարեց, որ չի մնալու․ դա մեզ համար տհաճ էր և անսպասելի․ Լապորտան՝ Ֆերնանդեսի մասինՄեր նաhատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա․ Նիկոլ ՓաշինյանՎախենամ՝ «Ռեալի» երկրպագուն կնախընտրեր հաղթել Էլ Կլասիկոներում, բայց չդառնալ չեմպիոն. Կրոս Թեհրանից Երևան չվերթեր են չեղարկվել Աբովյանի, Աշտարակի, Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է Հայրենիքի համար զոհվածների հիշատակը պահելու միակ ճիշտ ճանապարհը Ուժեղ Հայաստան կառուցելն է. «Մեր ձևով» շարժումՏեղի է ունենում ուժերի վերաբաշխում, Հայաստանն էլ հայտնվել է դրա կիզակետում․ Ավետիք ՉալաբյանՕր օրի ուժեղացող մեր շարժումը գրավում է տարբեր ուժերի ուշադրությունը. Մարիաննա ՂահրամանյանԽաղաղության գինը. Հայաստանը վճարեց մարդկային կյանքերով, տարածքներով և ազգային արժանապատվությամբ Ուկրաինան գազի գնման համար տասնյակ միլիոնավոր եվրո կստանա Գնաճը հարվածում է ցածր թոշակ ստացողներին․ Հրայր ԿամենդատյանՔանի՞ գրոշ արժեն սրբազանների դատական նիստերին ընդդիմադիրների ելույթները. Էդմոն Մարուքյան Ազգերի ինքնորոշման իրավունքը ամրագրված է Ալմա-Աթայի հռչակագրում․ Արեգ ՍավգուլյանՀայրենիքի համար նահատակվածները հավերժ կապրեն մեր սրտերում, որպեսզի Հայրենիքը ապրի հավերժ. Մհեր Ավետիսյան