Լրահոս
Կարևոր


«Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Արա Պողոսյանը բավականին մտահոգիչ է որակում Իրանում տեղի ունեցող իրադարձությունները։ «Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Իրանը սովորական երկիր չէ, սովորական պայմաններում և սովորական աշխարհագրությամբ ապրող երկիր չէ։ Իրանը գտնվում է չափազանց կարևոր աշխարհագրական դիրքում, և ցանկացած ապակայունացում Իրանում հատկապես մեզ համար չափազանց զգալի է լինում։ Հաշվի առնենք նաև Իրանի էներգետիկ նշանակությունը համաշխարհային շուկայում, նաև տարածաշրջանային քաղաքականության մեջ, սա իսկապես կարևոր ուղղություն է մեզ համար։ Գործնականում Հայաստանից և հայ ժողովրդից շատ բան կախված չէ՝ կապված Իրանում տեղի ունեցող զարգացումների հետ։ Այդ զարգացումները, այսպես, թե այնպես, լինելու են Իրանի ժողովրդի որոշմամբ, բնականաբար, արտաքին միջամտությունը կա ու կլինի, և լայն առումով սա պայքար է հզոր երկրների միջև»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Նրա կարծիքով, առավելագույնը, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է անել, իր բեռների փոխադրման ճանապարհների դիվերսիֆիկացիան է, որը պետք է արդեն կատարած լինեինք։ «Իշխանությունները կասեն, որ Ադրբեջանի միջոցով կարող ենք դա անել, սակայն սա իր հերթին ռիսկային է մեզ համար այն իմաստով, որ հավել յալ կախվածություն է առաջացնելու Ադրբեջանից, ինչը մեզ համար լի է բազմաթիվ վտանգներով, այդ թվում՝ նաև որոշակի քաղաքական զիջումների վտանգով, տարածաշրջանային զարգացումների իմաստով որոշակի զիջումների վտանգով, այսինքն՝ փոխկապակցվածությունը տարածաշրջանում, որին ձգտում են Ադրբեջանը և Թուրքիան, հանգելու է նրան, որ Հայաստանի համար ստեղծվելու են բավական ռիսկային իրավիճակներ։ Այլ հարց է, որ Իրանում լավագույն սցենարը երկրի կայունության վերականգնումն է, որովհետև այդ կայունությունը ուղիղ անդրադարձ է ունենալու նաև Հայաստանի մանևրելու հնարավորությունների վրա։ Մյուս ռիսկը, որը կարող ենք ունենալ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, փախստականների անվերահսկելի հոսքն է։ Հայաստանի Հանրապետությունը պատրա՞ստ է նման սցենարի, ինչպիսի՞ միջոցներ կարող է ձեռնարկել, վերահսկողության ի՞նչ մեխանիզմներ կարող է ունենալ, փախստականներին ապաստարաններ տրվելո՞ւ են, թե՞ ոչ։ Թե՞ Հայաստանը լինելու է տարանցիկ գոտի։ Սրանք չափազանց կարևոր խնդիրներ են, որոնք պետք է Հայաստանի իշխանությունները, առնվազն որպես հավանական սցենար, իրենց առաջ ունենան։ Այս սցենարի բացակայությունը և դրան պատրաստ չլինելը կարող է նաև Հայաստանի Հանրապետությունում հանգեցնել ապակայունացման լուրջ ռիսկերի»,-նշում է մեր զրուցակիցը։

Ապակայունացած աշխարհում Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ խաղաղության կղզյակ են ստեղծում մեր տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ ակտիվանում են «Թրամփի ուղու» շուրջ գործընթացները։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին։

Կարծես թե, Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի շուրջ համաձայնությունները, քննարկումները, փաստաթղթերը միս ու արյուն են ստանում։ Քաղաքագետի խոսքով, Հայաստանի համար կարևոր է, որ այստեղ որոշակի կարգավիճակ, այնուամենայնիվ, կա։ «Սակայն գոնե ինձ համար մտահոգիչն այն է, որ այս փաստաթուղթը նաև այն մասին է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ռիսկեր կան։ Ինչպե՞ս է դա արտահայտվում փաստաթղթում։ Փորձեցի զուգահեռ այլ նմանատիպ նախագծերի հետ համեմատել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվել։ Զուգահեռ նախագծերում երբևէ այսքան չի շեշտվում տվյալ երկրի ինքնիշխանության, իրավազորության մասին։ Այս փաստաթուղթը գլխավորապես ունի քաղաքական նշանակություն։ Հիմա Հայաստանի իշխանությունները և նրանց մերձավորները կսկսեն խոսել այն մասին, որ տեսնում եք՝ փաստաթղթում ամեն երկրորդ պարբերությունից հետո գրված է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության մասին։ Իրականում այս տերմինների այսքան շատ կիրառումը վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ կան ռիսկեր, որոնք փարատելու համար է, որ այս փաստաթղթում այդքան շատ շեշտվում են այս տերմինները։ Կարծում եմ, որ փաստաթուղթը գլխավորապես քաղաքական բովանդակություն ունի, և հաջորդը՝ անորոշություններն են չափազանց շատ այս փաստաթղթում, մասնավորապես՝ «front office»-ի արտապատվիրակումը մասնավոր ընկերությունների։ Հստակեցված չէ, թե որ երկրի ռեզիդենտ է լինելու այդ մասնավոր կազմակերպությունը, ովքեր են լինելու աշխատակիցները։ Մյուսը, ինչի մասին կարող ենք խոսել, այն է, որ երթուղու անվտանգության ապահովման խնդիրն է արտապատվիրակվում մասնավոր պահնորդական կազմակերպության։ Մեզ համար գոնե հստակ չէ, թե որ երկրին է այն պատկանելու, ինչպիսի գործառույթներ է ունենալու, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ինչ գործառույթներ են ունենալու, թեպետ դեկլարատիվ հնչեցվում է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ունենալու են գործառույթներ, սակայն հստակ չէ, թե այդ գործառույթները ինչպիսին են լինելու։ Օրինակ՝ եթե հանցագործություն է տեղի ունենում այս ճանապարհի վրա, որ երկրի քննչական մարմիններն են կատարելու քննչական գործողություններ, որ երկիրն է ձերբակալելու, որ երկրում է դատական պրոցես լինելու։ Դրանց մասին այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, ընդհակառակը, այս փաստաթուղթը ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ փաստաթուղթ»,-հավելում է նա։

Մեր երկրի տարածքով անցնող ճանապարհի մասին դիտարկումների համատեքստում Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթությունների շարքում է երկրի ինքնիշխանության շեշտումը և այն, որ այդ ճանապարհը միջանցք չէ։ Ամեն ջանք գործադրվում է հանրությանը համոզելու, որ ճանապարհի տեսքով միջանցք չի զիջվել, չնայած Ադրբեջանից հնչող հայտարարություններն այլ բանի մասին են վկայում։ «Եթե երկրները չեն գտնվում միևնույն մաքսային գոտում, չունեն նույն մաքսային ռեժիմը, ինչպիսին, օրինակ՝ Եվրոպական միության, Եվրասիական տնտեսական միության երկրների միջև է, ապա այստեղ անխոչընդոտ երթևեկությունը կարգավորվում է տարբեր օրենքներով։ Ընդ որում, անխոչընդոտ երթևեկություն ասվածը նշանակում է հենց միջանցքային տրամաբանություն։ Այս փաստաթղթում ևս կա հակասություն։ Մի դեպքում շեշտվում է Հայաստանի Հանրապետության իրավազորության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման մասին, մյուս դեպքում խոսվում է անխոչընդոտ երթևեկության մասին։ Անխոչընդոտ երթևեկությունը նշանակում է, որ որևէ կերպ չես կարող սահմանափակել տվյալ երթուղու մասնակիցների երթուղիները, օրինակ՝ երթևեկության կարգ փոխել, փակել ճանապարհը և այլն։ Եթե խոսում ենք ինքնիշխանության և իրավազորության մասին, նշանակում է, որ կարող ես ցանկացած որոշում կայացնել այդ ճանապարհի մասով։ Արդյոք այդ հնարավորությունը մեզ տրվո՞ւմ է։ Փաստաթուղթը ներառում է հստակ դրույթ անխոչընդոտ երթևեկության մասին։ Այստեղ քո իրավազորությունը դառնում է ոչ թե իմպերատիվ, այլ ձևական։ Հրամայական մանդատ չես ունենում, որպեսզի քո սեփական որոշմամբ տվյալ ճանապարհով, օրինակ՝ 10 օրով դադարեցնես ցանկացած ձևի երթևեկություն, արգելես այս կամ այն ձևի բեռների փոխադրումը։ Եթե այսպիսի իրավունքներից զրկվում ես, նշանակում է, որ տվել ես որոշակի կարգավիճակ ունեցող ճանապարհ, իսկ այդ կարգավիճակը միջանցքային կարգավիճակն է։ Պատահական չէ, որ Ադրբեջանում հայտարարում են՝ անկախ նրանից, թե ինչ կկոչվի այդ ճանապարհը, իրենց համար կարևոր է բովանդակությունը։ Այո՛, այստեղ չափազանց կարևոր է բովանդակությունը և ոչ թե անվանումը։ Միջանցքին տվեք ցանկացած անվանում, բայց եթե դրա բովանդակությունը միջանցքային է, քո իրավազորությունը ցանկացած փաստաթղթով կամ ձևով սահմանափակված է, նշանակում է՝ զրկված ես քո իրավազորության գոնե մի մասից։ Լարսի անցակետի օրինակը բերենք։ Վրաստանը ցանկացած պահի կարող է այդ անցակետը փակել, կարող է բացել, նաև կարող է աշխատանքներ կատարել, և մենք, որպես պետություն, չենք կարող Վրաստանից որևէ բան պահանջել, առավելագույնը կարող ենք խնդրել կամ առաջարկել։ Մեր պարագայում նո՞ւյն ռեժիմն է գործելու, թե՞ Ադրբեջանը մի օր կարող է ասել՝ ճանապարհը փակեցիք մեկ ժամով, ես զորքով կբացեմ այն։ Այստեղ խնդիրները շատ ավելի մեծ են, քան այն լուծումները, որոնք առաջարկվում են կամ ուղղակի հրապարակվում են հայտարարությունների կամ համաձայնագրերի տեսքով։ Պատահական չէ, որ նշեցի՝ ինքնիշխանություն, իրավազորություն տերմինների այդքան հաճախակի կիրառումն ավելի է խորացնում կասկածները, որ այստեղ վտանգներ կան»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն Մանվելյան25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Ոսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի