90 օր Հադրութի անտառներում պատսպարված 18-ամյա Հայկի և նրա զինակից 5 ընկերների ողբերգական մահվան պատմությունը
ԱպրելակերպԿարդացեք այս պատմությունն ու փորձեք չխելագարվել։
Նկարում 18-ամյա Հայկ Հարությունյանն է։ Այս տարի էր մեկնել ծառայության։ Ջեբրայիլում էր ծառայում։ Պատերազմի ընթացքում Հայկն ու ընկերները շրջափակման մեջ են ընկնում, բայց գերի հանձնվելու փոխարեն որոշում են պատսպարվել Հադրութի անտառներում։ Որոշ ժամանակ անց նրանցից մեկը կապի է դուրս գալիս և հայտնում, որ իրենք ողջ են։
Ծնողներն իրենց որդիներին փրկելու համար, սկսում են, դռնեդուռ ընկած, պատկան մարմիններից օգնություն խնդրել։ Ու երբ վերջապես հանդիպում են Փաշինյանի հետ, հայտնում, որ իրենց էրեխեքն անտառներում են, պատերազմն արդեն ավարտվել է, տեղանքը մոտավոր պարզ է, ընդամենը պետք է գնան, հանեն էրեխեքին, գիտե՞ք, թե ինչ է պատասխանում Փաշինյանը. նայում է օգնականին ու հարցնում․ «Հնարավո՞ր ա հիմի սաղ մարդ լինի անտառներում, ի՞նչ են ուտում էս ցրտին...»։
Դեկտեմբերի վերջին Տող գյուղի մոտ ադրբեջանցիները հայտնաբերում են Հայկին ու նրա 5 ընկերներին ու բոլորին գնդակահարում, հետո էլ պղծում դիակները։
Ավելին՝ այստեղ