Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2 միլիոնը. առաջատարների թվում է Ռուսաստանը
ԱպրելակերպԱյժմ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 2 006 266 դեպք: Վարակվածների թիվը հասնում է ավելի քան 93,2 միլիոնի:
Մահվան 1 մլն դեպք է գրանցվել 2020 թվականի սեպտեմբերի 28-ի, 1,5 մլն դեպք՝ դեկտեմբերի 4-ի դրությամբ: Ընդ որում, մահացել է վարակվածների 2,1 տոկոսը, 4 ամիս առաջ այդ ցուցանիշը եղել է 3 տոկոսի մակարդակում:
Աշխարհում մահվան դեպքերի մոտ 20 տոկոսը գրանցվել է ԱՄՆ-ում, որտեղ գրանցվել է մահվան ավելի քան 388 հազար եւ վարակման ավելի քան 23,3 մլն դեպք: Երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ մահացածների թիվը հասնում է ավելի քան 207 հազարի, վարակվածների թիվը գերազանցում է 8,3 միլիոնը: Բրազիլիային հաջորդում է Հնդկաստանը, որտեղ 10,5 մլն պացիենտներից մահացել է 151,9 հազարը: Բարձր ցուցանիշներ են նաեւ Եմենում, Մեքսիկայում եւ Սիրիայում: Ընդ որում, օրական մահվան դեպքերի մեծ թիվ է գրանցվել ԱՄՆ-ում (միջինում օրական մոտ 3,4 հազար), Մեծ Բրիտանիայում (1,1 հազար), Մեքսիկայում (1000), Բրազիլիայում (950), Գերմանիայում (900):
Ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով օպերատիվ շտաբի տեղեկությունների՝ Ռուսաստանում գրանցվել է վարակման 3 520 531 դեպք, ապաքինվել է 2 909 680 մարդ, մահացել մահացածների 1,83 տոկոսը՝ 64 495 պացիենտ: