Տասնամյակի թոփ-10 մարզիչները հավաքականներում
ՍպորտՖուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2011-2020 թվականների ազգային հավաքականում աշխատող լավագույն մարզիչներին:
Առաջին տեղում է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, որին հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը գլխավորող Դիդյե Դաշամն ու Բրազիլիայի հավաքականում աշխատող Տիտեն:
IFFHS. Տասնամյակի թոփ-10 մարզիչները հավաքականներում
- Յոահիմ Լյով (Գերմանիա)
- Դիդյե Դեշամ (Ֆրանսիա)
- Տիտե (Բրազիլիա)
- Օսկար Տաբարես (Ուրուգվայ)
- Ֆերնանդու Սանտուշ (Պորտուգալիա)
- Վիսենտե Դել Բոսկե (2008-2016-ը գլխավորել է Իսպանիայի հավաքականը)
- Ռոբերտո Մարտինես (Բելգիա)
- Խոսե Պեկերման (2012-2018-ը գլխավորել է Կոլումբիայի հավաքականը)
- Մարկ Վիլմոտս (2012-2016-ը գլխավորել է Բելգիայի հավաքականը)
- Գարեթ Սաութգեյթ (Անգլիա)