«Ավելի քան երբեւէ պետք է պահենք ու փայփայենք մերը՝ ազգայինը»․ Անուշիկ Ալավերդյան
ԱպրելակերպԵրգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր հետ։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․
«Այսօր ավելի քան երբեւէ պետք է պահենք ու փայփայենք մերը՝ ազգայինը։ Աղջիկս 5 տարեկան է, արդեն երգում է Կոմիտասյան գրեթե բոլոր խաղերգերը։ Ինքս իմ առջեւ մի առաջադրանք եմ դրել. Որքան հնարավոր է շատ երեխաների ծանոթացնել ու սովորեցնել մեր հայկական հրաշք երգերը»։