Լրահոս
Կարևոր


Ինչ գործարաններ պիտի կառուցվեն Հայաստանում ու ինչու

Հասարակություն

Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ընթացքում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ մոտեցումներով է նախատեսվում զարգացնել արտադրությունը Հայաստանում և կառուցել նոր գործարաններ։

Նրա խոսքով՝ Հայաստանը տարեկան իրականացնում է շուրջ 7 միլիարդ դոլարի ներմուծում, մինչդեռ արտահանման ծավալները զգալիորեն ավելի ցածր են։ Արդյունքում՝ ներմուծման և արտահանման տարբերությունը հասնում է մոտ 4 միլիարդ դոլարի, ինչը նշանակում է, որ երկիրը տարեկան ավելի շատ գումար է դուրս հանում, քան ստանում։ Այս բացը, ինչպես նշեց Կարապետյանը, հիմնականում փակվում է արտերկրից ուղարկվող փոխանցումների կամ պետական պարտքի հաշվին։

Նարեկ Կարապետյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ներմուծվող ապրանքների շարքում երկրորդ տեղում են նավթամթերքները։ Այդ համատեքստում առաջարկվում է Հայաստանում հիմնել նավթամթերքի վերամշակման գործարան, որը կարող է ունենալ տարեկան մոտ կես միլիարդ դոլարի շրջանառություն։ Նա ընդգծեց նաև, որ անհրաժեշտ է լուծել գազի մեծ ծավալներով ներմուծման հարցը։

Բանախոսի խոսքով՝ Հայաստանը Իրանի հետ ունի գործող պայմանավորվածություններ, որոնց շրջանակում Իրանը պատրաստ է գազ մատակարարել՝ փոխարենը ստանալով էլեկտրաէներգիա։ Այդ հնարավորությունից օգտվելով՝ նախատեսվում է երկրում ստեղծել ջերմաէլեկտրակայաններ, այդ թվում՝ Իրանի հետ սահմանին։ Կարապետյանի գնահատմամբ՝ այս նախագիծը կարող է Հայաստանին բերել տարեկան շուրջ կես միլիարդ դոլարի եկամուտ, որը համադրելի է թոշակային ֆոնդի ծավալի հետ։

Նա նշեց նաև, որ Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ 70 միլիոն դոլարի թռչնամիս, այն դեպքում, երբ գյուղական համայնքները դատարկվում են։ Ըստ Կարապետյանի՝ սա ևս վկայում է, որ երկրում կան արտադրության զարգացման լայն հնարավորություններ տարբեր ոլորտներում։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ պետությունը պետք է փոխի իր մոտեցումը և ոչ թե սպասի ներդրողներին, այլ ինքը հանդես գա նախաձեռնություններով։ Նա ներկայացրեց ներդրումային մոդել, ըստ որի՝ Չինաստանի արտահանման ընկերությունները պատրաստ են ֆինանսավորել ներդրումների մինչև 70 տոկոսը, օրինակ՝ նավթամշակման կամ պղնձի վերամշակման գործարանների կառուցման դեպքում։

Առաջարկվող մոդելի համաձայն՝ ներդրման 15 տոկոսը կֆինանսավորի պետությունը, ևս 15 տոկոսը՝ ներդրողը, իսկ մնացած 70 տոկոսը՝ չինական արտահանող ընկերությունը։ Կարապետյանի խոսքով՝ այս կերպ պետությունը ապահովում է 100 տոկոսանոց ներդրում երկրի ներսում, որը հետագայում վերադարձվում է հարկային մուտքերի միջոցով։

Նա ընդգծեց, որ նույն տրամաբանությամբ նախատեսվում է կառուցել նաև մյուս արտադրական ձեռնարկությունները, ինչը, ծրագրի հեղինակների համոզմամբ, կդառնա գործազրկության նվազեցման և տնտեսական ակտիվության աճի կարևոր գործոն։

 

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը