Լրահոս
Կարևոր

Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանությունը գոնե արտաքուստ ծանր է տանում բազմամիլիարդ պարգևատրումների դիմաց լիուլի վաստակած հանրային վրդովմունքն ու ցասումը: Հանրության արդարացի ու արդարացված վրդովմունքը Փաշինյանի ու ՔՊ-ի կողմից ծանր տանելու հանգամանքը առնվազն տարօրինակ է:

Այսինքն, իրենք ի՞նչ էին սպասում, որ մարդիկ ցնծան և ուրախանա՞ն, որ Փաշինյանը 11 թե 12 միլիոն դրամ է պարգևատրվել, որ նրա նախարարները 6 թե 7 միլիոն դրամ են պարգևատրվել, որ քպական ու քպականացված իշխանական բուրգը համախառն միլիարդավոր դրամների միայն պարգևատրումներ է ստացել պետական բյուջեից, այն է՝ հարկատուների հաշվին: Այդ առումով ենք նշում՝ տարօրինակ: Իրենք իրենց պարգևատրեն, թևքերը քշտած մտնեն պետբյուջեն ու որքան կարող են՝ տանեն, իսկ մարդիկ էլ դա տեսնեն ու ասեն՝ վա՜յ, ինչո՞ւ եք այդքան քիչ վերցնում, ավելի շատ վերցրեք: Այսպե՞ս պիտի արձագանքեր հանրությունն, ի՞նչ է:

Մյուս կողմից՝ անկախ այն բանից, թե ինչ պոզաներ են տեսախցիկների առաջ ցուցադրում Փաշինյանն ու նրա քպական պարգևավճարյալ, կերած-խմած պաշտոնավորները, նրանց հրապարակային վարքն ու խոսույթը հուշում են, որ ոչ մի անակնկալի էլ չեն եկել, այլ միանգամայն նախապատրաստվել են հանրային վրդովմունքին ու նախապատրաստել են կոնտր-հայտարարություններ:

Բայց նախ վերադառնանք տեղի ունեցածին, այսինքն՝ հարցին, թե ի՞նչ է կատարվել, ըստ էության: Իսկ կատարվել է այն, որ պետության պարտքը գրեթե կրկնապատկած, 14-15 միլիարդ դոլարի հասցրած, երկրի իրական տնտեսությունը լուրջ խնդիրների առաջ դրած, արտաքին սպառնալիքները անգամներով բազմապատկած իշխանությունը ինքը իրեն նախատոնական, կարելի է նաև ասել՝ նախընտրական ահռելի պարգևատրում է «դուրս գրել»: Դա արել է մի իշխանություն, մի կառավարություն՝ Փաշինյանի գլխավորությամբ ու մնացյալ «փաշինյաններով» հանդերձ, որի կառավարման օրոք ու իշխանավարման հետևանքով Հայաստանում աղքատության մակարդակը միայն պաշտոնական տվյալներով կազմում է 21,7 %: Իսկ ի՞նչ է նշանակում այդ թիվը՝ 21,7 տոկոս աղքատություն: Իսկ դա նշանակում է 649 հազար մարդ: Այսինքն, Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ մարդը հազիվ ծայրը ծայրին է հասցնում, ավելի ճիշտ՝ չի էլ հասցնում. ահա, նման վիճակում Նիկոլ Փաշինյանն ու նրա նախարարները, նրա քպական պատգամավորները միլիոնների մեջ լող են տալիս, ավելին՝ ծփում են:

Ի դեպ, բացի դրանից կա նաև (էլի՝ պաշտոնական տվյալներով) 0,6 տոկոս էլ ծայրահեղ աղքատություն, այսինքն՝ ևս մոտ 18 հազար մարդ, որ ոչ միայն ծայրը ծայրին չեն հասցնում, այլ նույնիսկ նրանց չնչին եկամտի հարթակից այդ «ծայրերը» չեն էլ երևում: Ու, ահա, այս ամենի թիվ մեկ մեղավոր ու պատասխանատու իշխանությունն անպատասխանատու կերպով ինքն իրեն պարգևատրում է: Իր էության մեջ այն, ինչն արել են Փաշինյանն ու նրա ՔՊ-ն, չունի որևէ գրական, թերթային որակում, այնպիսին, որ հետո քրեական պատասխանատվություն չենթադրի: Նման պայմաններում այդօրինակ ճոխություններն ու ցոփությունները անթաքույց մեսիջ են հանրությանն այն մասին, որ իրենք՝ իշխանությունները, խորապես արհամարհած ունեն հասարակությանը, հարկատուներին, երկրի բնակչությանն ու քաղաքացիներին, որոնց հաշվին էլ, ի դեպ, ապրում են, պարգևավճարվում:

Փաշինյանի իշխանության արածը, ամենամեղմ ասած, սոցիալական արդարության, համակեցության տարրական նորմերի խախտում է: Նրանք ի՞նչ սրտով, ի՞նչ երեսով են նայում մարդկանց: Չնայած, ում մասին ինչ ենք ասում: Լավ էլ լոլոներ են կարդում, թե բա հապա էլ ինչպե՜ս, իրենք անպայմանորեն պիտի պարգևատրվե՜ն, նույնիսկ ավելի շատ պիտի պարգևատրվե՜ն, ավելի մեծ միլիարդներ պիտի ստանան, պիտի լավ, բրենդային շորեր ու շորիկներ հագնեն, բա ո՜նց...

Բայց դա դեռ հարցի մի կողմն է միայն: Հարցի մյուս կողմն այն է, որ նրանք, երևի ղեկավարվելով լավագույն պաշտպանությունը հարձակումն է մոտեցմամբ, վրա տալով են արձագանքում հանրային վրդովմունքին: Այսինքն՝ նախապես պատրաստվել են: Հստակ գիտակցել են, որ վատ, սխալ ու «չուտվող» բան են անում, ուստի՝ նախապատրաստվել են կանխատեսելի քննադատության տարափին:

Փաստացի. սոցիալական անպատասխանատվության ակտ կատարելուց անմիջապես հետո, անցել են հրապարակային անպատկառության գործողությանը:

Աննկարագրելի չափերի պարգևատրումներ են իրենք իրենց տվել՝ լայաղ չանելով բարձրացնել թոշակառուների թոշակը: Իրենք իրենց ավելի քան 80 հազար թոշակառուի 1 ամսվա թոշակի գումար են պարգևել (կամ էլ՝ մոտ 7 հազար թոշակառուի 1 տարվա թոշակի գումարը): Ու այդքանից հետո դեռ «երգում» են, կներեք՝ «ուդառնիկություն» են անում հարվածային գործիքների վրա:

Ու ասում են, թե իրենք «խաղաղություն են բերել»: Երկիրը դրել են թուրքական ու ադրբեջանական պայմանների ենթարկության տակ, կտոր-կտոր արտապատվիրակում են այլ երկրների, ու ներպարգևատրվում: Ինչի՞ համար: Այն բանի համար, որ 5000 երիտասարդի մահվան են մատնե՞լ: Դրա՞ համար են պարգևատրում իրենք իրենց: Այն բանի համա՞ր, որ Արցախը ճանաչել են ադրբեջանական: Այն բանի համա՞ր, որ հասել են հազարամյակներով հայկական ու հայաբնակ Արցախի հայաթափմանը: Դրա՞ համար են պարգևատրվել: Թե՞ այն բանի համար, որ Հայաստանի կենսատարածքը մաս առ մաս տալիս են թշնամուն, դեռ մի բան էլ նախազդ տարածում, թե էլի են տալու...

Այսինքն, ուրիշի համար լավություն են անում, բայց հախը (վարձը) մեր ժողովրդից ու հարկատուներից են քերթում, դեռ մի բան էլ ծաղրում են այդ հարկատուներին, թոշակառուներին, ընդհանրապես՝ հասարակությանը, թե՝ «բա մենք պաշտոնյա ենք, մենք պիտի չաղ ու բախտավոր ապրենք, իսկ ձեզ, այ աղքատնե՛ր, ձեթով վերմիշելն էլ է շատ...»:

Ի՞նչ անել նման իշխանության, նման կառավարության հետ: Պատասխանը ամեն մեկն իր համար պիտի տա...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով