Լրահոս
Կարևոր


«Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եռացող աշխարհում, որտեղ պատերազմները, ռազմական բախումները չեն դադարում, մեր երկրի իշխանությունները Հարավային Կովկասը «խաղաղության կղզյակ» են փորձում դարձնել։ Բայց այդպիսի կղզյակ լինելու համար առնվազն թիկունքում պետք է շարունակեր զարգանալ հայերով բնակեցված Արցախը։ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ևս փաստում է՝ աշխարհում քաղաքական նոր իրողություններ են։ «Ցավոք, Արցախը նաև նախադեպ դարձավ աշխարհի համար այն առումով, որ ուժի կիրառմամբ այսօր կարելի է հարցեր լուծել, և, ըստ էության, քաղաքականության մեջ դրվագներից մեկը դարձել են ռազմական գործողությունները կամ պատերազմները։ Եթե աշխարհը կամ քաղաքական աշխարհը չէր ընդունում ուժի կիրառումը, հիմա, կարծես թե, դա նորմա է դարձել։ Չնայած երբևէ չի կարելի դա որպես փաստ ընկալել և չընդունել, որ ինչ-որ մի պահի իրավունքի ուժն է, ի վերջո, հաստատվելու։ Պետք է գիտակցենք, որ աշխարհակարգն, ընդհանուր առմամբ, փոխվում է, և յուրաքանչյուրը փորձում է այդ նոր աշխարհակարգում իր հաստատուն տեղն ունենալ։ Բոլորն ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ։ Այս իշխանությունները փորձում են ավելի շատ պոպուլիզմով համեմված աշխատանք ցույց տալ, բայց տեսնում ենք, որ իրականում որևէ աշխատանք չի տարվում։ Իշխանությունները որպես սուբյեկտ չեն դիտարկվում։ Ակնհայտ է, որ իրենք այստեղ ավելի շատ կատարողի դերում են։ Այսօր կարծես գնդակի կամ քամու ազդեցության տակ գտնվող փուչիկի նման այս ու այն կողմ շպրտվելով՝ իշխանությունները ուզում են ցույց տալ մեր հասարակությանը, որ իրենք իբրև թե աշխատանք են տանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Աշխարհի ներկա իրողության մեջ դու ընդունել ես, որ քո ազգի ինչ-որ մի հատվածի պետք է զենքի ուժի ներքո բռնի տեղահանեն իր հայրենիքից, և այնուհետև, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության նախագահը դրա համար շնորհակալություն հայտնի թշնամական պետության նախագահին, և դա ձևակերպվի որպես քաղաքական կամքի դրսևորում։ Ակնհայտ է, որ հենց սա արդեն իսկ խաղաղություն չէ, և սա անվտանգային լրացուցիչ խնդիրներ է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար։ Ադրբեջանը, Թուրքիան ունեն նախադեպ զենքի կիրառմամբ քո պատմական վայրերից, քո հայրենիքից, ըստ էության, քեզ դուրս շպրտելու և դա մարսելու, մարսելու նաև միջազգային հարթակներում, որովհետև Հայաստանի իշխանությունները դա լեգիտիմացնում են, որպեսզի Ադրբեջանի արածներն աշխարհը նորմալ ընկալի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Նկատում է՝ սա վտանգավոր նախադեպ է Հայաստանի համար։ «Խաղաղության դարաշրջանի «կերտումը» սկսելուց կամ դրա՝ ընթացքի մեջ լինելը հայտարարելուց հետո թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ակտիվորեն շրջանառության մեջ դրեցին «Զանգեզուրի միջանցք», «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունները։ Այս իշխանությունները որքան էլ մեր հասարակության համար կոկորդ պատռեն, որ իբրև թե «Զանգեզուրի միջանցք» կամ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթները գոյություն չունեն, մեր ինքնիշխանությանը որևէ վտանգ չի սպառնում, հակառակը՝ ինքնիշխան ենք, միևնույնն է, դա փուչիկ է, այդ ամենը տեսնում ենք միայն ներքին քաղաքական դաշտում հակազդեցության համար, բայց դրսում նրանց կողմից նման խոսույթ չենք լսում, ինչ-որ պայքար այդ ուղղությամբ չենք տեսնում։ Նույնիսկ հակված եմ մտածելու, որ Հայաստանի իշխանությունները բացարձակ տեղյակ չեն այն գործընթացներից կամ այն ապագայից, ինչպես իրենք են շատ սիրում ասել, որը սպասում է մեզ բոլորիս, սպասում է Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ մյուս կողմից՝ եթե դու առ այսօր ունես գերեվարված, պատանդառված ազգակիցներ, ունես մոտ 150 հազար հայրենակիցներ, որոնք այսօր բռնի տեղահանված են և ունեն փախստականի կարգավիճակ, ունես օկուպացված հայկական տարածքներ, որտեղ ամենայն արագությամբ ոչնչացվում է հայկական հետքը, չես կարող խոսել խաղաղության մասին։ Այդ խաղաղությունը որևէ մեկը չի ընկալելու, հետևաբար, նույնիսկ այն գերտերությունների դեպքում, որոնք խաղում են այդ խաղը, դա բխում է զուտ իրենց շահերից, իրենք իրենց երկրի շահերն են առաջ տանում, մասնավորապես՝ տնտեսական շահը։ Թե՛ գերտերությունները, թե՛ միջազգային խաղացողները, թե՛ Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ որևէ կերպ խաղաղություն չի հաստատվել կամ առնվազն այս փխրուն ու հարաբերական, ձևական խաղաղությունը ժամանակավոր բնույթ է կրում, մինչ այդ հզորների կողմից Հայաստանի կլանումը»,- նշում է մեր զրուցակիցը։

Զուգահեռաբար շարունակվում են բռնաճնշումները երկրի ներսում՝ քաղբանտարկյալների թվի աճ, Եկեղեցու դեմ հարձակումներ։ «Քաղաքական բանտարկյալների մասով վստահ կարող եմ ասել, որ դա սպառնալիք է, ուղերձ հանրությանը։ Այսօր կալանավորվելը, ձերբակալվելը Հայաստանի իրավական դաշտում ունի նոր ձևակերպում՝ պատիժ։ Եթե իշխանություններն ուզում են պատժել որևէ մեկին, կեղծ գործեր են «կարում», կեղծ մեղադրանքներ հորինում, կպցնում մարդկանց և ուղղակի տանում կալանքի։ Քաղբանտարկյալները հասարակության բոլոր շերտերից են։ Յուրաքանչյուրն ինչ-որ մի շերտի համար ազդակ, ուղերձ է, որ այդ շերտն ուղղակի խելոք, զգույշ, վախեցած մնա։ Չեմ կարող ասել, որ սա ընդհանրապես չունի ազդեցություն, բայց վստահաբար կարող եմ ասել, որ դա բոլորի վրա հաստատ չի ազդում, և ովքեր գիտակցում են, որ երբևէ այլևս կորցնելու ոչինչ չեն ունենա, եթե կորցնեն հայրենիքն այն պարագայում, եթե այս իշխանությունները շարունակեն իշխանավարել, նրանք շարունակում են իրենց պայքարը։ Ինչ վերաբերում է Եկեղեցուն։ Ինչոր կենտրոնից կամ կենտրոններից էին մեզ ուղարկված այս իշխանությունները, նրանց մեծ օգնությամբ 2018 թվականին զավթվեց իշխանությունը՝ գունավոր հեղափոխությունների շարքի մեջ։ Վստահաբար կարող եմ ասել, որ Եկեղեցու հետ կատարվողը դրա շարունակությունն է։ Եթե նայում ենք գունավոր հեղափոխությունների պատմությունը, ապա հիմնականում դրանք սկսվել են ազգային արժեքների ջարդով, ինչը մեզ մոտ եղավ 2018 թվականից։ Այն ժամանակ ևս անդրադարձան Եկեղեցուն, ժողովրդի համար դա նորություն էր, կար հակազդեցություն, դադարեցրին հարձակումները։ Տարիների ընթացքում, երբ բոլոր առումներով այս իշխանությունները կարողացել են թուլացնել ժողովրդի զգոնությունը, հիմա հարմար պահն է այդ ծրագրի շարունակության համար։ Եկեղեցին մեր պետության գլխավոր հենասյունն է, վերջին երկու-երեք տարվա հարցումներից պարզ է դառնում, որ, որպես կառույց, ամենաբարձր հեղինակությունն ունի Հայ առաքելական եկեղեցին։ 2018 թվականին փորձեցին մեր հերոսապատումն արժեզրկել, երբ հայտարարեցին, որ բոլոր հերոսները թալանչիներ են, կեղեքողներ, և ժողովրդի մեջ փորձեցին կասկած դնել, ինչ-որ տեղ էլ հաջողեցին։ Հիմա նույն ծրագիրը փորձում են օգտագործել նաև Եկեղեցու մասով։ Թիրախավորում են մեր հոգևոր հայրերին, մեկն «ահաբեկիչ» է, մյուսը՝ «թալանչի», այն մյուսն էլ «Եկեղեցու օրենքներով չի ապրում»։ Բոլոր հոգևորականների դատական նիստերին մասնակցում եմ։ Հանրային մեղադրողների կեցվածքից, խոսքից, հայացքից երևում է, որ հասկանում են՝ աբսուրդ է այն ամենը, ինչ անում են։ Բայց անում են, կանգ չեն առնում, որովհետև ունեն հրահանգ։ Իրենք արժանապատվության և այս իշխանություններին ծառա լինելու միջև ընտրել են ծառա լինելը։ Ակնհայտ է, որ այդ քրեական գործերում որևէ փաստարկ չկա։ Փաստաբանները հաճախ նշում են, որ այդ գործերի մեջ չկա իրավաբանություն, և իրենք այլևս չեն կարողանում իրավաբանություն իրականացնել։ Այստեղ զուտ ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել»,- եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարովԻսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր՝ իրանական հրթիռներից պաշտպանության համար. FTՋեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՍտամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Նառա Գևորգյանի տեսաուղերձըԽաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներԻրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական Էկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասին«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ Պատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն Պապիկյանին«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՎերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Ոչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՄեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Նարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արդեն Շենգավիթում է«Ուրախ ավտոբուսի» սրտիկները բյուջեի ճեղքվածքն են խորհրդանշում․ Արեգ ՍավգուլյանԻշխանության նախընտրական նկրտումները զավեշտալի են դարձել․ Հրայր ԿամենդատյանՉնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Արժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի Սարգսյան