Ես հրապարակավ հրավիրում եմ Պուտինին Կիև, եթե նա, իհարկե, համարձակվի. Զելենսկի
ՔաղաքականությունԻհարկե, ինձ համար անհնար է հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում։ Դա նույնն է, ինչ հանդիպել Պուտինի հետ Կիևում։ Ես կարող եմ նրան նույնպես հրավիրել Կիև, թող գա։ Ես հրապարակավ հրավիրում եմ նրան, եթե նա համարձակվի, իհարկե, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին` ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Մոսկվան հրավիրում է Զելենսկուն Մոսկվա Պուտինի հետ բանակցությունների, եթե նա պատրաստ է: Նա նշել է, որ Մոսկվան կերաշխավորի նրա անվտանգությունը: