Սարալանջից Սարի թաղ տանող ճանապարհին բшխվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել է
ԱպրելակերպԱյսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:15-ի սահմաններում Սարալանջի շրջանցիկ ճանապարհին՝ Սարալանջից դեպի Սարի թաղ տանող թիվ 57 հասցեի դիմաց բախվել են «BMW» և Երևանի բնակիչ 41-ամյա Մաշտոց Մ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» և Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, «BMW»-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «BMW»-ն բախվել է բնակչի տան քարե պատնեշին։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։