Լրահոս
Կարևոր


Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դեղը, թե՞ հացը, և պետության իրական արժեքը չափվում է հենց այդ ընտրությունը չթույլատրելու կարողությամբ. Շաքե Իսայան

Քաղաքականություն
Թոշակառուն և գնաճը

Վերջին շրջանում հանրային լայն քննարկման թեմա է դարձել ՀՀ թոշակառուների սոցիալական վիճակը։ Եվ դա պատահական չէ․ գնաճի պայմաններում հենց թոշակառուներն են ամենախոցելի խումբը, քանի որ նրանց եկամուտները ֆիքսված են, իսկ ծախսերը՝ մշտապես աճող։

Պաշտոնական վերջին տվյալներով Հայաստանում կա մոտ կես միլիոն թոշակառու, որոնց կենսամակարդակը, ըստ պաշտոնական տվյալների, էականորեն չի բարելավվում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ թոշակառուների ընտանիքներում նվազել է կենսական սննդամթերքների՝ մսի, մրգի, բանջարեղենի, ձկան և հավկիթի սպառումը, ինչը խոսում է նրանց իրական գնողունակության անկման մասին։

Պաշտոնական վիճակագրությամբ արձանագրվող միջին գնաճը չի արտացոլում թոշակառուների իրական կյանքը։ Նրանց սպառման զամբյուղը էապես տարբերվում է միջինից և հիմնականում բաղկացած է ընդամենը մի քանի կենսական ապրանքներից ու ծառայություններից՝ սննդամթերք, դեղորայք, բժշկական ծառայություններ, կոմունալ վճարներ և տրանսպորտ։

Այս ոլորտներում գների աճը վերջին տարիներին բազմաթիվ դեպքերում հասել և նույնիսկ գերազանցել է 20–30 տոկոսը, մինչդեռ թոշակների աճը կամ ինդեքսավորումը եղել է ոչ համաչափ, ուշացած կամ սիմվոլիկ։ Արդյունքում՝ թոշակառուի իրական գնողունակությունը տարեցտարի նվազում է։

Հատկապես մտահոգիչ է դեղորայքի և բժշկական ծառայությունների թանկացումը, քանի որ հենց այս ծախսերն են կազմում թոշակառուի բյուջեի զգալի մասը։ Երբ թոշակը չի բավարարում անգամ բուժման և սննդի նվազագույն պահանջները, արժանապատիվ ծերության մասին խոսելը դառնում է ձևական։
Թոշակառուի խնդիրն այն չէ, որ նա երբևէ չի ստացել 4 մլն դրամ իր առողջության համար, այլ այն, որ այսօր կանգնած է ամեն ամիս ընտրության առաջ՝ գնել դեղը, թե՞ սնունդը, և հենց այս ընտրությունն է սոցիալական իրականության ամենացավոտ արտացոլումը։

Այս իրավիճակում անհրաժեշտ են համակարգային լուծումներ․

• Թոշակառուների համար պետք է հաշվարկվի և հրապարակվի առանձին՝ «թոշակառուի սպառողական զամբյուղի» գնաճի ցուցանիշ։

• Թոշակները պետք է ինդեքսավորվեն ոչ թե ընդհանուր միջին գնաճով, այլ հենց այդ զամբյուղի իրական թանկացման հիման վրա։

• Անհրաժեշտ է ապահովել դեղորայքի և բժշկական ծառայությունների հասանելիություն՝ գների վերահսկման և պետական աջակցման մեխանիզմների միջոցով։

• Կենսաթոշակային քաղաքականությունը պետք է դիտարկվի ոչ թե որպես բյուջետային բեռ, այլ որպես պետության պարտք այն մարդկանց հանդեպ, ովքեր տարիներ շարունակ աշխատել և մասնակցել են երկրի զարգացմանը։

Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դեղը, թե՞ հացը, և պետության իրական արժեքը չափվում է հենց այդ ընտրությունը չթույլատրելու կարողությամբ։
 
Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն Մանվելյան25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Ոսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացի