Լրահոս
Կարևոր


«Ֆասթ Շիֆթ» ընկերության պարզաբանումը

Հասարակություն

Օրերս հայաստանյան մամուլում տեղ գտած հեռահաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների ընդունման հետ կապված հրապարակումներին ի պատասխան  «Ֆասթ Շիֆթ» ՍՊ ընկերությունը տեղեկացնում է 

  1. Հեռահաղորդակցության ոլորտի մեր գործընկերների՝ գործակցության նոր պայմանների առաջարկին «Ֆասթ Շիֆթն» անհամաձայնություն է հայտնել՝ շուկայական տրամաբանությանը և փոխշահավետությանը դրանց հակասելու պատճառաբանությամբ, ինչին ի պատասխան՝ մեր գործընկերները միակողմանի խզել են համագործակցության պայմանագրերը։ Արդյունքում՝ մեր հայրենակիցները զրկվել են հեռահաղորդակցության ծառայությունների դիմաց արագ, անվտանգ և հարմարավետ վճարելու հնարավորությունից։

  2. Կապի որոշ օպերատորների հանրային պարզաբանումներում տեղ են գտել զրպարտչական ձևակերպումներ։ Մասնավորապես՝ կոմունալ ծառայություններ մատուցող մեր գործընկերների հետ համագործակցության պայմանները «4 անգամ» կամ «400%-ով» գերազանցող միջնորդավճարների պահանջի մասին հայտարարությունները որևէ կերպ հիմնավորված չեն և չեն համապատասխանում իրականությանը։ Նման համեմատական զուգահեռներ անցկացնելն իսկ անտրամաբանական է՝ հաշվի առնելով սակագների սահմանման խիստ տարբերվող մեթոդաբանությունը․ կոմունալ ծառայությունների սակագները պետական կարգավորման տիրույթում են, հեռահաղորդակցությունը՝ ազատ շուկայական մեխանիզմների կիրառման։

  3. Իրական որևէ հիմք չունեցող տեղեկությունների վկայաբերմամբ գնահատականներ հնչեցնելը չարդարացված մոտեցում է, նաև՝ բիզնես էթիկայի խախտում և վնասում է «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ գործարար համբավին։ 

  4. «Ֆասթ Շիֆթ» ընկերության վճարահաշվարկային ծառայությունների գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ վճարումների ընդունման շուկայում տվյալ օպերատորի զբաղեցրած ծավալը, շրջանառության ծավալը, գործարքների քանակը, գործարքների միջին գումարը, ինչպես նաև ընկերության ներդրումները՝ կանխիկ դրամական միջոցների շրջանառության հետ կապված գործառնական ռեսուրսների, տերմինալների սպասարկման, թվային հարթակների կառավարման, անվտանգային ապահովության ուղղություններով։ Եվ չնայած սպասարկման, անվտանգության և ենթակառուցվածքների պահպանման աճող ծախսերին, հատկապես՝ վերջին մի քանի տարում, մեր հայրենակիցների համար վճարային ծառայությունների հասանելիության, պահպանման նկատառումով շարունակել ենք ծառայությունները մատուցել նույն պայմաններով։ 

  5. Գործող սակագների առաջարկվող գրեթե 50% կրճատումը համադրելի չէ առկա ծախսերի կառուցվածքին և կխախտի անգամ նվազագույն տնտեսական հավասարակշռությունը՝ գործնականում անհնար դարձնելով ծառայության մատուցումը։ 

  6. Հանրային տիրույթում կոմերցիոն բանակցություններ վարելու գործելաոճը խաթարում է առողջ և հավասար մրցակցությունը, շուկայում ձևավորում խտրական մթնոլորտ, որը որևէ կերպ չի կարող նպաստել ֆինանսական համակարգի կայունությանը և անկանխիկ տնտեսության զարգացմանը։

  7. Շուկայում առողջ մրցակցության և սպառողների համար հավասար հնարավորությունների պահպանման նպատակով «Ֆասթ Շիֆթ» ՍՊ ընկերությունը դիմել է ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին և ՀՀ Կենտրոնական բանկին։

«Ֆասթ Շիֆթը» վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստել վստահելի գործընկերության ու հաճախորդակենտրոն մշակույթի արմատավորմանը և բաց է փոխշահավետ համագործակցությունը շարունակելու ուղղությամբ բանակցությունների համար։ «Ֆասթ Շիֆթը» գործադրում է հնարավոր բոլոր ջանքերն  իր օգտատերերի՝ հեռահաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու հարմարավետությունն ապահովելու ուղղությամբ։

Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ է