Լրահոս
Կարևոր


Վավերագրվում են հայկական պատմական հուշարձանները

2023 թվականից սկսած «Ինքնություն» հիմնադրամը մեկնարկել է  Հայաստանի բազմադարյա վանքերի,  եկեղեցիների ու մշակութային կոթողների վավերագրումը։

Հիմնադրամի գաղափարի շուրջ համախմբված երիտասարդները հաղթահարում են դժվարանցանելի ճանապարհներ, լեռներ ու անտառներ՝ պատմական հուշարձանները վավերագրելու նպատակով։

 Արդեն իսկ իրականացված նկարահանումների արդյունքում վավերագրվել են Առաքելոց վանքը, Ենոքավանի մատուռը, Սամսոնի կամուրջը, Կայան բերդը, Շատիվանքը, Զորաց տաճարը և մշակութային մեծ արժեք ունեցող այլ կոթողներ:

«Ինքնություն» հիմնադրամը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի հաղթողներից է։ Հիմնադրամի աջակցությամբ ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ՝ նկարահանումները և մոնտաժային աշխատանքներն իրականացնելու համար:

««Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը կարևորում է հայկական մշակույթի պահպանումը, զարգացումն ու տարածումը։ Ունենք հարուստ մշակույթ` նյութական և ոչ նյութական արժեքներով, որը հայ ժողովրդին առանձնացնում է այլ ազգերից։ Այս նախաձեռնության շնորհիվ ևս հետագայում մեր սերունդները հնարավորություն կունենան փաստերով ապացուցելու, թե ինչ մշակութային արժեքներ ունի հայ ժողովուրդը»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Մեր նպատակը մշակույթի մասին վավերագրական ֆիլմեր ստեղծելն ու տարածելն է։ Այս պահին կենտրոնացած ենք մշակութային, նյութական արժեքների վրա։ Ընտրում ենք 3 չափանիշով. մեծ արժեք ունեցող, քիչ հայտնի և դժվար հասանելի վանքեր, ամրոցներ, բերդեր, կամուրջներ։ Մինչև «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը, դրամահավաքի արդյունքում ապահովել էինք որոշակի սարքավորումներ, որոնցով նկարահանումներ էինք իրականացնում։ Բայց արդեն մի փուլ է գալիս, որ ցանկանում ես նկարահանումների որակը բարձրացնել ու արդեն լրացուցիչ սարքավորումների կարիք ես զգում։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը շատ տեղին էր. մենք ձեռք բերեցինք ամենավերջին սերնդի դրոններից, որով լրիվ այլ որակի կադրեր ենք կարողանում ստանալ։ Ինչպես նաև ձեռք բերեցինք մոնտաժային համակարգիչ, որի միջոցով իրականացնում ենք նյութերի մոնտաժային աշխատանքները»,- նշել է «Ինքնություն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

«Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարըԸնտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդինԱրմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել «Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան«Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան Վավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըԱյս իշխանությունների օրոք աբսուրդն անցնում է բոլոր սահմանները․ Ավետիք ՉալաբյանՀաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը՝ ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէրԱրարատի մարզի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի Տնտեսական ծրագիրը կիջեցնի գները ամենուրեք. Նարեկ ԿարապետյանՎաշինգտոնում Արամ Վարդևանյանի հետ ներկայացրինք Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումներն ու այլ հրատապ հարցեր․ Շուշանյան Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում Փաստորեն, վարչախումբը ԱԺ ընտրությունները ցանկանում է վերածել Ալիևի պահանջած Սահմանադրության հանրաքվեի. Քրիստինե Վարդանյան ԶՊՄԿ հանքավայրը թռչնի թռիչքի բարձրությունիցՄեկ միասնական բևեռ, թե քաղաքական մսաղաց. հետո չասեք, թե չեմ զգուշացրել. Էդմոն Մարուքյան Սա ադրբեջանական ընտրակաշառք է՝ բենզինի տեսքով․ Արմեն ՄանվելյանՆահատակված տղաների սուրբ գործը ավարտված չէ․ Անահիտ ՊատատյանԹուրքիան և Ադրբեջանը ուժեղացնում են ճնշումը՝ Հայաստանից նոր զիջումների ակնկալիքով․ Արեգ ՍավգուլյանՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հանդիպումը երիտասարդների հետ․ (տեսանյութ)0% շրջանառության հարկ փոքր և միջին բիզնեսի համար. Հայկ ՖարմանյանԱբու Դաբիում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը «Քաղպայմանագիրը» շարունակում է զտել ընտրական ցուցակը Իրանական գամբիտ. Թուրքիային զրկեցին շանսից ԱՄՆ-ում 11 ամսում շահագործվել է 690 արևային էլեկտրակայան Բանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է․ Արտակ Զաքարյան Ֆրանսիայի սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան Մեզ պետք է գաղափարախոսություն, որի հիմքում կլինեն գիտությունն ու արվեստը․ Լիլիթ Արզումանյան«Ֆասթ Շիֆթ» ընկերության պարզաբանումը Եպիսկոպոսներին կալանավորելու են օդանավակայանից, եթե դրսից Երևան գան, Փաշինյանը վախենում է ժողովից. Աննա Կոստանյան Պետության նպատակը պետք է լինի աշխատող տնտեսության ստեղծումը. Արթուր Միքայելյան «Մենք Էջմիածնի հետ ենք»․ հազարավոր հայեր Եսենտուկիում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Շոուն բեմում, պարգևավճարները՝ կուլիսներում Այն մասին, թե ինչ է փորձում մեր ժողովրդի հիշողությունից ջնջել գործող վարչախումբը, և ինչու դա իրեն որևէ կերպ չի կարելի թույլ տա. Ավետիք ՉալաբյանՓոքր բիզնեսը շունչ կքաշի, կընդլայնվի եւ կհամալրի միջին բիզնեսի շարքերը. Գոհար Մելոյան«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրինՑանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը․ ԾառուկյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր․ առգրավվել է ծխախոտ և խմիչքՄոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. ԿրեմլԱյստեղ ապագան կառուցվում է, երեխաները սովորում են, նույնիսկ մետրոյի կայարաններում նրանք սովորում են. Ռյուտեն ժամանել Է ԿիևՍա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են․ Նարեկ ԿարապետյանՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետԻջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԵղունգները 2026 թվականի «Գրեմմիի» կարմիր գորգի նոր «հերոսներն են» Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին․ Արամ Վարդևանյան