Լրահոս
Կարևոր


«Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախահայերի բռնի տեղահանումից անցել է երկու տարի և հինգ ամիս։ Իշխանությունները ցույց են տալիս մեզ մի պատկեր, թե արցախահայերը հարմարվել են Հայաստանում, տուն են գնում, բիզնես հիմնում, աշխատում։ Արցախի Ազգային ժողովի պատգամավորները հաճախ են հանդիպումքննարկումներ կազմակերպում մեր հայրենակիցների հետ՝ հասկանալու համար, թե որքանով են լուծվել առկա խնդիրները։ «Պարբերաբար հանդիպումներ ենք անցկացնում մեր հայրենակիցների շրջանում: Բոլոր հարցերը շատ կարևորվում են՝ սկսած իրար կողքի նստելուց և իրար հետ շփվելուց, վերջացրած մեր խնդիրները վեր հանելուց։ Ցավոք, բոլոր հանդիպումներից մի բան է պարզ դառնում, որ գնալով խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում։ 2023 թվականի բռնի տեղահանումից հետո նախնական շրջանում ողջ արցախահայությունը գտնվում էր, այսպես կոչված, շոկի մեջ, և կար կոլեկտիվ, տրավմատիկ հոգեբանական վիճակ, միգուցե շատ խնդիրների, այդ թվում` նաև սոցիալական, մարդիկ նայում էին ավելի մակերեսային։ Սակայն գրեթե 3 տարի է անցել, ու տեսնում ենք, որ այդ խնդիրները ավելի կարծրացել են և կարծես դարձել են անլուծելի։ Խոսքը բոլոր տեսակի խնդիրների մասին է՝ բնակարանային, աշխատանքային, սոցիալական։ Լսում ես այս իշխանությունների ներկայացրած սոցիալական ծրագրերի գունավոր և վառ բնույթի մասին, բայց հողի վրա, երբ մարդիկ փորձում են օգտվել այդ սոցիալական ծրագրերից, բազմաթիվ խնդիրների են առնչվում, արդյունքում գրեթե անհնար է դառնում իշխանությունների ներկայացրած սոցիալական ծրագրերից օգտվելը՝ սկսած քաղաքացիություն ստանալուց մինչև բնակարանային ծրագրից օգտվելը։ Ցանկացած ծրագրի պարագայում բազում տեխնիկական խնդիրներ են ի հայտ գալիս։ Թղթի վրա դրանք, կարծես թե, իրական, շատ խնդիրներ լուծող ծրագրեր են, բայց իրականում՝ հողի վրա, այդ ծրագրերը գրեթե աշխատող չեն։ Մարդիկ նշում են, որ զրկվել են սոցիալական աջակցություններից, որովհետև աշխատում են, բայց, միևնույն ժամանակ, այդ աշխատանքն իրենց բավարարում է ուղղակի տան վարձը վճարելու համար։ Մարդիկ բարձրաձայնում են՝ աշխատելով և միայն տան վարձ վճարելով՝ կարո՞ղ են գոյատևել։ Սա՝ դեռ այն դեպքում, երբ մարդիկ ինչ-որ աշխատանք գտել են։ Կան մարդիկ, որոնք նույնիսկ աշխատանք չեն կարողանում գտնել, որովհետև այս իշխանությունները որևէ համակարգված ուսումնասիրություն և հետազոտություն չեն կատարել, թե ինչպես կարելի է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ինտեգրել աշխատաշուկայում։ Սոցիալական կարգավիճակից սկսած, վերջացրած բազմաթիվ այլ առանձնահատկություններով՝ խնդիրներ ունենք։ Այս ամենը գալիս է փաստելու հանգամանքը, որ գործող իշխանությունները, աշխատասենյակներում նստած, գրում են ծրագրեր, որոնք կարդալիս շատ գեղեցիկ են, բայց քանի որ դրանք քննարկված, փորձարկված չեն շահառուների հետ, գրեթե 90 տոկոս դեպքերում դառնում են անիրագործելի։ Մի բան է գեղեցիկ գրված ծրագիրը, մի բան է դրա իրագործումը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։

Անդրադառնում ենք նաև արցախահայերի շրջանում մեզ հրամցվող «հաջողության պատմություններին»՝ բնակարանի ձեռքբերում, բիզնեսի հիմնում և այլն։ Սրանք հաջողության եզակի՞ պատմություններ են։ «Օրերս Աշտարակում հանդիպում ունեինք մեր հայրենակիցների հետ, և այդ հարցը բարձրացվեց։ Մեր հայրենակիցներից մեկն ասաց՝ եթե որևէ ծրագրից, որի շահառուն 150 հազար մարդ է, օգտվում է ընդամենը 4000 մարդ, այդ ծրագիրը կարելի՞ է համարել հաջողված։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների գրեթե 90 տոկոսը բնակարանի խնդիր ունի, այս 2 տարվա ընթացքում այդ՝ իրենց ասած հաջողված և իրագործելի ծրագրից իմ նշած 90 տոկոսը կօգտվեր, կլինեին եզակի դեպքեր, որ այս կամ այն պատճառով մարդիկ չէին կարողանա օգտվել այդ ծրագրից։ Բայց, ցավոք, այսօր ունենք եզակի դեպքեր, երբ այս կամ այն պատճառով մարդիկ կարողացել են օգտվել այդ ծրագրերից։ Հայտարարում են, որ յուրաքանչյուրին 3, 4, որոշակի վայրերում մինչև 5 միլիոն փոխհատուցում են տալիս, բայց նույն Էջմիածնի դեպքում տեսանք, որ հենց հայտարարեցին՝ փոխհատուցման չափը երեք միլիոնից դարձրել են չորս միլիոն, ու մարդիկ դեռ չէին հասցրել այդ հայտարարությունը կարդալ, երբ այդ տարածաշրջանում տների գները մոտ երկու անգամ ավելացան։ Այս ծրագիրն օգնե՞ց, թե՞ ավելի խորացրեց բնակարանային հարցերը։ Բազմաթիվ հանդիպումների ընթացքում մեր հայրենակիցների բարձրաձայնած հիմնական խնդիրը հետևյալն է՝ ոչ թե փող ենք ուզում, այլ տանիք։ Պետությունից պալատներ չեն ուզում, ուղղակի ուզում են ապրելու մինիմալ հնարավորություն։ Երկու կամ երեք անձից բաղկացած ընտանիքին տալով ութ կամ ինը միլիոն դրամ, ինչպե՞ս են այս իշխանությունները պատկերացնում, որ մարդիկ կկարողանան տուն ձեռք բերել։ Ուղղորդում են դեպի բանկեր, բանկերում վարկունակության, աշխատանքի հետ կապված խնդիրներ կան։ Դեռ չեմ խոսում քաղաքացիության հետ կապված խնդիրների մասին, երբ այս իշխանություններն անընդհատ հորդորում են քաղաքացիություն ստանալ, նույնիսկ դժգոհում են, որ արցախցիները չեն ցանկանում դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Բայց կխնդրեի, որ այս իշխանություններից որևիցե մեկը մտներ անձնագրային բաժին և հասկանար, թե, օրինակ՝ եթե այսօր մարդը որոշի դառնալ ՀՀ քաղաքացի, քանի՞ ամիս հետո կարող է այդ իրավունքն իրացնել։ Բազմաթիվ տեխնիկական խնդիրներ են առաջանում, անձնագրում, ծննդյան վկայականում, ամուսնության վկայականում՝ մեկ տառի անհամապատասխանություն, լրացուցիչ թղթեր են պահանջում, որը նորմալ պայմաններում բնական կլիներ, բայց այս իշխանությունները Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցների նկատմամբ պետք է ունենան առանձնահատուկ վերաբերմունք։ Մարդիկ իրենց ցանկությամբ չեն տեղափոխվել Հայաստան։ Նրանք սպանվելու, ցեղասպանվելու վտանգի տակ մի կերպ դուրս են եկել Արցախից՝ այնտեղ թողնելով ոչ միայն իրենց տունը, հիշողությունները և այլն, այլև փաստաթղթերը և մնացյալը։ «Գետնի վրա» ունենք ոչ թե վատ, այլ անիրագործելի ծրագրեր»,-նկատում է մեր զրուցակիցը։

Արցախի հարցը փակել փորձող իշխանությունների գործողություններին զուգահեռաբար տարբեր քննարկումներ և հանդիպումներ են տեղի ունենում միջազգային գործընկերների հետ, օրինակ՝ վերջերս Երևանում էին Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամները։ Բոլոր հանդիպումների առանցքում արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի իրավունքի իրացումն է։ «Որքան էլ վերադարձը մեզ մոտ հիմա արտահայտվում է հույսի, երազանքի, սպասման ձևով, այնուամենայնիվ, վերադարձը միջազգային իրավունք է, որը ոչ ոք ո՛չ կարող է վերցնել, ո՛չ էլ կարող է այդ իրավունքի հարցը սպառել, եթե տվյալ անձն ինքը չի ցանկանում հրաժարվել այդ իրավունքից։ Արցախահայության հետ մեր հանդիպումների ընթացքում երկրորդ կարևոր հարցը, որն ավելի երկար, հուզական և երկարատև ենք քննարկում, վերադարձի իրավունքն է։ Այդ իրավունքը ոչ ոք չի կարող արցախահայությունից վերցնել կամ վերացնել այն։ Այս մասին են խոսում միջազգային տարբեր կառույցների կամ երկրների ներկայացուցիչները, որ սա իրավունք է, որը ոչ ոք չեղարկելու հնարավորություն չունի, բայց, միևնույն ժամանակ, նշվում է, որ այս իրավունքի իրացումը գրեթե դառնում է անհնարին, երբ այն իշխանությունները, որոնք պետք է լինեին այդ իրավունքի իրացնողը, դրա համար պայքարողը և հիմնական շահառուն, հրաժարվում են այդ իրավունքից՝ հայտարարելով, որ չկա Արցախի հարց, Արցախի հարցը փակված է։ Բազմաթիվ քննարկումներ են եղել, որ վերադարձի իրավունքի մասին խոսելը բացարձակապես կապ չունի Հայաստանի կամ ադրբեջանական իշխանությունների նշած ռևանշիզմի կամ այս ու այն պահանջների հետ։ Սա իրավունք է, որը մարդը ցանկանում է իրացնել։ Մարդիկ ուղղակի ուզում են գնալ և իրենց տներում ապրել։ Մարդն ուզում է իր տանը ապրել, դա կարելի՞ է ռևանշիզմ կամ պահանջատիրական նկրտումներ անվանել։ Անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններն ինչ վերաբերմունք ունեն այս հարցի շուրջ, այն մնում է բաց այնքան ժամանակ, քանի դեռ իրացված չէ վերադարձի իրավունքը, անկախ նրանից՝ տվյալ մարդիկ գտնվում են իրենց հողում, թե չեն գտնվում, անկախ նրանից՝ այսօր այս կամ այն երկրի իշխանությունները ինչ վերաբերմունք ունեն այդ հարցին։ Այս ուղերձն է, որ արցախահայությունը տալիս է մեզ մեր հանդիպումների ընթացքում։ Միևնույն ժամանակ, արցախյան բոլոր պետական կառույցներին, որոնք այսօր կարողացել են պահպանել իրենց գոյությունը Հայաստանի Հանրապետությունում, արցախահայությունը պահանջ է հնչեցնում, որպեսզի չդադարեն գործել, չերկնչեն և շարունակեն պայքարել այդ իրավունքի համար»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՍտամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Նառա Գևորգյանի տեսաուղերձըԽաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներԻրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական Էկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասին«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ Պատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն Պապիկյանին«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՎերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Ոչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՄեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Նարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արդեն Շենգավիթում է«Ուրախ ավտոբուսի» սրտիկները բյուջեի ճեղքվածքն են խորհրդանշում․ Արեգ ՍավգուլյանԻշխանության նախընտրական նկրտումները զավեշտալի են դարձել․ Հրայր ԿամենդատյանՉնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Արժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի ՍարգսյանՀրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամՊետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ Ծառուկյան